Լրահոս
Կարևոր


Սարսափելի է. Զարթոնքում 1.5 տարի է՝ վախի մթնոլորտ է տիրում

Հասարակություն

Արդեն 2 տարի Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում կրքերը չեն հանդարտվում: Երեկ կեսօրից հետո այստեղ  հերթական միջադեպն է գրանցվել: Համայնքի նախկին ղեկավարի կողմնակիցները երկաթե ձողերով ծեծկռտուք են կազմակերպել գյուղում, որի արդյունքում գլխի ու ձեռքի շրջանում բաց ու կոտրված վնասվածքներ է ստացել համայնքի ղեկավարի տեղակալ Սուրեն Պողոսյանն ու 3 հոգի: Երեկ գյուղը դարձյալ գտնվել է ոստիկանների հսկողության ներքո:

Թավշյա հեղափոխությունը թավշյա հանդարտություն ու խաղաղություն չբերեց համայնքին: Նախկին գյուղապետը չի համակերպվել պարտության հետ և երկու մասի բաժանված գյուղում ծեծկռտուքի ու հայհոյանքների պակաս չի զգացվում: Խոլերա տեսած  Զարթոնքում կոյուղաջրերով ոռոգում  չկատարելու համար  պետական աջակցության ծրագրերով խորքային  նոր հորեր են հորատվել, վթարային մանկապարտեզն է քանդվել՝ նորը կառուցելու նպատակով:

Համայնքում կատարվող փոփոխություններին ծանոթանալու նպատակով  հասել էի Զարթոնք՝ չմտածելով, որ նոր սցենարով հին կռիվների ականատեսն էի լինելու։ Սկզբում ամեն ինչ խաղաղ էր, մարդիկ իրենց հողամասերում  բերքահավաք էին անում,  շուկա գնում:  Օրվա երկրորդ կեսին համայնքի ղեկավարի տեղակալի հետ զրուցեցինք մշակույթի տան ճակատագրի մասին, որից հետո նա շտապեց Արմավիր՝ սահման ուղարկվող անվադողերը բեռնաթափելու:  

«Մենք կազմակերպել ենք, մեր տղաներով, մեր համայնքի ժողովրդով, բոլորս հավաքել ենք անվադողերը, որպեսզի ուղարկենք սահման՝ մեր զինվորներին էդ հարցով աջակցելու համար: Տեսնենք ինչ է՝  2-րդ պարտիան էլ կուղարկենք: Մի խոսքով, հենց հիմա մաշինեն հասել է տեղ, ես արդեն պտի էթամ, որ էդ գռուզը դատարկեմ»:

Սուրեն Պողոսյանի գնալուց հետո համայնքապետարանից ստացա ևս մի քանի տեղեկատվություն հողերի կառավարման վերաբերյալ և  որոշեցի մտնել  Մշակույթի տուն, որը գտնվում է համայնքապետարանի հետմնամասում: Դուրս գալով ՝ համայնքապետարանի բակում  կանգնեց Սուրեն Պողոսյանի մեքենան, որի դիմապակին ու  դռների ապակիները կոտրված էին, իսկ Սուրենի թևը վնասված:

«Էս խանութից խփեցին, ո՞վ էր…»,-հարցիս չպատասխանեց, իսկ ես շարունակեցի քայլերս դեպի Մշակույթի տուն։ Փողոցում տեսա համայնքի նախկին ղեկավար Պարույր Սարգսյանին:

Պարույր Սարգսյանի խոսքով` Սուրեն Պողոսյանը դիտավորությամբ մեքենայով հարվածել է իր թոռան մեքենային: Նախկին համայնքի ղեկավարը երբեմն պոռթկում էր՝ օգտագործելով անպարկեշտ բառեր, միաժամանակ ցույց տալիս վնասված մեքենան:

«Ես, իմ համար, էնտեղ նստած նարդի էինք խաղում տղերքով, գալում, ավտոյա ջարդում, արա, փախնում: Կռիվը վերջացելա, բայց  ինչի է եղել՝ չգիտեմ»:

Պարույր Սարգսյանը 23 տարի ղեկավարել էր Զարթոնք համայնքը, թավշյա հեղափոխության օրերին գյուղացիներն  ակցիաներ կազմակերպելով պահանջել էին գյուղապետի հրաժարականը: Պարույր Սարգսյանը  2019թ ապրիլի 13-ին հրաժարական էր տվել, բայց գյուղում բախումները շարունակվել էին, իսկ  սեպտեմբերի 29-ին  համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններում կրկին առաջադրվել,  բայց չէր ընտրվել: Սա նույնպես բացասական հետևանք է ունեցել գյուղի անդորրը խանգարելու համար: Սուրեն Պողոսյանի կողմնակիցներն ասում էին, որ վերջերս հաճախացել են հակառակ կողմից իրենց հասցեին հնչող հայհոյանքները:

«Հիմա գյուղապետարանումա աշխատում  էս մարդը, անցնում-դառնում  անպատվում են: Ինչքան կարելի ա կուլ տալ, չի կարելի,  չէ՞: Հիմա էս մարդն աշխատում ա, ինչու  չեք կարողանում մարսել ձեր էդ պարտությունը: 30 տարի կերելա, հիմա էլ թող գյուղացին ապրի: Բոլորը հոգսի տեր են, ապրանքն էսօր գին չունի, թափավ, եկամուտ չունենք»:

«Էս մարդը հիմա ի՞նչ անի,  վարկ փակի, թե ավտո սարքի»:

Սա էլ հերթական կռվի առիթն էր: Բենզալցակայանից դուրս եկող տղաների ձեռքին երկաթե ձողեր էին: Պարույր Սարգսյանի կողմնակիցների մեջ էր նաև նրա թոռը` ավագանու անդամ,  դպրոցի մանկավարժ  Նարեկ Մելքոնյանը:  Համայքնի ղեկավար Սամվել Աղաջանյանի ասելով, գյուղում 4-5 ամիս հանդարտ վիճակ էր, գյուղացիները ներել էին նաև նախորդ կռվի մեղավորներին.

«Երիտասարդ տղա էր, նստել էր, ասեցինք ոչինչ, թող դուրս գա, երեխատերա, նախկին գյուղապետի եղբոր որդին ա: Հիմա նորից ինքը, նույն պատմությունը»:

Համայնքի  նախկին ղեկավար Պարույր Սարգսյանի կողմանկիցներն էլ նշում էին 2 օր առաջ մեծածախ շուկայի միջադեպը.

 

«Մուղանի շուկան, ստեղ ճանապարհի վրա,  տվին մեքենան ջարդին, զոռով էրեխեքը փախել են շուկայում: Միշտ կռիվ են ման գալի, միշտ մեր էրեխեքին կպնեն, բան անեն, կռիվներ միշտ ման գան, բայց ասում ենք ոչինչ, գյուղա, գյուղա, գյուղա, թող կամաց-կամաց անցնի գնա, բարիշվեն, ոնցոր ասած: Բայց չէ, էս մարդիկ թե ի՞նչ են ուզում, առյուծի կաթ են կերել»:

Մինչ մեղավորներ էին փնտրում տարեց մի կին՝ Մարգարիտա Մխիթարյանը , հետևյալը պատմեց.

«Որ գերեզմանոցից գալիս էի,  Պարույրի հայաթը սաղ հավաքված, Պարույրը իրանց հրահանգ էր տալում՝ քարերը կոլնածա խանութի հայաթը, միահամուռ, լրիվդ մի մարդու նման կըլնեք խանութի հայաթը: Որ ինքը ամաչեր կյանքում էդքան ջահել չէր հանի իրար դեմ: Ես Սարգսյան Պարույրի հորոխպոր աղջիկն եմ ոչ բարով»:

Կռվի արդյունքում վնասվեց գյուղապետի տեղակալի գլուխն ու ձեռքը, նրա եղբոր ծնոտը, ևս 2 հոգի մարմանական վնասվածքներով տեղափոխվեցին հիվանդանոց: Մեծամոր բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի վարիչ Էդվարդ Գինոսյանը տեղեկացրեց, որ իրենց մոտ շտապօգնության մեքենայով տեղափոխվել բազմակի վնասվածքներով  4 հիվանդ.

«Երեքի մոտ կան լուրջ վնասվածքներ, Սուրիկը ստացել է գլխի շրջանում հարվածներ, որից առաջացել է սալջարդ պատռվածքներ, նկարագրում էր, որ կորցրել է գիտակցությունը, ինչը նշան է նաև գլխուղեղի ցնցման: Ինչպես նաև աջ ձեռքի ծղիկոսկրի ներհոդային կոտրվածք: Առկա է նաև բազմակի սալջարդ: Սիրեկանի՝ Սուրենի  եղբոր մոտ առկա է ստորին ծնոտի կոտրվածք, Համլետի մոտ՝ ծոծրակոսկրի ներմղված կոտրվածք, 4-րդի մոտ՝կրծքավանդակի աջ կեսի փափփուկ հյուսվածքների սալջարդ»:

Վնասվածք ստացածները չեն հոսպիտալացվել, իսկ գլխի շրջանում վնասվածքներ ունեցող տուժածներին լրացուցիչ հետազոտության համար ուղեգրել են Երևան։

կունենան, իրավիճակը սահմաններից դուրս է եկել, իրենք էլ արդեն հատել են կարմիր գիծը:

Համայնքապետի տեղակալը նշեց, որ կատարվածը առաջին դեպքը չէ. «Հետապնդումները, հիմնականում, իմ անձի շուրջ են պտտվում, որովհետև ակցիաների համակարգողը ես եմ եղել: Իմ տան վրա էլ են հարձակվել, ընտանիքիս են վախեցրել, տանս դռներն են կոտրել, պատերին են հարվածել»:

Տեղակալը վստահեցնում է՝ եթե այս հարցը օրինական ճանապարհով չլուծվեց՝ «ժողովրդի ճանապարհով» են լուծելու՝ ընդհուպ մինչև վարչապետ:

Նշենք, որ դեպքի առթիվ ոստիկանությունը ստացել է հաղորդում. բերման է ենթարկվել 8 քաղաքացի, հարուցվել է քրեական գործ, ընթանում է քննություն։

Արփինե Հակոբյան

Շարունակություն...

 

 

«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա ԿոստանյանՄեր պայքարը արդարության վերականգնման համար է. Արսեն ԳրիգորյանԻնձ դատում են խոսքի համար․ այսօր վճռվում է իմ քաղաքական և մարդկային ճակատագիրը․ Էդգար ՂազարյանԱղքատության մակարդակն աճում է. ամեն 3-րդը աղքա՞տ է ապրելու․ Հրայր Կամենդատյան Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը «Ուժեղ Հայաստանը» պայքարում է հայկական ազգային ինքնության և Հայոց եկեղեցու ինստիտուցիոնալ պաշտպանության համարԱյն մասին, թե ով սադրելով հնարավորություն տվեց թշնամուն սանձազերծել 44-օրյա պատերազմը, և ինչ նպատակով․ Ավետիք ՉալաբյանԳնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորումՇարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ» Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ» «Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ» Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ» Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ» Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ» Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութ«Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարություն Սոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան