Լրահոս
Կարևոր


Հայտնի է ողբերգական ավտովթար-վրաերթից մահացածի և վիրավորների ինքնությունները

Հասարակություն

Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գրիգոր Դանիելյանի որոշմամբ քրեական վարույթ նախաձեռնված գործի շրջանակում պարզվել է հուլիսի 16-ին Կոտայքի մարզում ողբերգական ավտովթար-վրաերթի հետևանքով մահացածի, վիրավորների և վարորդների ինքնությունը։

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Hyundai Sonata-ն վարել է Կոտայքի մարզի բնակիչ՝ 38-ամյա Իշխան Հակոբյանը, Mercedes մակնիշի 35 DN 514 համարանիշի ավտոմեքենան վարել է Շիրակի մարզի բնակիչ՝ 24-ամյա Իշխան Կարապետյանը, իսկ Mercedes մակնիշի 05 CC 500 համարանիշի ավտոմեքենան վարել է Կոտայքի մարզի բնակիչ՝ 37-ամյա Արման Խանզադյանը։

 

Ըստ նախնական տեղեկությունների՝ Hyundai-ը բախվել է Ի. Կարապետյանի Mercedes-ին, այնուհետև առաջ է ընթացել, բախվել Ա. Խանզադյանի Mercedes-ին, ապա վրաերթի ենթարկել Ա. Խանզադյանին, Շիրակի մարզի բնակիչներ՝ 69-ամյա Սլավիկ Գևորգյանին և 42-ամյա Արսեն Միսակյանին։

Վրաերթից հետո Ա. Խանզադյանը մահացել էր, իսկ Ս. Գևորգյանն ու Ա. Միսակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Աբովյան» բժշկական կենտրոն: Վրաերթից հետո Hyundai-ի վարորդը ինքնակամ ներկայանում է ոստիկանության Կոտայքի բաժին և հայտնում, որ Ջրվեժից Աբովյան տանող ճանապարհին ինքը բախվել է Mercedes-ներին, ապա վրաերթի ենթարկել 3 հոգու։ 

Կ. Հակոբյանը ոստիկանության Կոտայքի բաժնից ներկայացվել է Աբովյանի քննչական բաժին։  Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 16-ին խոշոր ու ողբերգական ավտովթար-վրաերթ էր տեղի ունեցել Կոտայքի մարզում:  

Ժամը 15:20-ի սահմաններում Ջրվեժ-Աբովյան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել էին Mercedes E-220, Mercedes C-180 և Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենաները:  

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել էր, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Աբովյան» բժշկական կենտրոն:   Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին և 2-րդ դասակների ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, 1-ին դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի և 2-րդ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:  

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ ըստ նախնական տեղեկությունների, Hyundai Sonata-ն դեպի Ջրվեժ ընթանալիս նախ բախվել էր Mercedes C-180-ին, ապա դուրս եկել հանդիպակած գոտի, բախվել Mercedes E-220-ին, ապա վրաերթի ենթարկել 2 հոգու և հայտնվել շինության քարե պարսպի մոտ:  

Վրաերթի ենթարկվածներից մեկը տեղում մահացել էր, երկուսը տեղափոխվել էին հիվանդանոց:  

Վարորդներին և վիրավորներին առաջինը օգնության էր հասել այդ պահին նշված վայրով անցնող Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գրիգոր Դալլաքյանը, ում ճիշտ և առաջին անհրաժեշտության բուժօգնություն ցուցաբերելու շնորհիվ հնարավոր էր եղել փրկել վիրավորի կյանքը:  

Ավելին՝ այստեղ

Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանՀպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանԿոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորՄեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովԵկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանՆույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցԱլիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութԱնկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան