Լրահոս
Կարևոր

«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային 18-րդ փառատոն

Հասարակություն

 Հարգելի գործընկերներ, սիրով տեղեկացնում ենք. որ «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային 18-րդ փառատոնը, այս տարի նախատեսվում է իրականացնել 2022թ. հուլիսի 25-29-ը Երևանում, Հայաստանի 3 մարզերում (Շիրակ (ք. Գյումրի), Գեղարքունիք (ք. Գավառ), Տավուշ (ք. Իջևան, Դիլիջան) և Արցախում (ք. Ստեփանակերտ), որը կազմակերպում է Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամը (Армянский фонд Ролана Быкова, Armenian Rolan Bykov Foundation)՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության, Երևանում Գիտության և Մշակույթի Ռուսական կենտրոնի (Երևանում “Ռուսական տան”), Երևանում «Գյոթե կենտրոնի» աջակցությամբ: 

        Փառատոնի հիմնական նպատակներից է շարունակել ապակենտրոնացնել փառատոնային ծրագիրը և միջոցառումները Երևանից դեպի ՀՀ մարզեր ու Արցախ` օգտագործելով փառատոնը որպես կայուն և վստահելի միջազգային հարթակ, հնարավորինս շատ ներգրավվելով և մասնակից դարձնելով մարզաբնակ հանրությանը :

Փառատոնի շրջանակներում նախատեսվում է իրականացնել ֆիլմերի ցուցադրություններ, ստեղծագործական հանդիպումներ, պրեմիերաներ, հետահայաց և հատուկ ցուցադրություններ Երևանում, ՀՀ վերոնշյալ մարզերում և Արցախում՝ առավելագույնս ներգրավելով և մասնակից դարձնելով երեխաներին ու երիտասարդներին` հասարակության տարբեր սոցիալական շերտերից (այդ թվում` մանկատներից, ծայրահեղ անապահով ընտանիքներից, սահմանափակ կարողություններով երեխաներից և այլն):

Սպասվում է հետաքրքիր և բովանդակալից փառատոնային  ծրագիր:

      Փառատոնի ծրագրում ընդգրկվել է  75 ֆիլմ՝ 28 երկրից, այդ թվում 2004-2021թթ. «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի փառատոնին մասնակցած լավագույն մրցանակակիր ֆիլմերը:

       «Ռոլան» 18-րդ մանկապատանեկան փառատոնի շրջանակներում ներկայացված են՝ Խաղարկային (լիամետրաժ, կարճամետրաժ), Անիմացիոն (լիամետրաժ, կարճամետրաժ) ֆիլմեր բազմաթիվ երկրներից: 

         Հատուկ շնորհակալություն ենք հայտնում «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնի երկարամյա Գործընկերներին Երևանում և ՀՀ մարզերում՝ ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին (Երևան, Գյումրի, Դիլիջան, Ստեփանակերտ), Երևանում Գիտության և Մշակույթի Ռուսական կենտրոնին (Երևան, Գյումրի), Պատանեկության ստեղծագործական կենտրոնին (Երևան), Տավուշի թեմի առաջնորդարանին (Իջևան), Գավառի մանկատանը երկարամյա արդյունավետ համագործակցության համար: Ֆիլմերի ցուցադրությունները, ստեղծագործական հանդիպումները և այլ միջոցառումները տեղի կունենան վերոնշյալ հաստատություններում:

       Փառատոնի ընթացքում բացառիկ իրավունքով կկայանա բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր (ECFA, Cinemania և այլն) ՝ «Ուղղիր թևերդ» (ռեժ. Ն. Վանյե, Ֆրանսիա, 2019թ.) Ֆիլմի ցուցադրությունը (Պրեմիերա): Փառատոնի ծրագրում նաև ընդգևկիված է 2017թ. Օսկարակիր` «Երգիր» (ռեժիսոր՝ Քրիստոֆ Դեակ, Հունգարիա) ֆիլմը, որը սույն թվականին արժանացել է Ռոլան ՄՖՄՓ «Գրան Պրի» գլխավոր մրցանակին: 

      Երևանում և ՀՀ երեք մարզերում կիրականացվի «Հայկական մանկապատանեկան ֆիլմերի համայնապատկեր» հատուկ ծրագիրը (8 ֆիլմ):  Ծրագրում ընդգրկված են հետևյալ ֆիլմերը՝ «Երբ Ես Տխուր եմ» (ռեժ. Լ. Ալթունյան, Հայաստան, Ֆրանսիա, 2021թ.), «Օլիմպիկոս»  (ռեժ. Դ. Սահակյանց, Հ. Սահակյանց. Հայաստան, 2021թ.), «Վիշապագորգ. Հեքիաթների աշխարհում Արեգնազան» (ռեժ. Գ. Մարտիրոսյան, Հայաստան, 2020թ.), «Անիկո»  (ռեժ. Ա. Հարությունյան, Հայաստան, 2019թ.), «Ձյունանուշ»  (ռեժ. Ա. Սիմոնյան, Հայաստան, 2019թ.), «Ձյունը»  (ռեժ. Ա. Մալաքյան, Հայաստան, 2017թ.), «Բոժոն»  (ռեժ. Մ. Վաթինյան, Հայաստան, 2007թ.), «Կոշկակարի Տղան»  (ռեժ. Ռ. Սահակյանց, Հայաստան, 2004թ.):

         Այս տարի, ևս ավանդաբար շարունակվում է՝ «Ռոլան» միջազգային փառատոնի համագործակցությունը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ: Փառատոնի ծրագրում ընդգրկված են Ֆրանսիական` Խաղարկային և Անիմացիոն (լիամետրաժ, կարճամետրաժ), ֆիլմեր երեխաների և պատանիների համար: Այս տարվա ցուցադրություւնների շարքում ընդգրկված է 8 ֆիլմ:

         Ֆրանսիական ծրագրում Լավագույն լիամետրաժ ֆիլմերից է՝ «Փոքրիկ Սպիրուն»  (ռեժ. Ն. Բարի, 2017թ.)՝ բազմաթիվ միջազգային փառատոնների մրցանակների դափնեկիր (GIFFONI, «SCHLINGEL» և այլն): Ֆիլմում գլխավոր դերերից մեկը մարմնավորում է աշխարհահռչակ Պիեռ Ռիշարը:

Ինչպես նաև ծրագրում ներառված է՝ Minneapolis St. Paul International Film Festival, Seattle International Film Festival, Tallin Black Nights Film Festival միջազգային կինոփառատոնների մրցանակակիր «Բելը եւ Սեբաստիանը» (ռեժ. Ն. Վանյե, 2013թ.)  ֆիլմը:

          Երևանի Գյոթե կենտրոնի աջակցությամբ փառատոնի համատեղ հատուկ ծրագրերի շրջանակներում, այս տարի ևս կցուցադրվեն գերմանական խաղարկային և անիմացիոն ֆիլմեր (9 ֆիլմ):

Ծրագրում ներառված խաղարկային և անիմացիոն (լիամետրաժ, կարճամետրաժ) ֆիլմերն են՝ «Վենդի»,  «Վենդի 2»  (ռեժ. Դ. Սեյմե, Հ. Օլդերդիսսեն, 2017թ.),  «Ավազ»  (ռեժ. Դ. Կյումմեր, 2017թ.),  «Հալիմ»  (ռեժ. Վ. ֆիեդլեր, 2017թ.), «Նոե»  (ռեժ. Կ. Կաուֆման, 2017թ.) և այլ ֆիլմեր, որոնք արժանացել են բազմաթիվ միջազգային կինոփառատոնների մրցանակների:

          Շարունակվում է նաև ավանդական դարձած համագործակցությունը Ռուսաստանի Գիտության և Մշակույթի կենտրոնի (Երևանում “Ռուսական տան”) հետ:  «Ռոլան» 18-րդ փառատոնի շրջանակներում ներկայացված է 19  անիմացիոն և խաղարկային ֆիլմեր, որոնց թվում են նաև  «Союзмультфильм», «M.I.R. Studio», «Арт анимейшн студио», « Студия Мельница»   ստուդիաների արտադրության լավագույն անիմացիոն ֆիլմերը՝ ամենափոքրիկների համար:

Ծրագրում նաև ընդգրկված են աշխարհահռչակ ռեժիսոր, մուլտիպլիկատոր, Կաննի «Ոսկե Արմավենի»,  «Նիկա» և մի շարք այլ հեղինակավոր մրցանակների դափնեկիր Գ. Բարդինի լավագույն ֆիլմերի Հետահայաց ցուցադրությունները («Բոլերո», 2017, «Լսելով Բեթհովենին», 2016, «Երեք մեղեդի», 2013, «Անճոռնի ճուտիկը», 2010, «Ադաջիո», 2001, «Կոնֆլիկտ» , 1983, , «Թռչող նավը», 1979):

Այս տարվա հատուկ ցուցադրություններից է «Երալաշ» հայտնի մանկական հումորային կինոամսագրի լավագույն ֆիլմերի հավաքածուն, որը նվիրված է ամսագրի գեղարվեստական ղեկավար, ՌԴ Արվեստի վաստակավոր գործիչ , «Ոսկե Օստապ» և «Ոսկե Խոյ» մրցանակների դափնեկիր, փառատոնի սիրելի և հավատարիմ ընկեր՝ Բ. Գրաչևսկու հիշատակին:

      «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային 18-րդ փառատոնի բացումը տեղի կունենա Երևանում՝ ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում 25.07.2022 ժ. 18:30:

       Կկայանա՝ «Երբ Ես Տխուր եմ»  (ռեժ. Լ. Ալթունյան, պրոդ. Ա. Անդա, Հայաստան, Ֆրանսիա, 2021թ.) անիմացիոն ֆիլմի ցուցադրությունը և հանդիպում ֆիլմի ստեղծագործական խմբի հետ, որը անիմացիայի բնագավառում Հայաստանի և Ֆրանսիայի  առաջին համատեղ արտադրության արդյունքն է: Տեղի կունենա նաև «Բոժոն» (ռեժ. Մ. Վաթինյան, Հայաստան, 2007թ.) ֆիլմի ցուցադրությունը:

       
         Փառատոնի բոլոր միջոցառումները կազմակերպվում են բացառապես բարեգործական սկզբունքով:

Մամլո ասուլիս- 22.07.2022, ժամը 13:00, «ԱՐՄԵՆՊՐԵՍ» լրատվական գործակալություն (Հասցե՝ Երևան, Սարյան փող., 22 շենք), https://armenpress.am/arm/

Փառատոնի  բացման  արարողություն – 25.07.2022., ժամը 18:30,

Փառատոնի պաշտոնական կայքէջ-http://rolanbf.com/

պաշտոնական ֆեյսբուքյան էջ-https://www.facebook.com/ROLANIFF,

ՀՀ, Երևան, Վարդանանց փակուղի 8

Հեռ.: (+374 93) 540 230 , (+374 91) 18 85 86

Փառատոնի նախագահ` Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ

Նունե ՄանուկյանՓառատոնի մամլո քարտուղար` Կարինե Գրիգորյան (հեռ.` 091 51 04 79, 

e-mail: karine.kgn@mail.ru)

Հատուկ պայմաններ այցելուներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO. INVEST 2026 Vol. 2-ում«Ձեր արցունքներն անկեղծ չեն»․ Աննա Կոստանյանը՝ Սրբուհի ԳալյանինՀիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներն ու վայրէջքներն իրականացվում են ըստ սահմանված չվացուցակի․ խոսնակՄեկնարկել է Եվրոպական քաղաքական գագաթնաժողովի լիագումար նիստըԱնկախության հռչակագրից հրաժարումն ապօրինի և անհեթեթ գաղափար է. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիր երեք լիդեր այս պահին գտնվում են մահվան խցերում. Հրայր ԿամենդատյանՖասթ Բանկը մասնակցել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյինԱլիևը չի ձգտում խաղաղության, նա ցանկանում է, որ հայերն այլևս չապրեն իրենց բնօրրանում. Մենուա ՍողոմոնյանԻրական խաղաղությունը մեր երկրում դեռ հաստատված չէ. ամենը լոկ պատրանք է. Արեգ ՍավգուլյանԱլիևի պահանջով է իշխանությունը ամեն գնով փորձում փոխել Սահմանադրությունը. Արմեն ՄանվելյանԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հերթական անգամ միացել է արյան դոնորության նախաձեռնությանըԸնդդիմությունը բոլոր համայնքների ավագանիներում պետք է ունենա իր ներկայացուցիչները. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» դիմել է Շվեյցարիայի խորհրդարանականներին և նախագահին՝հ աջակցություն Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի շվեյցարական նախաձեռնությանԱլեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ»Հայաստանում կարող է կիրառվել վարկային համաներման միջազգային փորձը. Հրայր ԿամենդատյանԽոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ»«Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ»«Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ»Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ»Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»«Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ»Քանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըՀայհիդրոմետի տնօրենը գրել է«Ապագա սերունդները մեզ կհիշեն կա՛մ որպես պետականություն կառուցած, կա՛մ այն կործանած սերունդ»․ Մհեր ԱվետիսյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. ԿալլասՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱրդյոք սահմանադրությունը կարող է իրական պայքարի թեմա դառնալ․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղելՄեծ կորուստ` ողջ ազգի համար. Արսեն Գևորգյանի պես հայրենասերները քիչ են. Ռուբեն ՄխիթարյանՀայկ Մարտիրոսյանը մասնակցում է «Total Chess World Championship Tour»-ին2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ ԶախարովաԴպրոցների գնահատման նոր չափանիշներ կսահմանվեն․ ինչ փոփոխություններ են առաջարկվումԵԱՏՄ-ն 2027-ին կիրականացնի սպառողների իրավունքների պաշտպանության իրազեկման արշավՇուրջ 4600 ուսանողի վճարումների հաշվարկում 400 մլն դրամի գերավճար է առաջացելԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըՎաղը տեղի կունենա Պուտինի հանդիպումը ԱՄՆ բանագնացների հետՄ17. Հայաստանի ընտրանին խոշոր հաշվով զիջեց ՖրանսիայինՉարենցավանի կամրջի հարևանությամբ բախվել են «Chevrolet», «Գազել» և «Opel»«Վեոլիա Ջուր»-ը շարունակում է ջրամատակարարման ենթակառուցվածքների վերակառուցումը Հայաստանի մարզերումՊետք է պաշտպանենք Անկախության հռչակագիրը, և դրա համար անհրաժեշտ է հասարակության համախմբումը. Ավետիք ՉալաբյանԱրսեն Գևորգյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում«Ուժեղ Հայաստան» կոսակցության ակցիան՝ ԵՄ գրասենյակի դիմացԶՊՄԿ․ հզոր արտադրություն, հազարավոր աշխատատեղեր և նշանակալի ներդրում Հայաստանի տնտեսության մեջՄեր պետությունը գտնվում է հիբրիդային պատերազմի էպիկենտրոնում. Արեգ Սավգուլյան