Պուտին. կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մասին որոշում կընդունվի, երբ դեղամիջոցի նկատմամբ բացարձակ վստահություն լինի
ՔաղաքականությունՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մասին որոշում կընդունվի, երբ դեղամիջոցի նկատմամբ բացարձակ վստահություն լինի, հաղորդում է Ինտերֆաքսը:
Նա ասել է, որ պատվաստանյութի նկատմամբ առանցքային պահանջ է դրա արդյունավետությունն ու անվտանգությունը: «Այդ պատճառով պետք է գործել չափազանց կշռադատված, պահպանել բոլոր պահանջներն ու կանոնները»,-ասել է Պուտինը:
Նա նաեւ նշել է, որ ռուսական գիտահետազոտական կազմակերպություններն առաջ են գնացել պատվաստանյութի մշակման գործում: