Լրահոս
Կարևոր


«Չալաբյանին նորից կալանավորելու նպատակը նրա առողջությանը լուրջ վնաս հասցնելն է». Մենուա Սողոմոնյան

Քաղաքականություն

Դատավորի կողմից  Ավետիք Չալաբյանին երեք ամսով կալանավորելու որոշումը կարող եմ որպես  արտակարգ դատարան դառնալու դրսևորում գնահատել: Այս մասին Past.am-ի հետ զրույցում նշեց «5165» շարժման համահիմնադիր, ԵՊՀ դոցենտ Մենուա Սողոմոնյանը՝ անդրադառնալով Ավետիք Չալաբյանի կալանավորմանը:

«ՀՀ Սահմանադրությամբ արգելվում է արտակարգ դատարանների գոյությունը, իսկ այս քայլը տեղավորվում է արտակարգ դատարանի տրամաբանության մեջ: Արտակարգ դատարանի կայացրած վճիռների, որոշումների հիմքում օրենքը, Սահմանադրությունը չէ: Արտակարգ դատարաններն առաջնորդվում են տվյալ ժամանակաշրջանի ղեկավարության նպատահարմարությամբ: Այսպիսի քայլով Մնացական Մարտիրոսյանը տվյալ դատարանը վերածեց արտակարգ դատարանի: Ավետիք Չալաբյանին կրկին կալանավորելը հակասահմանադրական է: Այս ամենը պարզորոշ ցույց է տալիս դատական իշխանության ուղղակի կախվածությունը քաղաքական ղեկավարությունից»,-ասաց մեր զրուցակիցը:

Նա շեշտեց, որ բազմաթիվ իրողություններ ցույց են տալիս, որ Հայաստանում  անկախ դատական համակարգ գոյություն չունի. «Իհարկե, ոչ բոլոր դատավորների մասին է խոսքը, բայց այնպիսի տխրահռչակներ, ինչպես Մնացական Մարտիրոսյանն է, իրենց գործունեությամբ պարզապես ծառայում են մեկ մարդու՝ Նիկոլ Փաշինյանին: Հիմա ի՞նչը կարող է լինել Մնացական Մարտիրոսյանի՝ նման գործողությունների դրդապատճառը: Ավետիք Չալաբյանը ևս հարցրեց՝ ո՞րն է Մ. Մարտիրոսյանի  աշխատանքի մոտիվացիան: Նախ՝ այս դատավորը նախկինում էլ էր հայտնի՝ որպես իշխանությունների կամքը կատարող: Նրա վրա, ըստ էության, հիմա ճնշում է գործադրվում, որովհետև նա նաև Նիկոլ Փաշինյանին էր դատել: Քաղաքական իշխանությունը նրան անել է տալիս այն, ինչ ցանկանում է: Մ. Մարտիրոսյանն այսօրվա իշխանությանը պետք է, քանի որ նրանց իշխանությունը պահպանելու գործառույթ է իրականացնում»:

Նրա խոսքով, Ավետիք Չալաբյանի կալանավորումն ու իշխանությունը պահպանելու խնդիրն ուղիղ կապ ունեն. «Ի  դեմս Ավետիք Չալաբյանի՝ Փաշինյանն իր իշխանության համար լուրջ հակառակորդի, լուրջ մրցակցի է տեսնում: Ավետիք Չալաբյանը բազմաթիվ համեմատական առավելություններ ունի իր նկատմամբ՝ կապված թե՛ մասնագիտական կապերի, թե՛ բազմաթիվ հաջողությունների, թե՛ նաև համակարգային գործունեության հետ: Բացի այդ, Ավետիք Չալաբյանը հանդես է գալիս իր ազգակործան օրակարգին հակընդդեմ, այդ օրակարգը բացառող լուրջ օրակարգով: Երրորդ՝ Փաշինյանը հնարավորություն չունի Չալաբյանի հրապարակային գործունեությանը հակադրվել թալանի, գռփելու և այլ պիտակավորումների տեսքով: Հետևապես մնում է վախի, ահակաբեկման ու առողջությանը վնաս հասցնելու միջոցը կիրառել: Ավետիք Չալաբյանին 3 ամսով կալանավորելու նպատակը նրա առողջությանը լուրջ վնաս հասցնելն է, որպեսզի Չալաբյանը վնասված առողջությամբ դադարի հրապարակային գործունեություն իրականացնել»:

Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին «Արար» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը նորից կալանավորվեց, այս անգամ՝ երեք ամսով։

Նարեկ Կարապետյանը արձագանքել է Նիկոլ Փաշինյանին Շրջափակված ու հյուծված Արցախի համար վերջին ու հուսահատ մարտ տված տղաներն են, որոնց մեծ մասի գերեզմաններն անգամ անտեր մնացին ու այսօր պղծվում են. Դավիթ ՍարգսյանԱյսօր մետրոյում Փաշինյանին պատասխանող Արցախցի կինը պարզապես հիացմունքի է արժանի. Ավետիք ՉալաբյանՀայ մայրիկի հետ, տղայի ներկայությամբ մատ թափ տալով խոսացողը պետք է չլինի մեզ վարչապետ. չլինի ու վերջ․ Նարեկ ԿարապետյանԻրավապահները կանգնեցնում և մանրակրկիտ ստուգում են «Ուժեղ Հայաստան»-ի ավտոբուսներըԻրանի հրթիռային հարվածի հետևանքով Երուսաղեմում պայթյուններ են որոտացել Ուժեղ Հայաստանի Ուժեղ Աբովյան. Նարեկ Կարապետյան Փաշինյանի խոսքը մեր ժողովրդի մի հատվածի՝ արցախցիների նկատմամբ ատելության և խտրականության դրսևորում էր․ Տիգրան Աբրահամյան Ձեզ անձամբ չեմ ճանաչում, բայց հավատացեք՝ դուք ասացիք այն, ինչ մտածում և զգում են միլիոնավոր հայեր. Արման Աբովյան 2–րդ դասարանցի երեխան «որովայնի սալջարդ» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿՈՒզում եմ այս կինը իմանա, որ իր կողքին եմ, ու շատերս․ Լևոն Քոչարյան ԱՄՆ-ը հայտարարել է Իրանում ավելի քան 8,000 ռшզմական թիրախի խnցման մասին ՑԱԽԱԼ-ը հայտարարել է Թեհրանում բալիuտիկ hրթիռների արտադրությանը hարվածելու մասինԻսրայելի պաշտպանության բանակը hարվածներ է hասցրել Իրանի և Լիբանանի ավելի քան 200 օբյեկտիԽոշոր ավտովթար-hրդեհ՝ Երևանում. Մյասնիկյան պողոտայում բախվել են «Tesla»-ն ու «BMW»-նԵրկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը այսօր հրապարակային կերպով հոգեբանական բռնության ենթարկեց անչափահաս երեխային ու նրա մորը` ՀՀ-ի արժանապատիվ քաղաքացուն․ Մարիաննա Ղահրամանյան Կուրտուան աշխարհի լավագույն դարպասապահն է․ Դավիդ Ռայա Պատերազմ Մերձավոր Արևելքում. Zegna-ն կշռադատում է շքեղության շուկայի անորոշությունըԱրարատը զինանշանի՞ց, թե՞ մեր ինքնությունից են հանում. ում պատվերներն է կատարում այս իշխանությունը. Էդմոն Մարուքյան Թուրքիայի Օրդու քաղաքի սևծովյան ափամերձ գոտում հայտնաբերվել է ամերիկյան արտադրության AEGIR անօդաչու ծովային սուզանավԱշխարհը վերադառնում է մի փուլի, երբ չկար միջազգային իրավունք. Լավրով Հորոսկոպ. յուրաքանչյուր նշանի կանացի գերուժը Հնդկաստանը դատապարտnւմ է տարածաշրջանի կրիտիկական ենթակառուցվածքների վրա hարձակումները․ Հնդկաստանի վարչապետ«Փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել». Փաշինյանը մատ թափ տվեց արցախցի կնոջ վրա Ծանոթացե՛ք մեր արտաքին քաղաքականության փորձագետ Միքայել Դարբինյանի հետ․ «Ուժեղ Հայաաստան» Վերադարձնում ենք մեր մեծերի ժպիտն ու արժանապատվությունը․ «Արժանապատիվ Ժպիտ» ծրագրի մեկնարկը․ Հրայր Կամենդատյան Առողջապահության նախարարն ու իր մամուլի քարտուղարն նախընտրական խոստումներ հիշեցնող, իրենց հարիր հերքումներով են հանդես եկել․ Ալինա Սագրադյան Ինչու ենք մենք Հայաստանի ազգային անվտանգության նոր հայեցակարգ մշակել․ Ավետիք Չալաբյան Հալալ է Նիկոլին` 7 տարվա մեջ ստիպեց Հայ ազգի մեծամասնությանը` հրաժարվել իր սկզբունքներից․ Արսեն ՎարդանյանԻնչու՞ Գարեգին Բ-ին թույլ չտվեցին մեկնել Վրաստան. Էդմոն Մարուքյան Արևային վահանակների համար. Չինական Solis արտադրողը հայտարարել է կենցաղային էներգիայի կուտակման համակարգերի շարքի թողարկման մասինՇուտով. Նարեկ Կարապետյանի հարցազրույցը Մարիո Նաուֆալին «Ճշմարիտ խոստում 4» գործողության 71-րդ ալիքի ընթացքում ԻՀՊԿ-ն ծանր հրթիռներ է արձակել Իսրայելի վրաՌուսաստանն Իրանի կողքին է. Պուտինը շնորհավորել է Իրանի առաջնորդներին Կուբան անամոթություն է համարել վառելիքի մատակարարման վերաբերյալ ԱՄՆ դեսպանատան խնդրանքը․ The Washington PostԱմենամատչելի Bugatti-ն՝ 23,599 դոլար արժողությամբ հեծանիվը․ հասանելի շքեղություն՝ լեգենդար հիպերմեքենաների վարպետիցՄենք գնում ենք բացարձակ հաղթանակի․ Հայաստանի հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանն է․ Արթուր ՄիքայելյանՆախատեսվում է չորս տարում լուծել ՀՀ ՊՆ հերթացուցակում գրանցված զինծառայողների բնակապահովման խնդիրը. ՓաշինյանԻրանը երկու բալիuտիկ հրթիռ է արձակել Հնդկական օվկիանոսում գտնվող Դիեգո Գարսիա ամերիկյան և բրիտանական ռազմաբազայի ուղղությամբԳոհար Ավետիսյանի նոր ֆոտոշարքը Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի 3 վարչական շրջաններումԴու ո՞վ ես, քեզ դիմեցի 2018 թվականից, բան չարեցիր, քաղցկեղս դարձրիր 4-րդ ստադիա. քաղաքացին՝ ՓաշինյանինՔրեական ոստիկանները հայտնաբերել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու մեղադրանքով հետախուզվողիԹեհրանը համաձայն չէ ժամանակավոր հրադադարին, այլ ցանկանում է պшտերազմի ամբողջական, համապարփակ և վերջնական դադարեցում․ ԱրաղչիՍամվել Կարապետյանը և միջազգային անվտանգության թիմը կբերեն ուժեղ խաղաղությունԼևանդովսկին, մեծ հավանականությամբ, կերկարաձգի գործող պայամանագիրը և կշարունակի խաղալ «Բարսելոնայի» կազմումՌոբերտ Ամստերդամի հայտարարությունըԱՄՆ-ն Եվրոպայից տեղափոխել է Patriot հակահրթիռային համակարգերը Մերձավոր Արևելք Չպետք է թույլ տանք Ալիևի խոսքը ազդի մեր ընտրությունների վրա․ Ավետիք Չալաբյան Տալիս ենք մարդկանց նոր ընտրություն՝ առանց «ներկաների» ու «նախկինների»․ Արմեն Մանվելյան