Լրահոս
Կարևոր


Ի՞նչ է տեղի ունեցել. հրեշավոր իրականությունը

Հասարակություն

https://4q5w.short.gy/Solaron6500000

Բանակցություններում Հայաստանը ներկայացնողները սեպարատ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ հայկական կողմի բոլոր զիջումներն Արցախի հաշվին անելու շուրջ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

«Ի՞նչ է տեղի ունեցել․ հրեշավոր իրականությունը

Բանակցություններում Հայաստանը ներկայացնողները սեպարատ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ հայկական կողմի բոլոր զիջումներն Արցախի հաշվին անելու շուրջ։ Այսպիսի պայմանավորվածության նպատակը մեկն է․ և՛ թուրք-ադրբեջանական տանդեմի, և՛ Հայաստանի փաստացի ղեկավարների համոզմամբ հենց այդ տարբերակն է ամենաքիչ վնասը հասցնում Նիկոլի բռնապետությանը։ Նիկոլին դա պետք է իշխանությունը հնարավորինս երկար պահելու համար, Թուրքիային և Ադրբեջանին այս տարբերակը պետք է իրենց հնարավորությունների պատուհանը հնարավորինս երկար բաց պահելու համար։

Որտե՞ղ են ազգային ուժերը

Այս կոնտեքստում պետք է խուսափել անգամ ընդդիմություն տերմինի օգտագործումից, որովհետև չկա ընդդիմություն- իշխանություն պայքար։ Կա ազգային դաշտ և կան թշնամու շահերը սպասարկողներ։

Այսպիսի պայմաններում անիմաստ եմ համարում որևէ ուժի, կամ անհատի պաշտպանելու փորձն անգամ։ Բոլորս պաշտպանելու մի բան ունենք՝ Հայերնիքը։ Քաղաքական ուժերն առաջնային պատասխանատվություն և մեղավորություն ունեն այս իրավիճակի համար, այստեղ վիճելու շատ բան չկա։

Բայց մենք պետք է խուսափենք մի ծայրահեղությունից մյուսի գիրկն ընկնելուց։ Ազգային ուժերից անհարժեշտ է պահանջել քաղաքական իրավիճակի փոփոխություն, որն անխուսափելիորեն հանգեցնելու է գետնի վրա իրավիճակի փոփոխությանը։

Ազգային դաշտից անիրատեսական է իշխանություն չլինելու պարագայում պահանջել որևէ տարածքի պաշտպանություն, վերաբնակեցում, կրթական ռազմավարության փոփոխություն ․․․։ Սրանք բացառապես պետության լիզորությունների ներքո են և անիմաստ են, եթե համահունչ չեն պետական քաղաքականությանը։ Աղավնոյի գյուղապետը դաշնակցական է, Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ, գյուղը կառուցվել և բնակեցվել է սփյուռքից ստացված ներդրումների շնորհիվ։ Այսինքն, ազգային դաշտն ունի գյուղը պահելու ցանկությունը, այդ ուղղությամբ իր ուժերի ներածին չափով իրականացրել է ամեն ինչ, բայց գյուղը հանձնվում է թշնամուն դավադիր քաղաքական պայմանավորվածության արդյունքում։ Նույն պատկերն է նաև Քարվաճառի և Քաշաթաղի դեպքում, որտեղ տարիների ընթացքում ազգային ուժերի կողմից կատարվել է 7 մլն դոլարի ներդրում, բայց շրջանները մի ստորագրությամբ հանձնվել են թշնամուն։

Գալով հարցին՝ ազգային ուժերն ու անհատները նույն տեղերում են, փորձում են իրավիճակից ելքեր գտնել ու իրատեսական լուծումներ առաջարկել՝ փորձելով հնարավորինս խնայել աղետից, կեղծիքից ու կործանարար պոպուլիզմից հոգնած մեր ժողովրդի նյարդերն ու համբերությունը։

Այս մասով միայն մի բան կարող եմ ասել, անթույլատրելի է նեղանալ և կամ փորձ իսկ անել հեգնել մեր բոլոր հայրենակիցներին, ովքեր հուսահատ և ճարահատված հայացքն ուղղել են ազգային ուժերին։ Բոլոր այդ մարդկանց էլ պետք է վստահեցնել, որ ցանկացած պատասխանատու ազգային ուժ հասկանում է, որ սա բախտորոշ ժամանակաշրջան է և մեծ հաշվով կասկածի տակ է դրված իր գոյության իմաստը, ուստի ստեղծված իրավիճակից ելքեր գտնելը դառնում է առաջին հերթին ազգային ուժերի փրկության ճանապարհը։

Ի՞նչ կարող ենք անել մենք

Նախ մեր՝ ազգային դաշտում պետք է դադարենք իրար հայհոյելուց և մեղադրելուց․ դա Նիկոլի օրակարգն է։ Վստահեցնում եմ, սցենարի ամեն տեսակ զարգացման պարագայում դրա համար բավական ժամանակ մնալու է, այս բոլոր գործընթացներն էլ թույլ են տալու մեզ հասկանալ ամեն մի դերակատարի նպատակներն ու կարողությունները։ Այնպես որ, փոխադարձ մեղադրանքներն ու որևէ նշանակություն չունեցող պարզաբանումներն անհրաժեշտ է թողնել հետագային։

Վստահ եմ՝ հնարավոր փրկության տարբերակ առաջարկվելու է, ևս մեկ անգամ անհրաժեշտ է լինելու բոլորիս աջակցությունն ու մասնակցությունը։ Ամենամեծ դժվարությունը երևի այդ ժամանակ է լինելու, երբ հարկ է լինելու մի կողմ թողնել կասկածները, անվստահությունը և դարձյալ փորձել։ Սա էլ դեռ բավարար չի, հրակ է լինելու նաև համոզել մեր դեռևս անտարբեր մնացած հայրենակիցներին։ Բայց իրականությունն այն է, որ այլ ելք մենք չունենք, ու այլ տարբերակ, քան բոլորով դա անելն է, նույնպես չունենք»,- գրել է նա։

Էդգար Ղազարյանի ելույթը ԿապանումԻնչպես են կապանցիները ողջունում Նարեկ ԿարապետյանինԿապանում ջերմ տրամադրություն է. «Ուժեղ Հայաստան»-ի Սյունիք այցելության երկրորդ օր«Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվեն» քարոզարշավային երրորդ օրն ամփոփում է Սյունիքի մարզկենտրոն ԿապանումՈւժեղ Լոռի Բերդ. Անդրանիկ ԳևորգյանՈւժեղ Հայաստան կուսակցության անդամները Կապանում ենՆարեկ Կարապետյանի ելույթը ԳորիսումՄայիսի 10-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը հյուրընկալվել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի առանձնատանըԱրամ Վարդևանյանի ուժեղ ելույթը Գորիսում․ փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետՓոքր բիզնեսի 0 տոկոս հարկի մասին․ Մենուա ՍողոմոնյանՄենք Գորիսի հետ ենք, Գորիսը՝ մեզ հետ. Ուժեղ Հայաստան լինելու է․ փոփոխության համարը՝ 3Գյուղական մանկությունից՝ ազգային արժեքների պահպանման ճանապարհին․ Սամվել ԿարապետյանՊետությունը պետք է վստահել ճանապարհ անցած, փորձություն հաղթահարած և հաջողություններ գրանցած մարդկանց․ Ավետիք ՉալաբյանՓոփոխությունը գյուղերում և գյուղացու հանդեպ հոգատարությունը սկսել են իրենց հաղթարշավը․ Ուժեղ ՀայաստանՔարոզարշավ օր 2-րդ. ՈՒժեղ Վերին Խնձորեսկ․ Նարեկ ԿարապետյանԻ՞նչ հետևանք է լինելու ձեզ համար, եթե Ռուսաստանն ընդունի կտրուկ որոշումներ․ Ռոբերտ Քոչարյանը արտագնա աշխատող մարտունեցիներինԿիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով Մերժում ենք թուլությունը, սուտն ու կեղծիքը, ընտրում ենք արժանապատիվ և ուժեղ Հայաստանը․ Ավետիք ՉալաբյանՀայը ինքն է որոշելու իր ճանապարհը, իր արժեքներն ու իր պետության ապագան․ Իրինա ՅոլյանՎերին Խնձորեսկում գիտեն, որ փոփոխությունը գալիս է միայն Սամվել Կարապետյանի հետ«Ինտեր Մայամին» հաղթեց «Տորոնտոյին»․ Մեսսին դարձավ գոլի ու գոլային փոխանցումների հեղինակ«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները Գորիսում ենՄենք ինչ խոստանում ենք, անելու ենք․ մեր խոսքի արժեքը գործն է․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի Գորիսի հանդիպմանը Արամ Վարդևանյանն խոսեց սյունեցիների պայքարի ոգու և Սյունիքի կարևոր դերակատարության մասինԱրթուր Միքայելյանի ելութը ԳորիսումԶելենսկին Հայաստանում մեր հանդիպման ժամանակ ասաց, որ պատրաստ է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ ցանկացած ձևաչափով․ ՖիցոԲՀԿ նախընտրական հանդիպումը՝ Աբովյանում«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նոր տարածքային գրասենյակի բացումը Աշտարակ համայնքումԽնձորեսկը ընտրում է փոփոխություն՝ Սամվել Կարապետյանի թիմի հետ. Փոփոխության համարը՝ 3Հայաստանում կան մարդիկ, ովքեր ունեն ռևшնշիստական հայացքներ․ դա չի կարող դրական արդյունքների հանգեցնել․ ԲայրամովՀայաստանի կառավարությունն ամեն ինչ անում է, որ տարիներ անց չունենանք ատոմակայան՝ ձգձգելով նոր էներգաբլոկի կառուցումը. Էդմոն ՄարուքյանՁեր առաջադրանքը՝ ըստ հորոսկոպի Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանում երիտասարդությունը կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված մեծ հաղթանակի օրվան (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան» -ը Խնձորեսկում է (լուսանկարներ)Քուչակում բшխվել են «Mercedes»-ը և «Opel»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվորՀաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ուժեղ թիմը Գորիսում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ«ՀայաՔվե» միավորման անդամները` «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների հետ միասին, նախընտրական քարոզարշավի շրջանակում Սյունիքի մարզում են Հունիսի 7-ից հետո վերականգնելու ենք Էներգետիկայի և Գյուղատնտեսության նախարարությունները. ՄարուքյանԵրևանը պետք է հնարավորինս շուտ հստակեցնի՝ ցանկանում է անդամակցել ԵՄ-ին, թե ԵԱՏՄ-ին, այդ դեպքում հնարավոր կլինի քաղաքակիրթ ապահարզանի գնալ․ Պուտին«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները Խնձորեսկում քննարկել են գյուղատնտեսական խնդիրներըՆանուլը նոր տեսահոլովակ է ներկայացրել «Ուժեղ Հայաստան»-ը Գյուլագարակում է «Ուժեղ Հայաստան» -ի քարոզարշավը Լոռու մարզի Գյուլագարակ, Գարգառ, Ամրակից, Ստեփանավան, Լոռի Բերդ, Կաթնաղբյուր համայնքներումԱրտաշատում 57-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համարԵրևանում «Toyota»-ն վրшերթի է ենթարկել հետիոտնին և բախվել խանութի ապակե ցուցափեղկին․ 2 վիրավnրից մեկն անչափահաս էՀռոմի պապն ընդունել է Իտալիայի նորընծա չեմպիոն «Ինտեր»-ի ֆուտբոլիստներին և մարզչական կազմինՈՒՂԻՂ. «Լուսավոր Հայաստանը» այսօր քարոզարշավը մեկնարկում է Ատոմակայանից Ի պատասխան Բայրամովի՝ ռևանշիզմի մասին հայտարարությանՍտեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է ժամերով թռչել արևային էներգիայովԵվրոպան իսկապես ցանկանում է ՆԱՏՕ-ն կենդանի պահել. Ֆրիդրիխ Մերց