Լրահոս
Կարևոր


«Սիրտս լավ բան չգուշակեց, բայց հավատում էի, որ նրան կրակ չի կպնի».սահմանին զոհված Աշոտը երազում էր գեներալ դառնալ

Հասարակություն

Աշոտ Միքայելյանը դեռ մանկուց էր որոշել զինվորական դառնալ ու հայրենիքը պաշտպանել։ Համադասարանցիների հետ տարեվերջյան համատեղ լուսանկարում նրա ձեռքից ոչ ոք չկարողացավ իր ձեռքով պատրաստած երկաթե հրացանը վերցնել։ Դասընկերները կատակում են` ո՞վ այդքան «դուխ» ուներ։

Աշոտը ուժեղ տղա էր։ Դժվար մանկությունն ու խաղալիքների բացակայությունը նրան չէին կոտրել, կյանքի դժվարությունները բազմաթիվ անգամ էր հաղթահարել ու պատասխան հարված հասցրել, անցել էր Ապրիլյան քառօրյա պատերազմի միջով, բայց հուլիսի 27-ին զոհվեց դիպուկահարի կրակոցից։ Sputnik Արմենիան զրուցել է նրա ուսուցիչների ու համադասարանցիների հետ։

 

Աշոտը ուժեղ տղա էր․․․ Նկարս եմ բերել ...

29-ամյա Աշոտը Վանաձորից էր։ Սովորել է Վահան Տերյանի անվան թիվ 5 դպրոցում։ Նրան դասավանդած ֆիզկուլտուրայի ուսուցիչ Լյովա Հովհաննիսյանը չի ուզում հավատալ լսածին։ Ախր Աշոտին գնդակ չէր կպնի. այնքան ճարպիկ էր։ «Աշոտին ճանաչել եմ, երբ 4-րդ դասարանում էր սովորում։ Աշխույժ ու ճարպիկ երեխա էր դպրոցում։ Վարժություն էի հանձնարարում, որ չորեքթաթ պետք է վազեին, ինքը բոլորից արագ էր վազում, շատերը սովորական վազքով հետևից չէին հասնում։ Չեմ ուզում հավատալ… Դեռ դպրոցում էր ասում, որ ինքը զինվորական է դառնալու։ Նոր էլ Աշոտի դասընկերներն ինձ մի դեպք հիշեցրին։ Դասի ժամանակ մի օր հարցրի` ինչ եք ուզում դառնալ, ով է ձեր հերոսը։ Հերթը հասավ Աշոտին, ասեց` ընկեր Հովհաննիսյան, իմ հերոսը Վարդան Մամիկոնյանն է, ես էլ ուզում եմ օդաչու դառնալ, բայց անպայման պետք է գեներալի կոչում ստանամ»,–հուզմունքը զսպելով` պատմեց ուսուցիչը։ Նրան սիրում էին բոլորը, աղջիկները` անմոռաց սիրահարվում․ պատմում են Արթուրին ճանաչողները Աշոտի հետ սիրտ սրտի 2 տարի առաջ էին զրուցել, երբ նրա գլխավորությամբ դասընկերները հավաքվել էին դպրոցն ավարտելու 10-ամյակը նշելու։ Հովհաննիսյանը Աշոտի դասարանին շատ է սիրում, ասում է` 12 տարի է, ինչ դպրոցն ավարտել են, բայց ուսուցիչներին չեն մոռանում, դրա համար էլ ցավը շատ մեծ է։ Նրա դասղեկ Անահիտ Պետրոսյանն էլ վստահեցնում է` Աշոտը ամենահամարձակներից մեկն էր դպրոցում, իսկ տանը` ծնողների թևն ու թիկունքը։

«Շատ ազնիվ, ընկերասեր ու անչափ աշխատասեր տղա էր։ Փոքրիկ հողամաս ունեին, կով էին պահում։ Շատ անգամ ինքն էր կերակրում, գոմը մաքրում, իսկ դասընկերներից հեչ չէր քաշվում, եթե վրայից հանկարծ հոտ առնեին։ Շատ հաստատակամ, դուխով բնավորություն ուներ, իր խոսքի տերն էր Աշոտս»,–պատմում է դասղեկը։ Նրա խոսքով` Աշոտը երազում էր զինվորական դառնալ և ընդունվեց ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան։

«Մինչև հիմա աչքիս առաջ է Աշոտի պարը «Վերջին զանգի» միջոցառման ժամանակ։ 2008 թվականին` դպրոցն ավարտելուց հետո, Ամանորին մեր տուն էր եկել , շնորհավորեց, նշեցինք, վերջում էլ իր լուսանկարը տվեց, ասեց` ընկեր Պետրոսյան, նկարս եմ բերել, որ միշտ հիշեք ձեր գժուկին։ Էնքան էի հուզվել, մի տեսակ սիրտս լավ բան չգուշակեց, բայց հավատում էի, որ նրան կրակ չի կպնի»,–ասաց դասղեկը։ Աշոտի դասընկերներն անսահման հուզված են։ Երկու օր է` զանգում են իրար ու հիշում Աշոտի հետ կապված պատմությունները։ Համադասարանցիներից մեկը` մասնագիտությամբ բժիշկ Հմայակը, հիշելու շատ բան ունի. իրար հետ են մեծացել։ Ասում է` հեշտ մանկություն չտեսավ Աշոտը, կենցաղային պայմաններն այնքան էլ լավը չէին, բայց դրանից չէր նեղսրտում, անսահման բարի էր, թույլի կողքին կանգնող։ Աշոտն իր կյանքի հստակ կանոններն ուներ ու երբեք չէր հրաժարվում իր սկզբունքներից։

«Դպրոցում բավականին չարաճճի էր, որ մի օր դասի չէր գալիս, գիտեինք` մի վնասվածք ստացել է։ Հիշում եմ` ամբողջ դասարանով պետք է նկարվեինք, ինքն իր սարքած խաղալիք ավտոմատը ոչ մեկին չտվեց, այդպես էլ նկարվեց։ Դե, Աշոտի ձեռքից ով կարող էր ավտոմատ վերցնել»,–վերհիշեց դասընկերը։ Ձեռքից շատ բան էր գալիս, դեռ փոքր ժամանակ իր ու ընկերների համար խաղալիքներ էր պատրաստում, ու նրա պատրաստած ինքնաթիռները թռչում էին, մոտորանավակները` ջրի վրա ընթանում։ «Մի դեպք եմ հիշում, 7-8-դասարան էինք, երիտասարդ ուսուցչուհի ունեինք, բոլորս սիրահարված էինք, Աշոտն էլ։ Մի օր նկատեցի, թե ինչպես է իր ձեռքերը թաքցնում ուսուցչուհուց, ամաչում էր։ Ուսուցչուհին նկատեց, սկսեց հարցեր տալ, ու ամբողջ դասարանն իմացավ, որ դժվար կյանքով է ապրում Աշոտը։

Ուսուցչուհին ժպիտով նայեց ու ասեց, որ ծնողին օգնելու համար ամաչել պետք չէ, ընդհակառակը պետք է հպարտանալ ու չթաքցնել ձեռքերը։ Աշոտը տանը շատ էր տղամարդու գործեր անում, ձեռքերը միշտ կոշտուկների մեջ էին։ Ինքն ու եղբայրը իրենց հայրիկին օգնում էին ամեն հարցում, անգամ մեծ բեռնատար մեքենայի (հայրը բեռնափոխադրող էր ) շարժիչն էին կարողանում քանդել ու վերանորոգել»,–պատմեց Հմայակը։ Դասընկերոջ խոսքով` Ապրիլյան պատերազմից հետո Աշոտը շատ էր փոխվել , ասես միանգամից մեծացել էր։

Շարունակություն...

«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա ԿոստանյանՄեր պայքարը արդարության վերականգնման համար է. Արսեն ԳրիգորյանԻնձ դատում են խոսքի համար․ այսօր վճռվում է իմ քաղաքական և մարդկային ճակատագիրը․ Էդգար ՂազարյանԱղքատության մակարդակն աճում է. ամեն 3-րդը աղքա՞տ է ապրելու․ Հրայր Կամենդատյան Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը «Ուժեղ Հայաստանը» պայքարում է հայկական ազգային ինքնության և Հայոց եկեղեցու ինստիտուցիոնալ պաշտպանության համարԱյն մասին, թե ով սադրելով հնարավորություն տվեց թշնամուն սանձազերծել 44-օրյա պատերազմը, և ինչ նպատակով․ Ավետիք ՉալաբյանԳնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորումՇարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ» Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ» «Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ» Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ» Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ» Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ» Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութ«Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարություն Սոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան