Լրահոս
Կարևոր


4․676․836 դրամ՝ Հերոսների վերականգնողական քաղաքին․ «Մի դրամի ուժի» հաջորդ շահառուն «4090» հիմնադրամն է

Հասարակություն

IDBank-ի և Իդրամի համատեղ «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում օգոստոս ամսվա ընթացքում հավաքված ողջ գումարը՝ 4․676․836 դրամ, փոխանցվեց «Հերոսների վերականգնողական քաղաք» հոգեբանական կենտրոնին։ Ծրագրի ավարտին ընկերությունները հայտարարեցին նաև հաջորդ շահառուի անունը։ Սեպտեմբեր ամսվա ընթացքում կուտակվող ողջ գումարն ուղղվելու է «4090» հիմնադրամին։

 «4090»  հիմնադրամը ստեղծվել է Արցախյան 44-օրյա պատերազմից հետո։ Հիմնադրամի նպատակն է տրամադրել կրթության հնարավորություն Ապրիլյան և 44-օրյա պատերազմների մասնակից այն հերոսներին, ովքեր, չնայած տարբեր խոչընդոտներին, գնում են իրենց երազանքի հետևից՝ դառնալով մեր հայրենիքի ապագայի կերտողները։

 «4090» հիմնադրամի տնօրեն Իրինա Փահլևանյանի խոսքով՝ «Մի դրամի ուժը» նախաձեռնությունը շատ կարևոր է հիմնադրամի համար հատկապես նոր ուսումնական տարվա սկզբին, քանի որ նախորդ տարվա համեմատ այս տարվա շահառուների թիվը գրեթե կրկնապատկվել է, ու յուրաքանչյուր դրամ էական նշանակություն ունի։ Բացի այդ, մինչ օրս հիմնադրամի հիմնական բարերարները եղել են անհատները, իսկ այս նախաձեռնությունը համագործակցության լավ սինթեզ է, քանի որ կորպորատիվ գործընկերության հետևում կանգնած են հազարավոր մեր հայրենակիցները։

Հիմնադրամի նպատակը Հայրենիքի պաշտպաններին կրթավճարների տրամադրման, կրթական ծրագրերի իրականացման, հմտությունների բարձրացման և վերապատրաստումների իրականացումն է։

IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ այսօր, առավել, քան երբևէ կարևոր է հատկապես կրթության մեջ ներդրում անելը։ «4090 հիմնադրամի գործունեությունն այս առումով անչափ գնահատելի է, որովհետև այն կրթավճարներ է տրամադրում պատերազմով անցած մարդկանց, որոնց համար կրթությունը հայրենիքում ապրել շարունակելու գրավականն է այս պահին։ Ինչպես գիտեք, կրթությունը «Մի դրամի ուժը» նախաձեռնության առանցքային ուղղություններից է, բայց 4090-ին աջակցելը կրկնակի պարտավորեցնող ու հաճելի է, քանի որ հնարավորություն ունենք շնորհակալություն հայտնել հայրենիքի պաշտպաններին` չնայած բոլոր դժվարություններին իրենց ապագան մեր երկրի հետ կապելու համար։ Կարևոր է, որ պատերազմի միջով անցած մեր հայրենակիցները կարողանան ստանալ պատշաճ կրթություն և այդ ճանապարհին խոչընդոտների չհանդիպեն», - ասում է Տաթևիկ Վարդևանյանը։

IDBank-ն ու Իդրամը մեկ դրամ են փոխանցում «Մի դրամի ուժը» նախաձեռնությանը ամեն անգամ, երբ դուք վճարում եք կատարում ընկերությունների հարթակներով։ Idram&IDBank հավելվածով հնարավոր է վճարումներ կատարել շուրջ 12000 կետում, 900 առցանց խանութներում, ինչպես նաև համակարգում առկա 400+ ծառայությունների դիմաց։

«Մի դրամի ուժն» արդեն հատել է 95 մլն-ի սահմանը։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Ուժեղ Հայաստան կուսակցության անդամները Կապանում ենՆարեկ Կարապետյանի ելույթը ԳորիսումՄայիսի 10-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը հյուրընկալվել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի առանձնատանըԱրամ Վարդևանյանի ուժեղ ելույթը Գորիսում․ փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետՓոքր բիզնեսի 0 տոկոս հարկի մասին․ Մենուա ՍողոմոնյանՄենք Գորիսի հետ ենք, Գորիսը՝ մեզ հետ. Ուժեղ Հայաստան լինելու է․ փոփոխության համարը՝ 3Գյուղական մանկությունից՝ ազգային արժեքների պահպանման ճանապարհին․ Սամվել ԿարապետյանՊետությունը պետք է վստահել ճանապարհ անցած, փորձություն հաղթահարած և հաջողություններ գրանցած մարդկանց․ Ավետիք ՉալաբյանՓոփոխությունը գյուղերում և գյուղացու հանդեպ հոգատարությունը սկսել են իրենց հաղթարշավը․ Ուժեղ ՀայաստանՔարոզարշավ օր 2-րդ. ՈՒժեղ Վերին Խնձորեսկ․ Նարեկ ԿարապետյանԻ՞նչ հետևանք է լինելու ձեզ համար, եթե Ռուսաստանն ընդունի կտրուկ որոշումներ․ Ռոբերտ Քոչարյանը արտագնա աշխատող մարտունեցիներինԿիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով Մերժում ենք թուլությունը, սուտն ու կեղծիքը, ընտրում ենք արժանապատիվ և ուժեղ Հայաստանը․ Ավետիք ՉալաբյանՀայը ինքն է որոշելու իր ճանապարհը, իր արժեքներն ու իր պետության ապագան․ Իրինա ՅոլյանՎերին Խնձորեսկում գիտեն, որ փոփոխությունը գալիս է միայն Սամվել Կարապետյանի հետ«Ինտեր Մայամին» հաղթեց «Տորոնտոյին»․ Մեսսին դարձավ գոլի ու գոլային փոխանցումների հեղինակ«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները Գորիսում ենՄենք ինչ խոստանում ենք, անելու ենք․ մեր խոսքի արժեքը գործն է․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի Գորիսի հանդիպմանը Արամ Վարդևանյանն խոսեց սյունեցիների պայքարի ոգու և Սյունիքի կարևոր դերակատարության մասինԱրթուր Միքայելյանի ելութը ԳորիսումԶելենսկին Հայաստանում մեր հանդիպման ժամանակ ասաց, որ պատրաստ է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ ցանկացած ձևաչափով․ ՖիցոԲՀԿ նախընտրական հանդիպումը՝ Աբովյանում«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նոր տարածքային գրասենյակի բացումը Աշտարակ համայնքումԽնձորեսկը ընտրում է փոփոխություն՝ Սամվել Կարապետյանի թիմի հետ. Փոփոխության համարը՝ 3Հայաստանում կան մարդիկ, ովքեր ունեն ռևшնշիստական հայացքներ․ դա չի կարող դրական արդյունքների հանգեցնել․ ԲայրամովՀայաստանի կառավարությունն ամեն ինչ անում է, որ տարիներ անց չունենանք ատոմակայան՝ ձգձգելով նոր էներգաբլոկի կառուցումը. Էդմոն ՄարուքյանՁեր առաջադրանքը՝ ըստ հորոսկոպի Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանում երիտասարդությունը կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված մեծ հաղթանակի օրվան (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան» -ը Խնձորեսկում է (լուսանկարներ)Քուչակում բшխվել են «Mercedes»-ը և «Opel»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվորՀաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ուժեղ թիմը Գորիսում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ«ՀայաՔվե» միավորման անդամները` «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների հետ միասին, նախընտրական քարոզարշավի շրջանակում Սյունիքի մարզում են Հունիսի 7-ից հետո վերականգնելու ենք Էներգետիկայի և Գյուղատնտեսության նախարարությունները. ՄարուքյանԵրևանը պետք է հնարավորինս շուտ հստակեցնի՝ ցանկանում է անդամակցել ԵՄ-ին, թե ԵԱՏՄ-ին, այդ դեպքում հնարավոր կլինի քաղաքակիրթ ապահարզանի գնալ․ Պուտին«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները Խնձորեսկում քննարկել են գյուղատնտեսական խնդիրներըՆանուլը նոր տեսահոլովակ է ներկայացրել «Ուժեղ Հայաստան»-ը Գյուլագարակում է «Ուժեղ Հայաստան» -ի քարոզարշավը Լոռու մարզի Գյուլագարակ, Գարգառ, Ամրակից, Ստեփանավան, Լոռի Բերդ, Կաթնաղբյուր համայնքներումԱրտաշատում 57-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համարԵրևանում «Toyota»-ն վրшերթի է ենթարկել հետիոտնին և բախվել խանութի ապակե ցուցափեղկին․ 2 վիրավnրից մեկն անչափահաս էՀռոմի պապն ընդունել է Իտալիայի նորընծա չեմպիոն «Ինտեր»-ի ֆուտբոլիստներին և մարզչական կազմինՈՒՂԻՂ. «Լուսավոր Հայաստանը» այսօր քարոզարշավը մեկնարկում է Ատոմակայանից Ի պատասխան Բայրամովի՝ ռևանշիզմի մասին հայտարարությանՍտեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է ժամերով թռչել արևային էներգիայովԵվրոպան իսկապես ցանկանում է ՆԱՏՕ-ն կենդանի պահել. Ֆրիդրիխ Մերց Արդյո՞ք հայ հասարակությունը պատրաստ է այս պահին ստանձնել այդ պատասխանատվությունը, և արդյո՞ք կա ձևավորված այնպիսի այլընտրանքային ուժ, որը կկարողանա առաջնորդել ժողովրդին այս «պարտադրված» ընտրության ժամանակ․ Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե իրականում ինչ նոր կորուստներ և աղետներ են ընտրում նրանք, որոնք խաբվելով կեղծ խոստումներով, պատրաստ են իրենց թանկ ձայնը տալ երկրի համար մեկ խաբեբային․ Ավետիք Չալաբյան«Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ Գեղամասարում են Պարտությունը դատավճիռ չէ և մենք պետք է այնպիսի պետություն ստեղծենք, որը ունակ կլինի հաղթանակների․ Էդմոն Մարուքյան Ընդդիմադիր դաշտը մի խնդիր ունի լուծելու՝ ստիպել, որ Նիկոլի կողքին կանգնողները, ծափ տվողները քարոզարշավի ժամանակ իրականում լսեն Նիկոլի ասածները․ Վահե Հովհաննիսյան