Լրահոս
Կարևոր


Միակ անձը, որ հակադրվեց Ալիևին, Ալեն Սիմոնյանն էր

Վիդեո

Azg.am-ը գրում է.

Ղարաբաղի անկախության հռչակման 31-րդ տարեդարձի տոնակատարության մեջ հեգնական շրջադարձ է տեղի ունեցել: Սովորական իրավիճակում այս իրադարձությունը պետք է տոն լիներ՝ ապագա խոստումնալից կյանքի հեռանկարի ակնկալիքով լի: Փոխարենը,  պաշտոնական բոլոր շրջանակներում իշխում էր կատարյալ անելանելիության զգացումը՝ 44-օրյա պատերազմի պարտության ֆոնին:

Միակ անձը, որը հակադարձեց Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիեւի այն պնդումներին, թե Ղարաբաղյան հարցը այլեւս լուծված է պատերազմի միջոցով, Հայաստանի Խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանն էր, որն ասաց,- «Ղարաբաղի կարգավիճակի հարցը քննարկվում է ներքին եւ արտաքին հարթակներում: Այն ենթակա է կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների  մանդատի շրջանակներում: Այս հարցի շուրջ մյուս բոլոր քննարկումները իրականության հետ ոչ մի աղերս չունեն»:

Ստեփանակերտում հանդիսավոր արարողությանը ներկա եւ հարցազրույցի մասնակցած մարդկանցից շատերն իրենց մտահոգությունը հայտնեցին օգոստոսի 25-ին Ղարաբաղի երեք բնակավայրերի՝ Բերձորի, Աղավնոյի եւ Սուսի բնակիչների տարհանման համատեքստում հնարավոր էթնիկ զտումների մասին: Սակայն նրանք նաեւ ցույց տվեցին, որ անկոտրում են եւ արտահայտեցին իրենց վճռականությունը մնալու «մեր նախնիների հողում»:

Հայաստանյան լրատվամիջոցները հերթական անգամ բուռն քննարկումներ ծավալեցին՝ վերլուծելով Ղարաբաղի հիմնախնդրի պատմությունն ու իրավական զարգացումները: Քննադատության եւ մեղադրանքների տարափ տեղաց նախորդ 31 տարիների բանակցողների հասցեին: Հարցեր հնչեցվեցին, թե արդյոք Ղարաբաղը պետք է միացվեր Հայաստանին, թե՞ ընդհանրապես անկախ հռչակվեր, եւ թե ինչու հայերը չճանաչեցին Ղարաբաղի անկախությունը՝ այսպիսով այն դարձնելով միջազգային հանրության կողմից չճանաչված սուբյեկտ:

Շատ խելացի մեկնաբաններ հասկացել են, որ թուրք-ադրբեջանական քարոզչամեքենայի միացյալ ուժը նենգափոխել է իրականությունը եւ առաջ է մղել կեղծ պատմությունն այն մասին, որ Ղարաբաղը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս է՝ անտեսելով պատմական եւ իրավական փաստերը:

Համեմատություններ են անցկացվել Ղարաբաղի, Արեւելյան Թիմորի, Կոսովոյի եւ Հարավային Սուդանի միջեւ, որտեղ անկախությունը կամ ինքնորոշումը շնորհվել է «անջատում հանուն փրկության» սկզբունքի հիման վրա, սկզբունք՝ որի իրացման իրավունքը մերժվել է Ղարաբաղի ժողովրդի համար:

Վերջին 31 տարիների ընթացքում Հայաստանի ղեկավարությունը չի ունեցել հանգստի եւ կայունության որեւէ պահ երկու իրավական սուբյեկտների համար ողջամիտ ապագա ստեղծելու համար, իսկ ներկայիս իրավիճակը առավել շփոթեցնող է քան երբեւէ: Մինչ զբոսաշրջիկները եւ Ռուսաստանից միգրանտները հեղեղել են Երեւանը, Հայաստանի քաղաքացիները «լիզում են իրենց վերքերը» եւ մտածում իրենց օրվա ապրուստի մասին կամ ընդհանրապես ծրագրում են լքել երկիրը:

Քաղաքացիներին մշտապես անհանգիստ վիճակում պահելու համար Ադրբեջանի զինված ուժերը ամեն օր սահմանային միջադեպեր են հրահրում եւ դրանց համար մեղադրում հայկական կողմին, մինչ նրանց կառավարությունը ճնշում է գործադրում Հայաստանի վրա՝ վերջինիս ստիպելով ստորագրել պարտադրված խաղաղության պայմանագիր՝ հաշվի առնելով այն, որ քաղաքական իրավիճակը կարող է փոխվել Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմի անկանխատեսելի ելքից ելնելով:

Այս թոհուբոհում ի հայտ է եկել նոր ձայն՝ Ռուբեն Վարդանյանինը՝ միլիարդատեր բարեգործ, որը Հայաստանի ապագայի համար բազմաթիվ առաջադեմ գաղափարների եւ ծրագրերի հեղինակ է: Սակայն շատերը նրան կասկածանքով են վերաբերվում: Նրան մեղադրում են Հայաստանում քաղաքական հավակնություններ ունենալու մեջ եւ նրա անունը վերջերս հիշատակվում է նոր հիմնադրված «Ապրելու երկիր» կուսակցության կապակցությամբ, թեեւ նա հերքում է այդ կամ որեւէ այլ քաղաքական կուսակցության անդամակցության փաստը:

Այս անգամ նա կարեւոր որոշում է կայացրել հրաժարվելու Ռուսաստանի իր քաղաքացիությունից, իր միլիարդ դոլարի ունեցվածքը փոխանցելու ընտանիքի անդամներին եւ տեղափոխվելու Ղարաբաղ: Նա ընդունել է, որ այդ քայլը ռիսկային է, սակայն ասել է, — «Սա ճիշտ որոշում էր»:

Ղարաբաղում Վարդանյանի ծրագրերի մասին կարելի է միայն ենթադրություններ անել, սակայն կանխատեսումները բազմաթիվ են:

Մեկնաբաններից քչերն են անվերապահորեն հավատում նրա խոսքերին այն մասին, որ նա տեղափոխվել է Ղարաբաղ իր ռեսուրսները օգտագործելու եւ միջազգայնորեն միջոցներ հայթհայթելու միջոցով Ղարաբաղի ժողովրդին օգնելու նպատակով: Փոխարենը, ըստ առավել տարածված կարծիքի, նա շարունակում է Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ուղին, որոնք Ղարաբաղը օգտագործում էին որպես տրամպլին Հայաստանում քաղաքական կարիերա ստեղծելու համար: Այժմ, երբ Ղարաբաղը պաշարված է եւ դրա ապագան անորոշ, նույն սցենարի կենսունակությունը հարցականի տակ է:

Այլ մեկնաբաններ գտնում են, որ Վարդանյանը ճարպիկ քայլ է արել հրաժարվելով իր Ռուսաստանի քաղաքացիությունից ԱՄՆ պատժամիջոցներից խուսափելու համար: Չնայած ներկայումս նրա նկատմամբ պատժամիջոցներ չկան, նրա անունը հաճախ է հոլովվում ԱՄՆ կոնգրեսի շատ քաղաքական քննարկումներում: Բացի դրանից, 2019 թվականի մարտին Կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի լուսաբանման նախագծի շրջանակներում եւ գործընկեր լրատվամիջոցների կողմից բացահայտվել է փողերի լվացման բազմամիլիարդավոր դոլարների ցանց, որը ենթադրաբար գործել է Վարդանյանին պատկանող բանկի միջոցով:

Ամեն դեպքում, շատերը, այդ թվում՝ սույն հոդվածի հեղինակը կարծում են, որ նա հնարավոր է արդեն գործարք է կնքել նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ինչը բացատրում է նրա վստահությունը այս խիզախ նախաձեռնության հարցում:

Հայաստանյան մամուլը փաստում է, որ Վարդանյանը կողմնակից է, որ Հայաստանը միանա Ռուսաստանի առաջարկած Միութենական պետությանը եւ ձեռք բերի Թաթարստանի նման կարգավիճակ: Այնուամենայնիվ, Միքայել Մելքոնյանի հետ կայացած հարցազրույցի ընթացքում վերջինս հայտարարեց, որ Հայաստանը պետք է ռազմավարական մտածողություն դրսեւորի, եւ եթե այդ սցենարն անխուսափելի է, աշխատի հնարավորինս լավագույն գործարքը կնքելու ուղղությամբ: Քանի որ երկիրը ընդհանուր առմամբ անշեղորեն ընթանում է դեպի Արեւմուտք, այս հեռանկարը քիչ հավանական է թվում: Սակայն Կովկասի բարդ քաղաքական դաշտի համատեքստում ամեն բան կարող է պատահել:

Հայերը շտապում են զրպարտել իրենց բարերարներին: Մինչ Վարդանյանի շարժառիթները կասկածի տակ դնելը կամ նրա ծրագրերը քննադատելը մենք պետք է սպասենք եւ տեսնենք՝ արդյոք նա կկատարի՞ իր բարի խոստումները:

Վարդանյանից առաջ եղել է Լեւոն Հայրապետյանի նախադեպը՝ արցախցի մի միլիարդատեր, որը կարողություն էր դիզել Ռուսաստանում եւ վերադարձել էր հայրենիք՝ օգնելու իր հայրենակիցներին: Նրա նախաձեռնություններից մեկն էր հարյուրավոր արցախցի զույգերի ամուսնության արարողության ֆինանսավորումը եւ նրանց ապագա երեխայի կրթության ապահովումը: Դա Արցախի ապագա քաղաքականությանը աջակցող ամենաուղղակի քայլն էր, քանի որ բնակչության վիճակագրությունը բանակցություններում քաղաքական հաղթաթղթերից մեկն էր: Հայրապետյանի ծրագրերը պետք է իրագործվեին կառավարության կողմից, սակայն այն չուներ դրա համար անհրաժեշտ միջոցները եւ, ինչու ոչ, նաեւ տեսլականը:

Այն ինչ տեղի ունեցավ Հայրապետյանի եւ իր ծրագրերի հետ ողբերգական էր: Մոսկվայում Ադրբեջանի իշխող շրջանակները կարողացան խաթարել նրա հեղինակությունը, խորտակել նրա ծրագրերը եւ դարձան Ռուսաստանի բանտում նրա վաղաժամ մահվան պատճառներից մեկը: Հայաստանի կառավարությունը՝ այդ ժամանակ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ցինիկ եւ ստորին լռություն պահպանեց՝ հրաժարվելով նրան փրկելու համար որեւէ քայլ ձեռնարկելուց:

Պետք է խոստովանել, որ Հայրապետյանն անխոհեմ էր եւ քաղաքականապես ոչ խելամիտ եւ այդպիսով ընկավ ծուղակը` կորցնելով իր կարողությունն ու կյանքը: Վարդանյանը, ընդհակառակը, խելացի է եւ անշուշտ շատ բան է սովորել իր նախորդի սխալներից՝ նման ծուղակներից խուսափելու համար:

Եթե հավատանք Վարդանյանի խոսքերին, ապա նա կարող է Ղարաբաղում եւ Հայաստանում, ինչպես նաեւ Սփյուռքում, որտեղ մեծ կապեր ունի, արժեքավոր շարժիչ ուժ դառնալ:

Հայաստանը եւ Ղարաբաղը հուսահատ վիճակում են եւ պետք է օգտվեն իրենց ճանապարհին առկայծող ցանկացած լույսից:

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

770 ժամ առանց քայքայման. Գերմանիայում մշակվել է Բիգ Մակի սկզբունքի վրա հիմնված եռաշերտ արեգակնային մարտկոց Այն քայլերը, որոնք անում է այսօրվա Ազգային ժողովը, կարծես թելադրված լինեն թշնամու կողմից. Ցոլակ ԱկոպյանԻշխանության նպատակն արդարադատության վերականգնումը չէ. Մենուա ՍողոմոնյանԲյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ» Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ» Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ» Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ» «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ» Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էՆոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոցԸնդդիմությունը պետք է անցում կատարի կոորդինացված գործողությունների․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներՀաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համարԱրարատ գյուղի զբոսայգին ամբողջությամբ վերադարձվել է Արարատ համայնքի տիրապետմանըՔաջարան-Ագարակ ճանապարհահատվածում կառուցվող երկրորդ թունելի շինարարությունը շարունակվում էԻնչպես մահմեդականներն ամայացրին Հայաստանի Երևանի մարզը և ինչու է որոշ բնակավայրերի վրա եղել թուրք արաբական անվանումներ. Հրայր ԿամենդատյանՑավոք, աշխարհն այսօր այսպես է գործում․ տարրական պատկերացում չունեցող մարդն էլ իրավունք ունի հրապարակավ կարծիք հայտնելու․ Մհեր ԱվետիսյանՎլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներումՄենք պայքարում ենք Ռուսաստանի ներկայի և ապագայի համար․ ՊուտինՍեպտեմբերի 1-ից տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերի. ՆԳՆՄոսկվայում՝ Հայաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ ի աջակցություն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսներիՍահմանված տարիքից ուշ դպրոց հաճախած երեխաների 93 տոկոսը դրական առաջադիմություն է գրանցելԱդրբեջանն Իրանը ներառել է դիվանագետների համար ռիսկային երկրների ցանկումՉեմպիոնների լիգայի նոր գնդակներըՖինլանդիայում Gripen կործանիչներ և շվեդական ռազմածովային ուժերը կտեղակայվեն«ՀայաՔվեի» անդամներն Էջմիածնի դատարանի բակում են՝ ի պաշտպանություն հայոց եկեղեցու և Վեհափառ ՀայրապետիԱյսօր ՀՀ Արմավիրի առաջին ատյանի դատավոր Սերժ Ռուշանյանը հրաժարվեց քննել Ամենայն Հայոց կաթողիկոսի ապօրինի գործը. Ավետիք ՉալաբյանԽոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կան վիրավորներԲանակի ինքնասպանությունների, քնելու համար հայհոյանքների մասին մանրամասնում է պահեստազորի փոխգնդապետը Ֆասթ Բանկը խաղարկում է 5 հատ iPad Պետությունը չի կարող կառավարվել պարտքերի կուտակման և դրանք սեփականատերերի հաշվին փակելու վտանգավոր տրամաբանությամբ. Հրայր Կամենդատյան Գնի՛ր Honor Magic 8 Lite-ը Team-ից և ստացի՛ր ականջակալ, սմարթ ժամացույց և 100 ԳԲ ինտերնետ Եռապատերազմի կուսակցությունը և 2.5 տրիլիոն դրամ պարտքի կուսակցությունը՝ ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան Մենք կանգնած ենք մեր եկեղեցու և կաթողիկոսի կողքինԻնչպե՞ս են փոխում հանքային հսկաների անվադողերը. տեսանյութ«Հայաքվե»-ն դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին, ՄԱԿ-ին և միջազգային կազմակերպություններինUcom-ը ներկայացնում է Green սակագնային պլանները՝ ամենօրյա կապը դարձնելով բնապահպանական ներդրումՄենք կանգնած ենք մեր եկեղեցու և կաթողիկոսի կողքինԵթե Տիգրանաշենը հանձնեն, պաշտպանական համակարգը Զանգակատնից մինչև Երասխավան փլվելու է. Չալաբյան ՓԲԸ-ներից մեկի տարածքում հրդեհ է բռնկվել