Մահացու ուտելիքներ, որոնցից պետք է զգուշանալ
ՎիդեոԱմեն օր մենք ուտում ենք տարբեր ուտելիքներ, որոնցից շատերը կարող են շատ վտանգավոր լինել և մարդուն հասցնել ընդհուպ մինչև մահվան:
Press24.am կայքը առանձնացրել է մի քանի ուտելիքներ, որոնք մարդը առօրյա կյանքում օգտագործում է՝ չիմանալով, որ դրանցից շատերը կարող են հանգեցնել մահվան:
1. Հոթդոգ կամ նրբերշիկով սենդվիչ
Հոթդոգների արտադրության մեջ սովորաբար օգտագործվում են կասկածելի ծագման մսամթերքներ, որոնք մահացու վտանգավոր են ուտելու համար: Ջոն Հոփկինսի համալսարանի գիտնականները պարզել են, որ հոթդոգների սպառումը հատկապես վտանգավոր է երեխաների համար: Մասնավորապես երեք տարեկան և ավելի փոքր տարիքի երեխաների մոտ այն մարսողական լուրջ խնդիրներ կարող է առաջացնել:
2. Սնկեր
Շատ մարդկանց սննդակարգի անբաժանելի մասն են կազմում սնկերը: Սակայն չպետք է երբեք մոռանալ, որ սնկերի շատ տեսակներ մահացու վտանգավոր են: Որպես կանոն, եթե 100%-ով վստահ չեք, թե ինչ տեսակի սունկ եք ուտում, ապա ավելի լավ է ինքներդ ձեզ ռիսկի չենթարկեք: Մահացու սնկերը հաճախ աննկատելիորեն նման են ուտելի սնկերի, և նույնիսկ մասնագետները դժվարանում են տարբերել դրանց:
3. Հնդկական ընկույզ
Նախ՝ սրանք սերմեր են, ոչ թե ընկույզներ, այնպես որ դուք մոլորության մեջ եք եղել ամբողջ կյանքում: Դրանց կեղևները մահացու են և ունեն թթու ծածկույթ, որի հետ անզգույշ վարվելու դեպքում կարող եք այրել ձեր մաշկը: Բացի այդ, այս պտուղները պետք է եփվեն կամ շոգեխաշվեն մինչև ուտելը, քանի որ դրանք հում վիճակում պարունակում են վտանգավոր նյութեր, որոնք կարող են ճակատագրական լինել յուրաքանչյուրի համար: