Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտարարել է ուկրաինական գերությունից 55 զինվորի վերադարձի մասին
ՔաղաքականությունՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Այս գիշեր Կիևի ռեժիմի կողմից վերահսկվող Ուկրաինայի տարածքից վերադարձվել են Ռուսաստանի Դաշնության, Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների զինված ուժերի 55 զինծառայողներ, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ ուկրաինական գերության մեջ գտնվող այս զինվորները մահացու վտանգի տակ են եղել։ Դրանք հնարավոր է եղել վերադարձնել «փոխանակման համար բարդ բանակցային գործընթացի» արդյունքում։
Այժմ ազատ արձակված բոլոր զինծառայողները ռազմատրանսպորտային ինքնաթիռներով տեղափոխվել են Ռուսաստանի տարածք և գտնվում են ՌԴ պաշտպանության նախարարության բուժհաստատություններում։ Նրանց բոլորին հնարավորություն է տրվում կապ հաստատել հարազատների հետ և ստանալ անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն։
Նյութը հրապարակման պատրաստեց Pressmedia.am կայքը