Պուտինը ստորագրել է զինծառայության վերաբերյալ փոփոխությունների փաթեթը
ՔաղաքականությունՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Քրեական օրենսգրքում զինվորական ծառայության հետ կապված փոփոխությունների փաթեթը։
Փաստաթղթերը հրապարակված են իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։
Այսպիսով, Քրեական օրենսգրքում մտցվում է նոր՝ «Թալան» հոդվածը։ Այս հանցագործության համար կպատժվի ազատազրկմամբ՝ 6-15 տարի ժամկետով։
Զորակոչը կամ զինծառայության չներկայանալը պատժվում է ազատազրկմամբ՝ 5-10 տարի ժամկետով։ Ավելին, պահեստազորում գտնվող և զորակոչված զինվորականները կրելու են նույն պատասխանատվությունը, ինչ պայմանագրային զինծառայողները։
Բացի այդ, խստացվում է պատասխանատվությունը զինվորական հրամաններ չկատարելու, մարտական գործողություններին մասնակցելուց հրաժարվելու, զինվորական ծառայության պետին դիմադրության, ծառայության կանոնների խախտման, զինվորական գույքի կորստի համար։
Որոշ փոփոխություններ վերաբերում են պետպատվերով պայմանագրերի կատարմանը. պայմանագրի պայմանների կրկնակի խախտման համար սպառնում է 4-8 տարվա ազատազրկում:
Նյութը հրապարակման պատրասեց Past.am-ը: