Լրահոս
Կարևոր


Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պաշարները կարող են օգտագործվել մինչև 100 տարի և ավելի. փոխտնօրենի հարցազրույցը

Հասարակություն

Ակնկալվում է, որ Հայաստանի խոշորագույն հարկատուներից մեկը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, այս տարի կտա 24 տոկոսով ավելի շատ արտադրանք: «Արմենպրես»-ի հետ զրույցում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը ներկայացրել է, թե ինչ է փոխվել կոմբինատի աշխատանքներում՝ կառավարության մասնակցությամբ պայմանավորված, խոսել է նաև նախատեսվող պղնձաձուլարանի կառուցման մասին:

-Պարոն Ջհանյան, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը տարիներ շարունակ Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակի առաջատար դիրքերում է, այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով այն գլխավորում է խոշոր հարկատուների ցուցակը՝ 104.77 մլրդ դրամի հարկային մուտքերով: Նախ ինչո՞վ կբացատրեք նման ավելացումը:

-Մի քանի գործոններ կան, որոնց արդյունքում ստացել ենք այս ավելացումը: Առաջնային գործոնը եղել է պղնձի, մոլիբդենի գների բարձրացումը, ինչը նկատվել է և անցյալ տարի, և 2021-ի առաջին կիսամյակում: Երկրորդ հիմնական պատճառը ծախսային մասի կրճատումն է: Նոր ղեկավարությունը քայլեր է իրականացրել, որի արդյունքում ունենք ծախսերի կրճատում, ինչն էլ բերել է շահութաբերության ավելացման: Դրա արդյունքում ունենք ավելի շատ հարկեր: Բացի այդ՝ Հարկային օրենսգրքում մի քանի փոփոխություններ են արվել, կոնցենտրատների արտահանման համար սահմանվել են պետական տուրքեր, որի արդյունքում նույնպես ստացվել է այս աճը: Այսպիսով՝ ավելացման համար հիմնական պատճառներն այս երեքն էին:

- Նախորդ տարվա հոկտեմբերից կառավարությունը դարձավ կոմբինատի համասեփականատեր: Այս փաստը մեծ արձագանք գտավ, աղմուկ բարձրացրեց: Պետության մասնակցությունն ի՞նչ է փոխել ԶՊՄԿ-ի աշխատանքում:

-Կառավարության մասնակցությունը ես դրական եմ գնահատում, որովհետև դա թույլ է տալիս կառավարությանը ներսից տեսնել, թե կոմբինատն ինչ խնդիրներ ունի և օգնել խնդիրների լուծման հարցում: Իսկ կառավարման առումով մեծ տարբերություն չեմ տեսնում, քանի որ կառավարումն իրականացվում է հիմնական սեփականատիրոջ կողմից: Կառավարությունը մոտ 25 տոկոսի սեփականատերն է, օրենքի համաձայն՝ չի կարող մասնակցել կառավարմանը: Կառավարության մասնակցությունը հեշտացրել է աշխատանքը, քանի որ մի բան է, երբ կառավարությունը տեսնում է այնպես, ինչպես հասարակությունն է տեսնում, մեկ այլ բան է, երբ ունի նշանակված մարդիկ, որոնք ներսից տեսնում են բոլոր խնդիրները: Ու դա միայն դրական ազդեցություն կարող է ունենալ և օգնել խնդիրների լուծմանը: Մենք առաջին հարկատուն ենք, և, բնականաբար, ելնելով մեր կազմակերպության չափերից՝ խնդիրները շատ են: Եվ հիմա դրանք կառավարության հետ համատեղ լուծումներ են ստանում:

-Այս պահի դրությամբ արտահանման ի՞նչ ծավալներ ունեք, հիմնականում ո՞ր երկրներ է արտահանում իրականացվում: Էկոնոմիկայի նախարարը հայտարարել էր, որ տարվա առաջին կիսամյակի արդյունքում Հայաստանից արտահանման կառուցվածքում էապես նվազել է հանքահումքային արտադրանքը, ինչը, ըստ նրա, թույլ կտա դադարել զուտ հանքահումքային արտադրանք արտահանող երկրի իմիջ ունենալ: Սա նշանակում է, որ ձեր արտահանումը նվազե՞լ է, թե՞ այլ ապրանքների արտահանումն է աճել, և այսպիսով համամասնությունը փոխվել է: Եվ ինչպե՞ս կմեկնաբանեք նախարարի այս դիտարկումը:

- Հանքահումքային արտադրանքի արտահանման ծավալը չի նվազել, պարզապես այլ ոլորտների արտահանումն աճել է, դրա հետևանքով տեսակարար կշիռը նվազել է: Հայաստանի տնտեսության բոլոր ոլորտներն էլ պետք է զարգանան, բայց ընդհանրապես ասել, թե հանքահումքային արտադրությունը կամ դրա դերը նվազում է, չի կարելի, քանի որ այս պահի դրությամբ հարկային մուտքերին նայելով էլ՝ հասկանում ենք, որ խոշորագույն հարկ վճարողը հանքահումքային կազմակերպություններն են, ոչ միայն ԶՊՄԿ-ն: Բյուջեի առաջին կիսամյակի բյուջեի մուտքերի մոտ 10-15 տոկոսն ապահովել են հենց հանքերը: Նկատի ունեմ այն կազմակերպություններին, որոնք ներկայացնում են մեր ոլորտը, բայց կան շատ կազմակերպություններ, որոնք ծառայություններ են մատուցում և իրենց հիմնական շահույթը ստանում են հանքահումքային ոլորտի կազմակերպությունների հետ աշխատելով: Այսինքն՝ բյուջեի մուտքերի 20 և ավելի տոկոսը ապահովում է մեր ոլորտը:

-Պարոն Ջհանյան, Դուք արդեն խոսեցիք պղնձի և մոլիբդենի միջազգային գների բարձրացման մասին, սակայն կխնդրեմ նաև ներկայացնեք, թե այս բարձրացումը որքանո՞վ է ավելացրել ընկերության շահույթը, եկամուտները:

-Դա, ցավոք, արդեն անցյալում է: Գները բարձր են եղել 2021-ին և 2022-ի առաջին կիսամյակում: Մենք այս տարվա ապրիլ-մայիսից արդեն տեսնում ենք գների անկում: Այս պահի դրությամբ մենք անցյալ տարվա համեմատ ունենք գների մոտ 25 տոկոս անկում, որը զգալի է: Այն դրական էֆեկտը, որն ունեինք բարձր գներով պայմանավորված՝ այսօրվա դրությամբ, ցավոք, չունենք: Բայց մենք պատրաստ ենք դրան, քանի որ մեր ոլորտը ցիկլիկ է: Այսինքն՝ բարձր գների ժամանակահատվածից հետո գալիս է ցածր գների ժամանակահատվածը, որին պատրաստ ենք: Ամեն ինչ արել ենք, որ կայուն լինի, այսինքն՝ բարձր գներով պայմանավորված բարձր շահութաբերությունն օգտագործել ենք, որ ներկայիս և ապագա ցածր գների դեպքում մեր կազմակերպությունը կայուն կերպով շարունակի իր գործունեությունը: Պղնձի միջին գինը մեկ տոննայի համար 7700 դոլար է: Սակայն այդ թիվը չի կարելի համեմատել, օրինակ, 2 տարի առաջվա 7700-ի հետ, քանի որ այն ժամանակ լրիվ ուրիշ ծախսային բազա ունեինք: Ինֆլյացիայի հետևանքով հանքարդյունաբերության ծախսերը շատ ավելացել են: Եվս մեկ կարևոր հարց կա, որը փորձում ենք քննարկել կառավարության հետ: Եվ մենք, և արտահանող շատ այլ ձեռնարկություններ տուժում են դրամի արժևորման հետևանքով: Հասույթը ստանում ենք դոլարով, իսկ ծախսերի մեծ մասը դրամային է: Դրա հետևանքով մեր շահութաբերությունը նվազում է: Դա շատ մեծ խնդիր է, փորձում ենք այդ խնդիրը բարձրացնել և քննարկել կառավարության հետ: Թեև հասկանում ենք, որ հարցն ունի 2 կողմ, առաջին կողմը ներքին արտադրողներն են, երկրորդը՝ ինֆլյացիան: Կառավարությունը պետք է բալանս գտնի այդ երկու ծայրահեղությունների միջև: Հուսով ենք, որ այս խնդրին բալանսավորված լուծում կգտնենք:

-2022-ի պետբյուջեի նախագծի հիմքում դրվել էր 7 տոկոս տնտեսական աճի կանխատեսումը: Ձեր գնահատմամբ՝ հանքարդյունաբերությունն այդ աճի որքա՞ն մասը կարող է ապահովել: Ինչպես հասկանում ենք տարբեր հայտարարություններից, կառավարությունն ավելի շատ ցանկանում է, որ աճի լոկոմոտիվը լինի ոչ թե հանքարդյունաբերությունը, այլ մշակող արդյունաբերությունը: Ի՞նչ կասեք այս մասին:

-Մենք ակնկալում ենք, որ ԶՊՄԿ-ը անցյալ տարվա համեմատ կունենա մոտ 24 տոկոսով ավելի շատ արտադրանք: Թե դա կանխատեսվող ՀՆԱ-ի աճի քանի տոկոսը կարող է կազմել, չեմ կարող ասել: Հայաստանի տնտեսությունը  կես տարում գրանցել է մոտ 13 տոկոսի աճ, կարծում եմ՝ մինչև տարեվերջ կգրանցենք աճի լավ ցուցանիշ: Ես կարծում եմ, որ հանքարդյունաբերության լոկոմոտիվ լիելու հանգամանքը դրական է, եւ այն  փաստացի մնում է լոկոմոտիվ: Դա բացասական բան չի պարունակում: Նույնիսկ շատ զարգացած երկրներում հանքարդյունաբերությունը տնտեսության հիմնասյուներից մեկն է: Եթե հանքարդյունաբերությունը երկրի տնտեսության կարևորագույն ճյուղն է, ճիշտ չէ համարել, թե այդ երկրի տնտեսությունը հետամնաց է: Հայաստանում մշակելը ճիշտ է, սակայն դա չի նշանակում, թե պետք է հրաժարվենք հանքարդյունաբերությունից: Մեր խումբն այսօրվա դրությամբ ունի պղնձի կոնցենտրատը Հայաստանում վերամշակելու ծրագրեր, պետք է  ստեղծվի պղնձի ձուլարան, հետագայում պղնձից ստանանք ավելի մեծ ավելացված արժեք ունեցող ապրանքներ:

-Իսկ պղնձաձուլարանը ե՞րբ պատրաստ կլինի:

-Այն մոտ 5-10 տարվա ընթացքում կլինի: Դա շատ մեծ ծավալի աշխատանք է պահանջում: Եթե ձուլարանի նախագիծը ստացվի, այդպիսի մեծ նախագիծ ՀՀ անկախության պատմության մեջ չի եղել: Այն իր մասշտաբներով, իր նշանակությամբ շատ ծավալուն, մեծ ներդրումային նախագիծ է: Գիտական մոտեցում է պետք ցուցաբերել այդ հարցին, և խումբն այդպիսի մոտեցում էլ ունի: Նախագծային, կառուցման աշխատանքների համար պահանջվում է 5-10 տարի: Բայց, եթե մենք այդ ճանապարհն անցնենք ու ունենանք ձուլարան, ապա 5-10 տարի հետո լրիվ ուրիշ տնտեսություն ենք ունենալու: Կունենանք գումարային առումով ավելի մեծ արտահանման ծավալներ, կարտահանենք ոչ թե պղնձի կոնցենտրատ, այլ պատրաստի ապրանքներ:

-Իսկ այն ո՞րտեղ կկառուցվի

-Նախագծային աշխատանքների ընթացքում կորոշվի, շատ տարբերակներ կան, օրինակ՝ Սյունիքում, Լոռիում:

-Հանքարդյունաբերության ոլորտի համար առանցքային խնդիր է բնապահպանական հարցը, ի՞նչ քայլեր եք ձեռնարկում բնությանը հնարավորինս քիչ վնաս հասցնելու համար:

- Հայաստանում օրենքով բնապահպանության մասով ինչ պահանջներ կան, մենք կատարում ենք: Բացի այդ, նաև փորձում ենք կատարել ավելին, այսինքն նայել, թե համաշխարհային ինչպիսի ստանդարտներ կանև դրանց համաձայն այնպես անել, որ բնապահպանական ռիսկերը նվազագույնի հասցվեն: Իհարկե, խնդիրը շատ ծավալուն է, մենք էլ ենք հասկանում, որ, թեև մեծ գումարներ են ծախսվում, սակայն այս պահի դրությամբ ունենք խնդիրներ, և դա ոչ միայն մեզ է վերաբերում, այլ նաևընդհանուր առմամբ բնապահպանական խնդիրը Հայաստանում շատ լուրջ է: Եվ մենք կառավարության հետ համատեղ ծրագրեր ենք մշակում, որ այդ ռիսկերը նվազագույնի հասցնենք:

- Եվ վերջում ԶՊՄԿ-ն ի՞նչ նոր ծրագրեր, անելիքներ ունի առաջիկայում

-Կոմբինատը  մի քանի ուղղվածության ծրագրեր ունի: Ծրագրերի հիմնական ուղղվածություններից է էֆեկտիվության բարձրացումը, այսինքն՝ ծախսերի նվազեցումը, որի հետևանքով կունենանք և շահույթի, և հարկերի ավելացում, երկրորդը՝ արտադրողականության ծավալի բարձրացում: Զանգեզուրի կոմբինատի պաշարները շատ երկարատև  կարող են օգտագործվել, ըստ գնահատականների՝ մինչև 100 տարի և ավելի, այդքան պաշար ունի: Եվ դա թույլ է տալիս, որ տարեկան արտադրողականության ծավալն ավելացնենք:

Ներկայիս ծանր իրավիճակում շատ կարևոր է եղած ռեսուրսները, այդ թվում՝ հանքարդյունաբերության ոլորտի ռեսուրսներն օգտագործել և ունենալ զարգացած տնտեսություն: Առանց զարգացած տնտեսության մենք չենք կարող ունենալ հզոր բանակ, հզոր պետություն: Եթե ունենք այդպիսի հնարավորություն՝ հանքային ռեսուրսներ, դա պետք է օգտագործվի ճիշտ և արդյունավետ ձևով: Կցանկանանք, որ հանքարդյունաբերության զարգացման միջոցով զարգանա մեր տնտեսությունը, բանակը:

Այս տարի Զանգեզուրի կոմբինատի 70-ամյակն է: Մտադիր էինք մեծ շուքով նշել հոկտեմբերին, սակայն, ցավոք սրտի, վերջին իրադարձությունների պատճառով որոշեցինք չեղարկել տոնական միջոցառումը: Սակայն 70  տարին մեծ շրջան է, և մենք համոզված ենք, որ մտնում ենք նոր ժամանակահատված, կառավարության հետ, նոր սեփականատիրոջ ներկայացուցիչների հետ կունենանք ավելի հզոր, ավելի շատ երկրի ու ժողովրդի շահերին ծառայող ձեռնարկություն:

Հարցազրույցը՝ Աննա Գրիգորյանի

Լուսանկարները՝ Հայկ Բադալյանի

 

Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանՀպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանԿոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորՄեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովԵկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանՆույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցԱլիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութԱնկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան