Հովհաննես Բաչկովը մուտք է գործում պրոֆեսիոնալ ռինգ
ՍպորտԲռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Հայաստանի բազմակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովն այսուհետ հանդես կգա նաև պրոֆեսիոնալ ռինգում:
27-ամյա մարզիկը պայմանագիր է ստորագրել պրոմոութերական հանրահայտ MTK Global ընկերության հետ: Բաչկովը, նախքան պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած 15 մենամարտի շեմը հաղթահարելը, կարող է ելույթ ունենալ նաև սիրողական մակարդակում:
Նշենք, որ այդ ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին: MTK Global-ն իր ստեղծման օրվանից ի վեր համագործակցել է համաշխարհային հռչակ ունեցող բազմաթիվ բռնցքամարտիկների հետ, որոնց թվում են Թայսոն Ֆյուրին, Բիլի Ջո Սոնդերսը, Ջոշ Թեյլորը, Թերի Ֆլենագանը, Չարլի Էդուարդսը և այլք: