«Լեչեն» դուրս մնաց Ա Սերիայից
Սպորտ«Լեչեն» դուրս մնաց Ա Սերիայից՝ Իտալիայի առաջնության վերջին տուրում 3։4 հաշվով պարտվելով «Պարմային»։ «Լեչեն» 35 միավորով գրավեց 18-րդ տեղը։
«Ջենոան» «Վերոնային» 3։0 հաշվով հաղթելու շնորհիվ 39 միավորով զբաղեցրեց 17-րդ տեղը եւ մնաց ուժեղագույնների լիգայում։
Ավելի վաղ Ա Սերիայից դուրս էին մնացել «Բրեշիան» ու ՍՊԱԼ-ը։