Լրահոս
Կարևոր


Հնարավոր է միայն Հայաստանի հետ. ԱՄՆ-ը հույս չի տալիս Բաքվին ու Անկարային

Քաղաքականություն

Ադրբեջանական պրոպագանդան անթաքույց ոգեւորությամբ արձանագրում է ամերիկյան տնտեսության մոտ 30 տոկոս անկումը: Ադրբեջանական պրոպագանդայի վատ քողարկված ոգեւորությունը նկատելի է նաեւ ԱՄՆ-ում այսպես ասած «սեւ ապստամբության» առիթով, որոնք ներքին խնդիրներ են սրել այդ երկրում:

Ադրբեջանական ոգեւորությունը միանգամայն հասկանալի է: Ադրբեջանը ամերիկյան քաղաքականության հեռանկարում հայտնվել է «դեւալվացիոն գծի» վրա, ինչի պատճառները աշխարհ-տնտեսական եւ աշխարհ-քաղաքական հարթությունում են: Դեպի հեռավոր արեւելք ճանապարհ դիտարկվող Ադրբեջանը, ինչպես նաեւ Կասպիցի ավազանից դեպի Եվրոպա էներգակիրների ուղի դիտարկվող Ադրբեջանը երկու առումով էլ գտնվում է ԱՄՆ համար արդիականությունը կորցնողի վիճակում:

Դա բավականին նշմարելի է այն տեքստերի բովանդակությունից, որ ԱՄՆ նախագահն ու պետքարտուղարը հղում էին Ադրբեջանի իշխանությանն այս կամ այն շնորհավորական առիթով: ԱՄՆ-ից դժգոհ է նաեւ Թուրքիան, որն այդ դժգոհությունն արտահայտում է, իհարկե, ավելի քաղաքական մակարդակում: Մասնավորապես, այդ երկրի պաշտպանության նախարարը օրերս հայտարարել էր, թե ԱՄՆ-ը պետք է գիտակցի Թուրքիայի կարեւորությունը Կովկասի ճակատագրի հարցում:

Դա նշանակում է, որ Անկարան տեսնում է Վաշինգտոնի ռազմավարությունում Թուրքիայի կարեւորության անկում: Թեեւ դա տեսանելի է իհարկե ոչ միայն Անկարայից, եւ ամենեւին ոչ այժմ: Այդուհանդերձ, Ադրբեջանն ու Թուրքիան Տավուշի իրադարձություններից հետո ավելի բացահայտ են դժգոհում ԱՄՆ ուշադրության պակասից:

Պատճառը թերեւս այն է, որ տեղի է ունեցել շրջադարձ, Տավուշը լոկալ բախում էր, սակայն շրջադարձային կետում, որից ծավալվում է ռեգիոնալ նոր ռազմնա-քաղաքական իրավիճակ: Ահա այդտեղ Միացյալ Նահանգների դիրքավորումը բավականին կոնկրետ եւ շոշափելի էր: Հուլիսի 7-ին՝ Տավուշի ադրբեջանական սադրանքից հինգ օր առաջ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին Հայաստանի պաշտպանության նախարարի հյուրն էր, իսկ երեք օր անց ԱՄՆ դեսպանը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Արշակյանի հյուրն էր, փաստացի ռազմարդյունաբերության նախարարության հյուրը: Տավուշում հայկական բանակի եւ ռազմարդյունաբերությանմ համալիր հաղթանակն էր, ի դեպ:

Տավուշի մարտերից մի քանի օր անց Հայաստանում ԱՄՆ ռազմական կցորդը այցելել էր Հայաստանի կենտրոնական հավաքակայան՝ հայկական բանակի զորակոչին հետեւելու համար, ինչը փաստացի այդ բանակի տավուշյան հաջողության խոսուն ճանաչում էր: Երկու օր անց էլ կցորդը արդեն դեսպանի հետ հյուրընկալվել էր Գլխավոր շտաբում՝ հանդիպելով շտաբի պետ գեներալ Գասպարյանի հետ:

Հուլիսի 31-ին Երեւան-Վաշինգտոն հեռավար կապով, ԱՄՆ դեսպանի մասնակցությամբ ստորագրվեց Հայաստան-ԱՄՆ խորհրդարանական բարեկամական խմբի եւ ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի փոխըմբռնման հուշագիր:

Բաքվում եւ Ադրբեջանում անշուշտ հասկանում են, հարցը բոլորովին համակրանքի եւ հակակրանքի դաշտում չէ, այլ ռազմավարական խնդրի, որտեղ Վաշինգտոնը միանգամայն հստակ ցուցանում է, որ ի տարբերություն մեկդարյա անցյալի, ներկայումս չի ստացվի ԱՄՆ-ին դուրս դնել ռեգիոնալ անվտանգության նոր համակարգի բյուրեղացման գործընթացից եւ վերածնել «դարն ապրած» պայմանագրերը Ռուսաստանի հետ: Իսկ լինել նոր համակարգում հնարավոր է միայն Հայաստանի հետ, որովհետեւ Հայաստանն է այդ նոր համակարգի ճարտարապետն ու առանցքը:

Շարունակություն...

Զախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿRate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԿոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա Կոստանյան«ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանԾառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՀայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր ԱվետիսյանԱյն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը