Լրահոս
Կարևոր


Սոչիում կայացած եռակողմ բանակցությունները ցանկալի արդյունքի չեն բերել մեզ համար. Չալաբյան

Քաղաքականություն

Սոչիում կայացած եռակողմ բանակցությունները ցանկալի արդյունքի չեն բերել մեզ համար։ «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմանդիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանն է արել այս արձանագրումը։

Այն կետերը, որոնք Նիկոլ Փաշինյանը հնչեցրել է բանակցություններից առաջ, փաստացի որևէ կերպ արտացոլված չեն եզրափակիչ հայտարարության մեջ, որը վկայում է ոչ միայն Փաշինյանի բանակցային դիրքի թուլության մասին (ինչն ի սկզբանե ակնհայտ էր), այլև Պուտինի անկարողության մասին՝ խաղաղ կարգավորման սեփական մոդելը Ալիևին պարտադրելու։

«Սա ևս մասնակիորեն կանխատեսելի էր, հաշվի առնելով Ռուսաստանի ընդհանուր թուլությունը և նրա ուժերի ծայրահեղ գերլարումը՝ Ուկրաինայում ընթացող պատերազմի համատեքստում»,- նշել է Չալաբյանը։

Նրա խոսքով, մյուս կողմից, Ալիևը այս բանակցություններին եկել էր մաքսիմալիստական դիրքորոշմամբ, ըստ որի Արցախն այլևս գոյություն չունի, իսկ Հայաստանն էլ դեռ իրեն միջանցք է պարտք։ «Եզրափակիչ հայտարարությունից կարելի է եզրակացնել, որ Ալիևը իր դիրքորոշումը մինչև վերջ փորձել է պնդել (օրինակ, հայտարարության տեքստում Լեռնային Ղարաբաղ բառն իսկ չկա), սակայն դրա հիման վրա կարգավորման վերջնական բանաձևի հասնել ևս չի կարողացել, ուստի կողմերը բավարարվել են այնպիսի հայտարարությամբ, որը փրկում է յուրաքանչյուրի դեմքը, սակայն փաստացի ոչ մի բանի նրանց չի պարտադրում։ Այս իրավիճակում, Ալիևը փորձելու է Հայաստանի և Արցախի վրա հավելյալ ճնշում գործադրել, չի բացառվում, որ նաև ռազմական ճանապարհով։ Ի տարբերություն նախորդ սրացման սակայն, այս անգամ նա կարող է ավելի կոշտ հակազդեցություն ստանալ թե Իրանից, և թե Ռուսաստանից, ուստի հաջողության հասնելու նրա շանսերը նվազել են, նաև հաշվի առնելով հայկական զինված ուժերի պատրաստվածությունը նոր հարվածին։ Ինչ վերաբերվում է Փաշինյանին, նա կարող է փորձել նորից Ալիևի հետ միասին տեղափոխել բանակցությունները Եվրոպա (ինչը կարող է հանգեցնել վիճակի էլ ավելի բարդացման), և կամ էլ փորձել օգտագործել ձեռք բերված կարճատև դադարը՝ Հայաստանի բանակցային դիրքերի հետագա բարելավման համար», - ըդգծել է հասարակական-քաղաքական գործիչը։

«Անկեղծ ասած, շատ կուզենայի, որ երկրորդը տեղի ունենար, քանի որ ժամանակը վերջապես սկսել է մեր օգտին աշխատել՝ Արցախում բացառիկ միասնություն է ձեռք բերված, Հայաստանում բանակում վերջապես սկսել են, դեռևս փոքրիկ, բայց դրական փոփոխություններ տեղի ունենալ, Ադրբեջանի հեղինակությունը Եվրոպայում զգալի անկում է ապրել սեպտեմբերի այլանդակ ռազմական հանցագործություններից հետո, իսկ Էրդողանն էլ աստիճանաբար խորասուզվելու է սեփական վերընտրությունը ապահովելու բարդ գործի մեջ՝ Թուրքիայում խորացող տնտեսական ճգնաժամի ֆոնի վրա»,- ասել է Չալաբյանը՝ նշելով, թե Փաշինյանը արդեն բազմիցս ցույց է տվել, որ նույնիսկ ամենաբարենպաստ իրավիճակներում ինքն անում է ուղիղ հակառակը, և իր ապաշնորհ գործողություններով ավելի է բարդացնում մեր վիճակը։

Լինա Արամյան

Լավ նորություններ. նախ`էլ չեք վճարելու հարկեր, երկրորդը՝ էլ չեք հանդիպի հարկային տեսուչին. Նարեկ ԿարապետյանԺամանակն է կանգնել աշխատող մարդու կողքին. Մարիաննա ՂահրամանյանԻրանում չորս օտարերկրացիներ են ձերբակալվել անկարգություններին մասնակցելու համարԱյսօր Տեղ գյուղի մատույցներում անմահացած հերոս Հենրիկ Քոչարյանի ծննդյան օրն է․ «Համահայկական ճակատ» ՀՃԿ Էջմիածնի մարզային կառույցի պատասխանատու, ԶՈւ պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյանի հայտարարությունը«Համահայկական ճակատ» շարժումը և համանուն կուսակցությունը կանցկացնեն հանրային հավաք նախագահական նստավայրի դիմացԴոլարի փոխարժեքը աճել է. եվրոն էժանացել էԵղանակի տեսություն. ինչ եղանակ է սպասվում ԱրարատԲանկի ռազմավարական գործընկերությամբ՝ 4090 հիմնադրամն ամփոփել է 5-ամյա գործունեությունըՔաղաքացիների քվեն գողանալու որևէ փորձ չի հաջողվելու. Ավետիք ՉալաբյանՀայոց բանակը փառավոր ուղի է անցել և կրկին ուժեղանալու է․ Գոհար ԴավթյանԿարճ՝ առաջիկա ընտրությունների մասին՝ Ա-ից Բ-ը․ Տիգրան Քոչարյան Մենք բերելու ենք մեծ փոփոխություններ փոքր բիզնեսի համար. «Մեր ձևով» շարժում Փաշինյանի միակ նպատակը եպիսկոպոսաց ժողովը խափանելն է Իշխանությունն արագացնում է Սահմանադրության մշակումը «Նիկոլի Հայաստանը», անբարոյականության հակառեկորդներով, ինքն է վերածվել մի մեծ «Էպշտեյնի կղզու»․ Աշոտյան Հայաստանին անհրաժեշտ է նոր տեսակի ղեկավար․ Հրայր ԿամենդատյանԵթե այս ընտրություններից հետո փոփոխություն չլինի, բռնաճնշումները կխորանան․ Աննա ԿոստանյանԹոշակառուի համար գնաճը տոկոս չէ, այլ ընտրություն՝ գնել դեղը, թե՞ հացը, և պետության իրական արժեքը չափվում է հենց այդ ընտրությունը չթույլատրելու կարողությամբ. Շաքե ԻսայանԱՄՆ-ը պարտադրում է իր մոդուլային ատոմակայանը «Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի մարմին ԱԹՍ կիրառման տեսական և գործնական դասընթաց. ՀայաՔվեՄտահոգություն՝ արտասահմանյան ՀԿ-ների Հայաստանում կասկածելի գործունեության վերաբերյալ«Շահագրգիռ» միջազգային կառույցները շարունակում են «աչք փակել» ՀՀ-ում քաղբանտարկյալների խնդրին․ Աբրահամյան Tesla-ն ԱՄՆ-ում կհիմնի արևային վահանակների հսկայական արտադրություն Ի՞նչ վիճակում է գտնվում գիտնական ձևավորող համակարգը և ի՞նչ է պետք անել այն փրկելու համար. ՀայաՔվեԱյն մասին, թե ինչու արժանապատիվ ապրելու համար մեզ պետք է մշտապես պայքարել, և ինչու է այդ ընտրությունը մեզ համար անխուսափելի. Ավետիք Չալաբյան«Մեր ձևովը»՝ այլընտրանք խոսքից դուրս. երբ ծրագիրն առաջ է անցնում քաղաքականությունից Եկեղեցին որպես թիրախ. երբ իշխանությունը պատերազմ է հայտարարում սեփական ժողովրդի հենասյուներին Զգուշացում՝ Արագածոտնի մարզի բնակիչների համարԱյսօր շուրջ 1700 մեր հայրենակիցներին ներկայացրեցի Հայաստանը ուժեղացնելու մեր տնտեսական 5 քայլերը․ Նարեկ ԿարապետյանՄիջազգային կրոնական ազատության գագաթնաժողովը Հայաստանի համար ավելի մեծ իմաստ է ձեռքբերում. Արամ ՎարդևանյանՏարածաշրջանային պատերազմի սպառնալիքը որպես զսպման գործիք․ ինչու է Իրանը փորձում կանգնեցնել ԱՄՆ-ինՀայաստանում ոսկին թանկացման նոր ռեկորդ է սահմանելՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համարՄեղրիի լեռնանցքում սաստիկ բուք էՊաշտպանության նախարարի հրամանով ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է․ Պսակ քահանաԶԼՄ. Ռուսաստանն Ադրբեջանի տարածքով հացահատիկով բեռնված վագոններ է ուղարկել ՀայաստանԹուրքիայի հետ սահման ենք բացում, բայց մեր տնտեսությունը չենք պաշտպանում․ Էդմոն Մարուքյան Այսօրվա դիսկուսում ես կարող եմ հետամնաց երևալ, բայց եթե ազգայինը հետամնացության հետ է համեմատվում, ոչինչ՝ թող ինձ ընկալեն հետամնաց․ Մհեր ԱվետիսյանՄենք դիտարկելու ենք առողջապահական համակարգի բարեփոխումների ամենացավոտ կողմերը՝ արդարացի բաշխումը, ֆինանսավորման աղբյուրները և իրական արդյունավետությունը․ Հրայր Կամենդատյան Առողջ Հայաստանը և առողջ հասարակությունը լինելու է մեր գլխավոր նպատակըMercedes‑Benz-ը թարմացրել է S‑Class-ը. ավելի շատ հզորություն, նոր էկրաններ եւ լուսավորվող խորհրդանշանԼուիզիանայում տոնական շքերթի ժամանակ հրաձգությունից վիրավորվել է 5 մարդ, այդ թվում՝ վեց տարեկան երեխաԻրավիճակը ԼարսումԹրամփը կոչ է արել ձերբակալել Օբամային 30-ամյա վարորդը մшհացել էՕդրի Հեփբերնի կրծքազարդը վաճառվել է 425,000 դոլարով Արմավիրը «ոչ» ասաց Հայ Առաքելական Եկեղեցու պառակտմանը (Լուսանկարներ, տեսանյութ) Սարալանջից Սարի թաղ տանող ճանապարհին բшխվել են «BMW»-ն ու «Nissan»-ը. վերջինը կողաշրջվել է