Լրահոս
Կարևոր


Բյուջեի խնդիրները սրվում են

Հասարակություն

Կառավարությունը հայտնվել է բյուջետային լուրջ խնդիրների առաջ։ Թերակատարվում են անգամ վերանայված եկամուտները։ Ծախսերի մասին նույնիսկ ավելորդ է խոսել։ Ծախսերը մինչ այդ էլ մի կարգին վիճակում չէին։

Այն բանից հետո, երբ պարզվեց, որ անհույս է այս տարվա եկամուտների կատարումը՝ կառավարությունը վերանայեց պետական բյուջեն և դեֆիցիտի ավելացման հաշվին կրճատեց եկամուտները։ Բայց նույնիսկ այդ կրճատված եկամուտները չի կարողացել ամբողջությամբ կատարել։

Առաջին կիսամյակի ճշգրտված պլանը թերակատարվել է 2,3 տոկոսով։ Նախատեսվել էր ապահովել 733,5 մլրդ դրամ, ապահովել է 716,7 միլիարդը։

Ճշգրտված պլանի համեմատ՝ պակաս է ստացել 16,8 մլրդ դրամի եկամուտ։

Դեռ չհաշված, որ ճշգրտված պլանով կառավարությունն էապես նվազեցրել էր եկամուտները։

Ի սկզբանե նախատեսված էր, որ առաջին կիսամյակում բյուջեի մուտքերը պետք է կազմեն 815,9 մլրդ դրամ։ Բայց փաստացի կազմել են 716,7 միլիարդ, ինչը 99,2 միլիարդով պակաս է ճշգրտումից առաջ եղած ցուցանիշից։

Գործ ունենք պետական բյուջեով պլանավորված մուտքերի հսկայական ճեղքվածքի հետ, որը կառավարությունն ակնկալում է լրացնել դրսից ու ներսից ներգրավվող միջոցների կամ, այլ կերպ ասած՝ պետական պարտքի ավելացման հաշվին։

Առաջին կիսամյակում բյուջեի եկամուտները պակաս են եղել նույնիսկ նախորդ տարվանից։ Պատճառն առաջին հերթին՝ հարկային եկամուտների ցածր կատարողականն է։ Դրանք նախորդ տարվանից քիչ են ավելի քան 33 մլրդ դրամով։

Բայց մտահոգիչ է հատկապես այն, որ անգամ ճշգրտումից և էապես նվազեցումից հետո բյուջեի եկամուտները թերակատարվել են։ Եթե այդ միտումը տարվա երկրորդ կեսին խորանա, ինչի հավանականությունը շատ մեծ է, ապա կարող ենք բախվել նույնիսկ ծախսերը ժամանակին ֆինանսավորելու դժվարությունների հետ, ինչը խիստ անցանկալի երևույթ է։

Այս պահին, իհարկե, նման խնդիր չկա, քանի որ կառավարությունը շարունակում է տառապել նախկինում եղած «հիվանդությամբ». խոսքը բյուջեի ծախսերի թերատակարման մասին է։

Թերակատարումը կապված է ոչ թե եկամուտների, այլ աշխատանքները պատշաճ կազմակերպելու անկարողության և ծախսերը ժամանակին կատարելու դժվարությունների հետ։ Խնդիր, որը վերջին տարիներին մշտապես ուղեկցում է պետական բյուջեին։ Շարունակում է ուղեկցել նաև այս տարի։

Առաջին կիսամյակի արդյունքներով բյուջետային ծախսերը կրկին թերակատարվել են, այն էլ՝ բավական մեծ չափերով։ Թեև թվում էր, թե տնտեսական ճգնաժամի պայմաններում, երբ նվազում են այլ աղբյուրներից ստացվող ֆինանսական միջոցները, ամեն ինչ պետք է արվեր գոնե բյուջեի հաշվին տնտեսությանը որոշակի խթաններ հաղորդելու համար։ Սակայն դա էլ չի արվել։

Բյուջետային ծախսերի թերակատարումը տարվա առաջին կեսին հասնում է 17,4 տոկոսի։ Կատարվել է 765 մլրդ դրամի ծախս՝ նախատեսված 926 միլիարդի փոխարեն։ Ծախսերը թերակատարվել են 161 միլիարդով։

Այդ գումարի մեջ քիչ չեն նաև կապիտալ ծախսերը։ Այս դեպքում գործ ունենք շատ ավելի կատաստրոֆիկ վատ կատարողականի հետ։

«Առաջին կիսամյակում ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը կազմել են 46,6 մլրդ դրամ, որոնց կիսամյակային ծրագրված ցուցանիշը կատարվել է 39,4 տոկոսով:

Շեղումը հիմնականում պայմանավորված է արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերի կատարողականով, որոնց շրջանակներում օգտագործվել է ծրագրված միջոցների 19 տոկոսը՝ 14,1 մլրդ դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերն աճել են 96 տոկոսով կամ 22,8 մլրդ դրամով, որը հիմնականում պայմանավորված է պաշտպանության ոլորտի ծախսերի աճով և ապահովվել է հիմնականում ներքին ռեսուրսների հաշվին»,- ասվում է պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման վերաբերյալ Ֆինանսների նախարարության ներկայացրած հաշվետվության մեջ:

Անշուշտ, լավ է, որ այս տարի նախորդի համեմատ կատարված կապիտալ ծախսերն ավելացել են, բայց չպետք է մոռանալ, որ դա տեղի է ունեցել հատկապես անցած տարվա շատ վատ կատարողականի արդյունքում։ Բացի այդ էլ՝ այս տարի անհամեմատ ավելի մեծ ծավալի կապիտալ ծախսեր են նախատեսված։ Այնինչ՝ առաջին կիսամյակի կատարողականը վկայում է, որ դրանք կրկին վտանգված են։

Առաջին կիսամյակի համար նախատեսված 118 մլրդ դրամի փոխարեն՝ կապիտալ ծախսերը կազմել են ընդամենը 46,6 միլիարդ դրամ։ Թերակատարումն անցնում է 60 տոկոսից։ Այսպես կոչված՝ արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերի դեպքում էլ հասնում է 81 տոկոսի։

Ահա այսպիսին է բյուջեի կապիտալ ծախսերի կատարողականը, որոնց հետ կապված այդքան մեծ հույսեր էր փայփայում կառավարությունը՝ ճգնաժամի հետևանքով երկրում ստեղծված տնտեսական ու հատկապես սոցիալական խնդիրներն ինչ-որ կերպ մեղմելու ճանապարհին։ «Համաճարակային պայմաններում կապիտալ ծախսերի արդյունավետ իրագործումը և դրա հնարավոր շրջանակի և ներդրման ծավալների ընդլայնումն առանձնահատուկ նշանակություն է ստանում: Ըստ էության այս պայմաններում մենք գնահատում ենք, որ կապիտալ ծախսի չկատարման ամեն տոկոսը կոնկրետ մարդիկ են, կոնկրետ ընտանիքներ, որոնք աշխատանք չունեն և աշխատավարձ չեն ստանում»,- ժամանակին հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը։

Ունենք կապիտալ ծախսերի ավելի քան 60 տոկոս թերակատարում։ Թե դրա հետևանքով քանի՞ ընտանիք և ո՞ւմ մեղքով է զրկվել աշխատանք ունենալու ու աշխատավարձ ստանալու հնարավորությունից, թող որոշի վարչապետը։

Ինչպես միշտ, բյուջեով նախատեսված աշխատանքները կատարելու փոխարեն՝ կառավարությունը գումարները դեպոզիտ է դրել բանկերում։

«Հաշվետու ժամանակահատվածում բանկերում և այլ ֆինանսավարկային հաստատություններում բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների օգտագործումից ստացվել են 8,3 մլրդ դրամ տոկոսավճարներ՝ 78,1 տոկոսով գերազանցելով առաջին կիսամյակում ծրագրված մուտքերը և 57,9 տոկոսով (3.1 մլրդ դրամով)՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Ծրագրված ցուցանիշի գերազանցումը և նախորդ տարվա համեմատ դրանց աճը պայմանավորված է 2020 թվականի առաջին կիսամյակի ընթացքում պետական բյուջեի եկամուտների համեմատ ծախսերի համեմատաբար ցածր կատարողականով, պետական գանձապետական պարտատոմսերի լրացուցիչ տեղաբաշխումներով, որի պայմաններում առաջացել են լրացուցիչ ժամանակավոր ազատ դրամական միջոցներ, որոնք ներդրվել են ԿԲ-ում, ինչպես նաև այն հանգամանքով, որ 2019 թվականին եվրապարտատոմսերի տեղաբաշխումից ստացված միջոցների մի մասն ավանդադրվել է, իսկ տոկոսագումարներ ստացվել են նաև 2020 թվականի առաջին կիսամյակում»,- ասվում է առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարման հաշվետվության մեջ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Շարունակություն...

Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը «Ուժեղ Հայաստանը» պայքարում է հայկական ազգային ինքնության և Հայոց եկեղեցու ինստիտուցիոնալ պաշտպանության համարԱյն մասին, թե ով սադրելով հնարավորություն տվեց թշնամուն սանձազերծել 44-օրյա պատերազմը, և ինչ նպատակով․ Ավետիք ՉալաբյանԳնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորումՇարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ» Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ» «Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ» Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ» Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ» Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ» Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութ«Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարություն Սոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվել