«Միլանը» նոր պայմանագիր կառաջարկի 36-ամյա Ժիրուին
ՍպորտՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Իտալիայի չեմպիոն «Միլանի» ղեկավարությունը նոր պայմանագիր կառաջարկի աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Օլիվիե Ժիրուին, հաղորդում է twitter.com/FabrizioRomano-ն։
36-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանգիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Կողմերը բանակցությունները կսկսեն նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը Քաթարում անցկացվելիք աշխարհի առաջնությունից հետո։
Ժիրուն գոհ է պայմաններից Միլանում եւ դեմ չէ համագործակցության երկարաձգմանը։
Ընթացիկ մրցաշրջանում Ժիրուն «Միլանի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 17 հանդիպման, խփել 8 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։