Լրահոս
Կարևոր


Պուտինն ասել է, թե ինչու տարածքները չպետք է վերադարձվեն Ադրբեջանին

Հասարակություն

Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինը Սանկտ-Պետերբուրգի տնտեսական համաժողովից առաջ հանդիպել է միջազգային մի քանի հեղինակավոր լրատվամիջոցի հետ եւ պատասխանել հարցերին:

Այդ շարքում եղել է նաև ճապոնացի լրագրողի մի հարց, որը՝ Պուտինի համար կապ է ունեցել նաև հայ-ադրբեջանական խնդրի հետ:

Ճապոնական գործակալություններից մեկի ներկայացուցչի հարցն այն մասին, թե արդյոք Ռուսաստանը մտավախություն ունի, որ Կուրիլյան կղզիները Ճապոնիային վերադարձնելու դեպքում այնտեղ կարող է հայտնվել ամերիկյան զորք:

Պուտինն ասել է, որ իրենք չեն վախենում ոչնչից եւ չունեն նաեւ ԱՄՆ հետ հետագա հարաբերությունը փչացնելու մտադրություն:

Բայց ՌԴ նախագահը հայտարարել է, թե տեղեկություն ունեն, որ ամերիկա-ճապոնական համաձայնությունը ենթադրում է, որ Կուրիլների Ճապոնիայի վերահսկողության տակ գտնվելու դեպքում այնտեղ կարող է լինել ԱՄՆ ռազմական ներկայություն: Պուտինը հայտարարել է, թե դա ընդունելի չէ իրենց համար:Փաստորեն, ՌԴ նախագահն ասել է, թե ինչու Ռուսաստանը չի վերադարձնի Կուրիլյան կղզիները Ճապոնիային:

Պուտինի ասուլիսի դրվագը ուշագրավ է, ու նաեւ «ուսանելի»: Որովհետեւ, խոսելով Ռուսաստանի ռազմավարական մտահոգության, շահի, Ճապոնիայի և ԱՄՆ հետ հարաբերության հեռանկարի, ռազմավարական զսպման խնդիրների մասին, Պուտինն այդ ահռելի խնդիրների համատեքստում գուցե իր համար էլ աննկատ շոշափել է Հայաստանի և Արցախի ռազմավարական խնդիրը:

Ինչ է ասում ՌԴ նախագահը՝ նա ասում է, որ չի վերադարձնի կղզիները, քանի որ այնտեղ կհայտնվի իր ռազմավարական հակառակորդը:

Պուտինն ակամայից ասում է, թե ինչու Հայաստանը եւ Արցախը չեն կարող եւ չպետք է վերադարձնեն ազատագրված տարածքն Ադրբեջանին: Չէ՞ որ այնտեղ էլ հայտնվում է Ադրբեջանի զինուժը, չի բացառվում՝ նույնիսկ Թուրքիայի զինուժը:

Չէ՞ որ Նախիջեւանում օրինակ Ադրբեջանն ու Թուրքիան ունեն համազորային բանակ, անգամ խոսում են թուրքական ռազմակայանի տեղակայման մասին: Ահա թե ինչու Հայաստանի, հետեւաբար նաեւ ամբողջ տարածաշրջանի համար է վտանգավոր ազատագրված տարածքների վերադարձն Ադրբեջանին:

Չգիտես ինչու եւ ինչպես, Կուրիլների մասին այդպես մտածող Պուտինը փորձում է հանդես գալ միջնորդական ջանքով, որ Հայաստանն ու Արցախը իրենց քաղաքացիների անվտանգության հաշվին տարածք տրամադրեն Ադրբեջանին եւ զրկվեն ռազմավարական զսպման կարեւոր ռեսուրսից:

Ավելին, միլիարդավոր դոլարների սպառազինություն է մատակարարում Ադրբեջանին: Տարածքների հարցում էլ հավանաբար միջնորդում են, որպեսզի Ադրբեջանը զենքը, սպառազինությունը տեղակայելու տեղ ունենա:

Եթե լուրջ, Ռուսաստանի նախագահն իհարկե արտահայտում է միջազգային հարաբերությունների կարեւորագույն սկզբունքն ու առանցքը՝ պետությունը պետք է հետամուտ լինի սեփական ռազմավարական շահին եւ անվտանգությանը, հստակ ձևակերպի դրանք միջազգային քաղաքականության օրակարգում:

Մի բան, որը Արցախի առաջին պատերազմի հաղթանակից հետո պետք է արած լիներ Հայաստանը, հստակ ձեւակերպելով խնդիրը: Դրա փոխարեն Հայաստանը համաձայնել է «ապրանքափոխանակության» սկզբունքով բանակցային մի գործընթացի, որը հենց սկզբից արդեն պատերազմի հաղթանակը վերածել է բանակցության առնվազն ոչ-ոքիի՝ բանակցությունը դեռեւս չսկսած:

Ընդ որում, այն պարագայում, երբ ի տարբերություն ներկայում Պուտինի կուրիլյան խնդրի, Հայաստանի պարագայում առկա է քաղաքակրթական համեմատական առավելությունը, և Հայաստանի ռազմավարական զսպման ռեսուրս հանդիսացող հաղթանակը գործնականում իր քաղաքակրթական բաղադրիչով ոչ թե հակասում էր միջազգային հանրության օրակարգին եւ անվտանգությանը, այլ լիովին համարժեք ու համահունչ էր դրան:

Այսինքն, շահի ձեւակերպման միջավայրի տեսանկյունից Հայաստանը երկու տասնամյակ առաջ ուներ անհամեմատ ավելի ամուր հիմք եւ նպաստավոր պայման, քան ներկայում իր շահը ձեւակերպող Ռուսաստանի նախագահը, որը գործնականում պատերազմ է հայտարարել աշխարհին:

Իսկ ներկայում Հայաստանը զգալիորեն կորցրել է երկու տասնամյակի վաղեմության հիմքն ու նպաստավոր միջավայրը եւ ավելի շատ ասոցացվում է հենց միջազգային հանրությանը փաստացի պատերազմ հայտարարած Պուտինի հետ, քան այն քաղաքակրթական հենքի, որ ուներ երկու տասնամյակ առաջ:

Բայց անգամ այդ պայմաններում միջազգային հանրությունը գործնականում շարունակում է Հայաստանին ընձեռել սխալն ու երկու տասնամյակի շեղումն ուղղելու շանս, ինչում իհարկե էական դեր է ունեցել զինված ուժերը, որը ամենակարեւոր եւ վճռորոշ պահին պահել է Հայաստանի միջազգային շանսի իրավունքը։

Շարունակություն...

Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը «Ուժեղ Հայաստանը» պայքարում է հայկական ազգային ինքնության և Հայոց եկեղեցու ինստիտուցիոնալ պաշտպանության համարԱյն մասին, թե ով սադրելով հնարավորություն տվեց թշնամուն սանձազերծել 44-օրյա պատերազմը, և ինչ նպատակով․ Ավետիք ՉալաբյանԳնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորումՇարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ» Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ» «Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ» Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ» Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ» Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ» Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութ«Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարություն Սոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվել