Լրահոս
Կարևոր


«Ցեղասպանության հիշողության սառեցման քաղաքականություն կա. թեման խանգարելու է հիմնական «հաղթաթուղթը» շահել». «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է

Ցեղասպանության միջազգային ճանաչման, Ծիծեռնակաբերդի և, ընդհանրապես, հայ ժողովրդի իրավունքների մասին խոսելիս՝ պետք է նշեմ, որ այդ առումով կարմիր գծերը վաղուց հատել ենք: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի դիտարկումն է, որի հետ զրույցում անդրադարձել ենք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման շուրջ այսօր առկա իրողություններին: Բազմաթիվ փաստեր ու դրվագներ հիշեցնելով՝ Հ. Դեմոյանը նշեց. «Ինչպես կարող ենք խոսել Հայոց ցեղասպանության, դրա հետևանքների վերացման և հայ ժողովրդի իրավունքների վերականգնման մասին, երբ ունենք ստորացուցիչ, խայտառակ երևույթներ, որոնք հենց մեր իրականության մեջ են:

Այստեղ մի ամբողջ ժողովրդի արժանապատվության, պատմական հիշողության ու իրավունքների հարցն է, բայց այն մանրադրամի ենք վերածել, թեպետ երբ այլ երկրներ ճանաչում են, ուրիշներին ենք մեղադրում հարցը մանրադրամի վերածելու մեջ: Մինչդեռ ՀՀ պետական, հայաստանյան ու նաև սփյուռքյան հանրային դաշտերում այնպիսի խայտառակ գործելաոճ կա Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի, նաև Ծիծեռնակաբերդի շուրջ, որի մասին անգամ ամաչում եմ խոսել»,-ասաց նա՝ շեշտելով նշվածի շուրջ իրականացվող հստակ քաղաքականության առկայության մասին: Ինչ վերաբերում է մասնավորապես 2018ից հետո առկա իրավիճակին, Հ. Դեմոյանը նկատեց. «2018-ից հետո ոչ պրոֆեսիոնալ վերլուծաբանների, անգամ շարքային քաղաքացիների համար էր պարզ, թե, օրինակ՝ Ծիծեռնակաբերդում դրսևորված խայտառակ գործելաոճի հետևանքն ու արդյունքները, նպատակադրություններն իրականում ինչին էին ուղղված:

Օրինակ՝ այսօր թանգարանում լռություն կա, այնտեղից չեն արձագանքում հանրային ելույթներին, տեղի ունեցող զարգացումներին: Էլ չեմ ասում, որ ներսում վտանգված է ամբողջ հավաքածուն: Ես տվյալներ ունեմ, թե ինչպես են մի քանի օտարերկրյա հատուկ ծառայություններ, մեղմ ասած, հետաքրքրվել հավաքածուով: Խոսքը 10 տարվա ընթացքում հավաքված բացառիկ փաստաթղթերի մասին է: Եթե թանգարանի ներկայիս վայ տնօրինության հավաքչական աշխատանքը համեմատեք 2006-ից 2018 թթ. հավաքչական աշխատանքի հետ, ուղղակի կապշեք: Հետևողականորեն որևէ քաղաքականություն, որևէ աշխատանք չի տարվում Հայոց ցեղասպանությանն առնչվող փաստաթղթերի, վավերագրերի, բազմաթիվ այլ նյութերի ձեռքբերման, գնման, հավաքագրման ուղղությամբ:

Թեպետ սա էլ է կոնկրետ քաղաքականության հետևանք: Այսինքն, բերել մեկին, որն այսօր արդեն թանգարանը վերածել է բիզնես գրասենյակի: Թանգարանն այսօր վտանգված է, մի մասը չի գործում՝ ոչ պատշաճ հետևելու, վերանորոգման աշխատանքները ձգձգելու պատճառով»: Դեմոյանն անգամ հետաքննություն սկսելու կարիք է տեսնում. «Պետք է պարզել, թե ով ինչով է զբաղվել թանգարանում ու ովքեր որտեղից են դրամաշնորհներ ստացել: Հանցագործության տարրեր պարունակող գործելաոճ է սա, բայց չեմ կարծում, որ այսօրվա իշխանությունները հետևողական կլինեն իրենց իսկ բերած անձին հակագիտական, հակապետական գոծունեության համար պատժելու հարցում: Ինչո՞ւ, որովհետև հենց իրենք են բերել իրեն որպես գործիք, որի գործառույթը լռության մատնելն է, Ծիծեռնակաբերդը չեզոքացնելը: Այստեղ ակնհայտ է՝ իշխանությունների կողմից կա հստակ ձևակերպված քաղաքականություն. Ցեղասպանության թեման, մեղմ ասած, խանգարելու է իրենց հիմնական հաղթաթուղթը շահել, այն է՝ հայ-թուրքական հարաբերություններ հաստատել և սահմաններ բացել ամեն գնով, այդ թվում՝ Ցեղասպանության հիշողության սառեցման գնով»:

Այս առումով մեր զրուցակիցը նաև ուշագրավ բացահայտումներ արեց. «Որոշ գաղտնի քայլեր են կատարվել ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլև ՀՀ բոլոր թանգարանների, արխիվների նյութերի հասանելիության մասով դրամաշնորհ բերելու ու ամբողջ տեղեկությունը Բուդապեշտում գտնվող մի խորհրդի տրամադրելու համար, որի կազմում եղել է նաև մի ադրբեջանցի, որն այսօր հակահայկական հրապարակումներ է անում»: Հայկ Դեմոյանը նաև շեշտեց, որ 2009-2016 թվականներին թուրքական մամուլում, նաև հանրային դիսկուրսում շատ գերակտիվ էր Ցեղասպանության թեման: «Խոսքն ավելի շատ հայերի ներկայության, հայերի ժառանգության մասին էր: Թանգարան էին գալիս պատվիրակություններ, լրագրողներ, մենք հարցազրույց էինք տալիս: Թուրքական մամուլում մշտապես հրապարակումներ էին լինում: Այս 4 տարվա ընթացքում նման որևէ թեմա չի արծարծվել, ինչը ևս ցուցիչ է: Մեր աշխատանքը հստակ թիրախ ուներ, նպատակ կար Ցեղասպանության թեման կոռեկտ, ճիշտ ու հասանելի ձևով մատուցել նաև թուրքական լսարանին:

Բայց թեմայի սառեցման լավագույն ցուցիչներից մեկը նաև այն է, որ այսօր թուրքական մամուլում այն գրեթե չի քննարկվում, և առհասարակ, չկա հետաքրքրություն հայերի պատմության ու Ցեղասպանության հարցի նկատմամբ»,-ասաց նա: Ինչ վերաբերում է պետական քաղաքականությանը, ապա, ըստ Դեմոյանի, պետք է հիշել մի եռանկյունու մասին, որտեղ, միգուցե, թաքնված են բոլոր գաղտնիքները: «Վարչապետի նախկին գլխավոր խորհրդականը՝ այսօր արդեն կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, 4 տարի եղել է հայ-թուրքական երիտասարդական հաշտեցման հանձնաժողովի անդամ, երբ մենք Ցեղասպանության թեման միջազգայնացնում էինք, պատրաստվում 100-ամյակին: Իսկ Ռուբեն Ռուբինյանը, որը բանակցում է Հայաստանի անունից, ուսման ընթացքում է եղել Ստամբուլում ու «դարակազմիկ հեղափոխության» տարիներին, ինչպես ինքն էր ասում, ուսումը կիսատ է թողել՝ վերադառնալով «հեղափոխական» Հայաստան:

Ունենք նաև ԱԳ նախարար, որը գիտությունների թեկնածու է դարձել Հայոց ցեղասպանության թեմայով ատենախոսություն պաշտպանելով: Այս պարագայում ինչպե՞ս կարող է Միրզոյանը աշխատել Արայիկ Հարությունյանի ու Ռուբինյանի հետ: Մեծ հաշվով՝ պետք է պարզել, ովքեր են իշխանությունները, այս անձինք որքանո՞վ են առնչվել Թուրքիայի կամ թուրքական հատուկ ծառայությունների հետ այն դեպքում, երբ հասարակ հայ առևտրականն անգամ թուրքական հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում է»,-եզրափակեց նա:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Ուժեղ Հայաստան» դաշինքի Գորիսի հանդիպմանը Արամ Վարդևանյանն խոսեց սյունեցիների պայքարի ոգու և Սյունիքի կարևոր դերակատարության մասինԱրթուր Միքայելյանի ելութը ԳորիսումԶելենսկին Հայաստանում մեր հանդիպման ժամանակ ասաց, որ պատրաստ է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ ցանկացած ձևաչափով․ ՖիցոԲՀԿ նախընտրական հանդիպումը՝ Աբովյանում«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նոր տարածքային գրասենյակի բացումը Աշտարակ համայնքումԽնձորեսկը ընտրում է փոփոխություն՝ Սամվել Կարապետյանի թիմի հետ. Փոփոխության համարը՝ 3Հայաստանում կան մարդիկ, ովքեր ունեն ռևшնշիստական հայացքներ․ դա չի կարող դրական արդյունքների հանգեցնել․ ԲայրամովՀայաստանի կառավարությունն ամեն ինչ անում է, որ տարիներ անց չունենանք ատոմակայան՝ ձգձգելով նոր էներգաբլոկի կառուցումը. Էդմոն ՄարուքյանՁեր առաջադրանքը՝ ըստ հորոսկոպի Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանում երիտասարդությունը կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված մեծ հաղթանակի օրվան (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան» -ը Խնձորեսկում է (լուսանկարներ)Քուչակում բшխվել են «Mercedes»-ը և «Opel»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվորՀաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ուժեղ թիմը Գորիսում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ«ՀայաՔվե» միավորման անդամները` «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների հետ միասին, նախընտրական քարոզարշավի շրջանակում Սյունիքի մարզում են Հունիսի 7-ից հետո վերականգնելու ենք Էներգետիկայի և Գյուղատնտեսության նախարարությունները. ՄարուքյանԵրևանը պետք է հնարավորինս շուտ հստակեցնի՝ ցանկանում է անդամակցել ԵՄ-ին, թե ԵԱՏՄ-ին, այդ դեպքում հնարավոր կլինի քաղաքակիրթ ապահարզանի գնալ․ Պուտին«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները Խնձորեսկում քննարկել են գյուղատնտեսական խնդիրներըՆանուլը նոր տեսահոլովակ է ներկայացրել «Ուժեղ Հայաստան»-ը Գյուլագարակում է «Ուժեղ Հայաստան» -ի քարոզարշավը Լոռու մարզի Գյուլագարակ, Գարգառ, Ամրակից, Ստեփանավան, Լոռի Բերդ, Կաթնաղբյուր համայնքներումԱրտաշատում 57-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համարԵրևանում «Toyota»-ն վրшերթի է ենթարկել հետիոտնին և բախվել խանութի ապակե ցուցափեղկին․ 2 վիրավnրից մեկն անչափահաս էՀռոմի պապն ընդունել է Իտալիայի նորընծա չեմպիոն «Ինտեր»-ի ֆուտբոլիստներին և մարզչական կազմինՈՒՂԻՂ. «Լուսավոր Հայաստանը» այսօր քարոզարշավը մեկնարկում է Ատոմակայանից Ի պատասխան Բայրամովի՝ ռևանշիզմի մասին հայտարարությանՍտեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է ժամերով թռչել արևային էներգիայովԵվրոպան իսկապես ցանկանում է ՆԱՏՕ-ն կենդանի պահել. Ֆրիդրիխ Մերց Արդյո՞ք հայ հասարակությունը պատրաստ է այս պահին ստանձնել այդ պատասխանատվությունը, և արդյո՞ք կա ձևավորված այնպիսի այլընտրանքային ուժ, որը կկարողանա առաջնորդել ժողովրդին այս «պարտադրված» ընտրության ժամանակ․ Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե իրականում ինչ նոր կորուստներ և աղետներ են ընտրում նրանք, որոնք խաբվելով կեղծ խոստումներով, պատրաստ են իրենց թանկ ձայնը տալ երկրի համար մեկ խաբեբային․ Ավետիք Չալաբյան«Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ Գեղամասարում են Պարտությունը դատավճիռ չէ և մենք պետք է այնպիսի պետություն ստեղծենք, որը ունակ կլինի հաղթանակների․ Էդմոն Մարուքյան Ընդդիմադիր դաշտը մի խնդիր ունի լուծելու՝ ստիպել, որ Նիկոլի կողքին կանգնողները, ծափ տվողները քարոզարշավի ժամանակ իրականում լսեն Նիկոլի ասածները․ Վահե Հովհաննիսյան Թող վերջին զանգը դառնա մեր ազգային վերածննդի ու նոր հաղթանակների առաջին զանգը. Գագիկ ԾառուկյանԳորիս-Լծեն ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել Եվրոպան ցանկանում է աշխատել ՆԱՏՕ-ի պահպանման ուղղությամբ՝ չնայած Իրանի հարցում առկա տարաձայնություններին. Մերց«Համահայկական ճակատ»-ի անդամ, զինված ուժերի պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյանը հանրային դիմել է Սուրեն ՊապիկյանինԱյսօր Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 8 վագոն դիզելային վառելիք Ուժեղ ֆոտոշարք ՍիսիանիցTikTok-ի շքեղության դարաշրջանը. Ինչու են բոլորը հանկարծակի գնում Birkin Հիմա էլ սահմանն անվտանգ չէ, խաղաղությունը սրտիկ անելով չի հաստատվում. ՄիքայելյանԱրամ Վարդևանյանի «Ուժեղ պարը» սիսիանցիների հետԱյ հատ-հատ բերել ու վերադարձնել ժողովրդին կտենաք ոնց ա լինում․ Արսեն ՎարդանյանՊետեր Մադյարն ընտրվել է Հունգարիայի վարչապետ Կոտայքի մարզում «Opel Zafira»-ն բшխվել է բաժանարար գոտու ծառերին, ապա երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվելԿոշիկի կրունկից էլ փոքր պայուսակ. Քիմ Քարդաշյանը ցուցադրել է 100,000 դոլար արժողությամբ հազվագյուտ Hermes-ըՄեծ հաղթանակը և հայ ժողովրդի մեծ սխրանքը. Արման Վարդանյան Շառից, փորձանքից, Նիկոլից հեռու մնացեք, ժողովուրդ ջան. մարդուն պրոբլեմի մասին խոսելու համար հեռացրին աշխատանքից. Էդմոն ՄարուքյանՎեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿՍիսիանցիները նկարվում են Նարեկ Կարապետյանի հետԵրևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին բшխվել են «Toyota Camry»-ն, «Mercedes-ը և «ՎԱԶ 2102»-ը, քիչ հետո՝ «Toyota Alphard»-ը և «Opel Zafira»-ն