Հաշտությո՞ւն. Քանյե Ուեսթն ու Քիմ Քարդաշյանը մեկնել են Լոս Անջելես
ԱպրելակերպՔիմ Քարդաշյանի ու Քանյե Ուեսթի երկրպագուները կարող են ուրախանալ իրենց կուռքերի համար. աստղային զույգը մտափոխվել է ամուսնալուծության հարցում։ Այդ մասին են վկայում լուսանկարները, որոնք արվել են Hoolywood պարբերականի աղբյուրների կողմից։ Կադրերում ռեփերը որդու՝ Սեյթնի հետ պատկերված է ինքնաթիռում։ Ինսայդերները պնդում են, որ թեեւ Քիմին երեխաների հետ չեն նկատել, նա հավանաբար գտնվել է նույն ինքնաթիռում, քանի որ վառ առավոտյան այն մեկնել է Լոս Անջելեսից։
Անցյալ շաբաթ UsWeekly-ի աղբյուրները հայտնել են, որ ամուսիններն արդեն մեկ տարի է՝ առանձին եմ ապրում, Քիմն ամուսնու մոտ երեխաների հետ գնում է ամսվա ընթացքում մեկ անգամ։
«Քանյեն Վայոմինգում է անցած տարվանից։ Քիմը նրա մոտ գնում է հինգ շաբաթվա ընթացքում մեկ անգամ եւ տանում է երեխաներին։ Նրանք միասին ժամանակ չեն անցկացնում, քանի որ նա իր ամբողջ կյանքը տեղափոխել է Վայոմինգ, եւ դա բոլորովին այն վայրը չէ, ուր նրա ընտանիքն է, երեխաներն ու նրանց դպրոցը»,- պարբերականին հայտնել է ինսայդերը։
Ի դեպ, վերջերս Քիմը գնացել է ամուսնու մոտ՝ Վայոմինգ. պապարացիները զույգին նկարել են, երբ նրանք ռեստորան էին գնում։ Լուսանկարներում Քիմ Քարդաշյանն արտասվում էր։ Եվ որքան էլ երկրպագուները հույս ունեին, Քիմի այցը նրանց երջանիկ վերամիավորման չվերածվեց։