«Գոնե մի քիչ ամառ». Սոֆյա Պողոսյանի լուսանկարը լողավազանից
ՖոտոԴերասանուհի Սոֆյա Պողոսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Սոֆյան պատկերված է լողավազանում։ Նա զոլավոր լողազգեստ է կրում ու հավաքել է մազերը, կերպարն ամբողջացրել արեւային ակնոցով։ «Գոնե մի քիչ ամառ»,- հրապարակումը մակագրել է նա։
Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասան Աշոտ Տեր-Մաթեւոսյանի կինը հետաքրքիր նախշերով հագուստ էր կրում ու արձակել էր գանգուր մազերը։ Սոֆյա Պողոսյանը նախապատվություն էր տվել արտահայտիչ շպարին, որն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ Հետեւորդները գնահատել էին կերպարն ու բազմաթիվ դրական խոսքեր գրել. «Գեղեցկուհի»։