Իկեր Կասիլյասն ավարտեց ֆուտբոլիստի կարիերան
ՍպորտՄադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի հավաքականի լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլյասը Թվիթերի իր պաշտոնական էջի միջոցով տեղեկացրել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին:
Իկեր Կասիլյասը Մադրիդի «Ռեալի» ակումբային ակադեմիայի սան է, որտեղ ընդունվել է 1990 թվականին՝ 9 տարեկան հասակում: Կասիլյասը խաղացել է «Ռեալի» բոլոր տարիքային խմբերում, իսկ հիմնական թիմում հանդես է եկել 1999-2015 թվականներին:
2015 թվականին Կասիլյասը տեղափոխվել է պորտուգալական «Պորտո», որտեղ հանդես էր գալիս մինչև 2019/20 մրցաշրջանի ավարտ:
Իսպանիայի ազգային հավաքականում Կասիլյասը նորամուտը նշել է 2000 թվականին: Հավաքականի կազմում լեգենդար դարպասապահը 1 անգամ դարձել է աշխարհի, 2 անգամ՝ Եվրոպայի չեմպիոն: Հավաքականից հեռանալու մասին դարպասապահը հայտարարել էր 2016 թվականին:
Ընդհանուր առմամբ՝ Իսպանիայի հավաքականի կազմում Կասիլյասը մասնակցել է 167 հանդիպման: