Լրահոս
Կարևոր


4․653․223 դրամ՝ «Արեն Մեհրաբյան» հիմնադրամին․ դեկտեմբեր ամսվա «Մի դրամի ուժը» կուղղվի Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին

Հասարակություն

Նոյեմբեր ամսվա վերջին IDBank-ն ու Իդրամը ամփոփեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության հերթական ծրագիրը։ Այս ամսվա ընթացքում կուտակված բոլոր «մի դրամները»՝ 4․653․223 դրամ, փոխանցվելու են «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամին։

«Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Արեն Մեհրաբյանի ընտանիքի նախաձեռնությամբ, որի հիմքում ավագ որդու՝ Արենի երազանքն է՝ հիմնել աէրոտիեզերական շարժիչների և ուղղահայաց վերելքով ու վայրէջքով թռչող Էլեկտրական սարքերի մեքենաշինական արտադրություն Հայաստանում՝ հիմք դնելով հայկական տիեզերական ծրագրին:

Հիմնադրամի նպատակն է տրամադրել համապատասխան կրթություն մասնագիտություն չունեցող, պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած ու դրա արդյունքում գործազուրկ դարձած անձանց, ինչպես նաև բոլոր երիտասարդներին, որոնք նպատակ ունեն համապատասխան ինժեներական կրթություն ստանալ աէրոտիեզերական ոլորտում։

Ընկերությունները հայտարարեցին նաև հաջորդ՝ դեկտեմբեր ամսվա շահառուին։ Դեկտեմբեր ամսվա ընթացքում հավաքված «մի դրամների» ողջ գումարը փոխանցվելու է Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին։ 

 

Հիմնադրամն օգնում է առողջական ծանր խնդիրներ ունեցող երեխաներին անհրաժեշտ բուժումը կազմակերպել հայաստանյան և արտասահմանյան լավագույն կլինիկաներում: Հիմնադրամն օգնում է նաև ոլորտային բուժհաստատությունների վերազինմանն ու արդիականացմանը, ինչպես նաև՝ բժիշկների միջազգային վերապատրաստմանը: Բարեգործական ոլորտում ունենալով ավելի քան տասը տարվա փորձ՝ Արմեն Մարտիրոսյանը մինչև հիմնադրամի ստեղծումը հանրային դրամահավաքների միջոցով անձնապես օգնել է կյանքի համար պայքարող հարյուրավոր երեխաների՝ կազմակերպելով նրանց բուժումն արտերկրի լավագույն կլինիկաներում։ Իսկ հիմնադրամն իր գործունեության մեկ ու կես տարվա ընթացքում կարողացել է օգնել 2000-ից ավելի երեխայի։

«Շատ ուրախացանք, երբ տեղեկացանք, որ մեր սիրելի IDBank-ի ու Idram-ի «Մի դրամի ուժը» նախաձեռնության դեկտեմբեր ամսվա ողջ գումարն ուղղելու է մեր հիմնադրամի շահառուներին, որի կարիքը նրանք շատ ունեն: Նախորդ տարի նույնպես պատիվ ունեցանք այս շատ կարևոր նախաձեռնության շահառուն լինել, որի արդյունքում ստացված 8.057.944 ՀՀ դրամով կարողացանք օգնել իմունային համակարգի լուրջ խնդիրներ ունեցող 7 երեխայի՝ գնելով նրանց համար կենսական նշանակության թանկարժեք դեղորայք և տալով նրանց ապրելու հնարավորություն: Դեկտեմբեր ամսվա ընթացքում ստացված «մի դրամները» նույնպես կուղղենք կյանքի համար պայքարող երեխաների բուժման ծախսերը փոխհատուցելուն: Ամանորին ընդառաջ սա մեր երեխաների համար տոնական մեծ նվեր է, քանի որ նրանց երազանքը սովորաբար մեկն է լինում՝ հնարավորինս շուտ առողջանալ ու վայելել անհոգ մանկությունը: «Մի դրամի ուժը» նախաձեռնությունը արդեն բազմիցս ապացուցել է, որ անգամ մեկ դրամը կարող է հրաշքներ գործել: Խնդրում ենք բոլորին դեկտեմբեր ամսվա ընթացքում մշտապես ակտիվորեն օգտվել Idram&IDBank հավելվածից` դրանով իսկ օգնելով կյանքի համար պայքարող երեխաներին ապրել:»

IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ սա Բանկի և Իդրամի արդեն երկրորդ համագործակցություն է Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի հետ։ «Ամանորին ընդառաջ մենք որոշում կայացրիք ևս մեկ անգամ կանգնել կյանքին վտանգ սպառնացող հիվանդություններ ունեցող երեխաների կողքին․ նրանք բոլորն էլ հրաշքի են սպասում, թող այդ հրաշքը կատարվի, երեխաներն առողջանան, իսկ մենք և մեր հաճախորդները կփորձենք ողջ ուժով, թե մտքով, թե գործով օգնել նրանց։ Հիշեցնեմ, որ մեր օգտատերերն ընդամենը առօրյա վճարումները կատարելով Idram&IDBank հավելվածով, Իդրամի և IDBank-ի տերմինալներով, IDBanking.am առցանց հարթակով, Idram.am կայքով, դառնում են բարի կամքի դեսպան և նպաստում են, որ Իդրամն ու IDBank-ը մեկ դրամ փոխանցեն նախաձեռնությանը», - ասել է Տաթևիկ Վարդևանյանը։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Խնձորեսկը ընտրում է փոփոխություն՝ Սամվել Կարապետյանի թիմի հետ. Փոփոխության համարը՝ 3Հայաստանում կան մարդիկ, ովքեր ունեն ռևшնշիստական հայացքներ․ դա չի կարող դրական արդյունքների հանգեցնել․ ԲայրամովՀայաստանի կառավարությունն ամեն ինչ անում է, որ տարիներ անց չունենանք ատոմակայան՝ ձգձգելով նոր էներգաբլոկի կառուցումը. Էդմոն ՄարուքյանՁեր առաջադրանքը՝ ըստ հորոսկոպի Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանում երիտասարդությունը կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված մեծ հաղթանակի օրվան (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան» -ը Խնձորեսկում է (լուսանկարներ)Քուչակում բшխվել են «Mercedes»-ը և «Opel»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվորՀաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ուժեղ թիմը Գորիսում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ«ՀայաՔվե» միավորման անդամները` «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների հետ միասին, նախընտրական քարոզարշավի շրջանակում Սյունիքի մարզում են Հունիսի 7-ից հետո վերականգնելու ենք Էներգետիկայի և Գյուղատնտեսության նախարարությունները. ՄարուքյանԵրևանը պետք է հնարավորինս շուտ հստակեցնի՝ ցանկանում է անդամակցել ԵՄ-ին, թե ԵԱՏՄ-ին, այդ դեպքում հնարավոր կլինի քաղաքակիրթ ապահարզանի գնալ․ Պուտին«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները Խնձորեսկում քննարկել են գյուղատնտեսական խնդիրներըՆանուլը նոր տեսահոլովակ է ներկայացրել «Ուժեղ Հայաստան»-ը Գյուլագարակում է «Ուժեղ Հայաստան» -ի քարոզարշավը Լոռու մարզի Գյուլագարակ, Գարգառ, Ամրակից, Ստեփանավան, Լոռի Բերդ, Կաթնաղբյուր համայնքներումԱրտաշատում 57-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համարԵրևանում «Toyota»-ն վրшերթի է ենթարկել հետիոտնին և բախվել խանութի ապակե ցուցափեղկին․ 2 վիրավnրից մեկն անչափահաս էՀռոմի պապն ընդունել է Իտալիայի նորընծա չեմպիոն «Ինտեր»-ի ֆուտբոլիստներին և մարզչական կազմինՈՒՂԻՂ. «Լուսավոր Հայաստանը» այսօր քարոզարշավը մեկնարկում է Ատոմակայանից Ի պատասխան Բայրամովի՝ ռևանշիզմի մասին հայտարարությանՍտեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է ժամերով թռչել արևային էներգիայովԵվրոպան իսկապես ցանկանում է ՆԱՏՕ-ն կենդանի պահել. Ֆրիդրիխ Մերց Արդյո՞ք հայ հասարակությունը պատրաստ է այս պահին ստանձնել այդ պատասխանատվությունը, և արդյո՞ք կա ձևավորված այնպիսի այլընտրանքային ուժ, որը կկարողանա առաջնորդել ժողովրդին այս «պարտադրված» ընտրության ժամանակ․ Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե իրականում ինչ նոր կորուստներ և աղետներ են ընտրում նրանք, որոնք խաբվելով կեղծ խոստումներով, պատրաստ են իրենց թանկ ձայնը տալ երկրի համար մեկ խաբեբային․ Ավետիք Չալաբյան«Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ Գեղամասարում են Պարտությունը դատավճիռ չէ և մենք պետք է այնպիսի պետություն ստեղծենք, որը ունակ կլինի հաղթանակների․ Էդմոն Մարուքյան Ընդդիմադիր դաշտը մի խնդիր ունի լուծելու՝ ստիպել, որ Նիկոլի կողքին կանգնողները, ծափ տվողները քարոզարշավի ժամանակ իրականում լսեն Նիկոլի ասածները․ Վահե Հովհաննիսյան Թող վերջին զանգը դառնա մեր ազգային վերածննդի ու նոր հաղթանակների առաջին զանգը. Գագիկ ԾառուկյանԳորիս-Լծեն ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել Եվրոպան ցանկանում է աշխատել ՆԱՏՕ-ի պահպանման ուղղությամբ՝ չնայած Իրանի հարցում առկա տարաձայնություններին. Մերց«Համահայկական ճակատ»-ի անդամ, զինված ուժերի պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյանը հանրային դիմել է Սուրեն ՊապիկյանինԱյսօր Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 8 վագոն դիզելային վառելիք Ուժեղ ֆոտոշարք ՍիսիանիցTikTok-ի շքեղության դարաշրջանը. Ինչու են բոլորը հանկարծակի գնում Birkin Հիմա էլ սահմանն անվտանգ չէ, խաղաղությունը սրտիկ անելով չի հաստատվում. ՄիքայելյանԱրամ Վարդևանյանի «Ուժեղ պարը» սիսիանցիների հետԱյ հատ-հատ բերել ու վերադարձնել ժողովրդին կտենաք ոնց ա լինում․ Արսեն ՎարդանյանՊետեր Մադյարն ընտրվել է Հունգարիայի վարչապետ Կոտայքի մարզում «Opel Zafira»-ն բшխվել է բաժանարար գոտու ծառերին, ապա երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվելԿոշիկի կրունկից էլ փոքր պայուսակ. Քիմ Քարդաշյանը ցուցադրել է 100,000 դոլար արժողությամբ հազվագյուտ Hermes-ըՄեծ հաղթանակը և հայ ժողովրդի մեծ սխրանքը. Արման Վարդանյան Շառից, փորձանքից, Նիկոլից հեռու մնացեք, ժողովուրդ ջան. մարդուն պրոբլեմի մասին խոսելու համար հեռացրին աշխատանքից. Էդմոն ՄարուքյանՎեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿՍիսիանցիները նկարվում են Նարեկ Կարապետյանի հետԵրևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին բшխվել են «Toyota Camry»-ն, «Mercedes-ը և «ՎԱԶ 2102»-ը, քիչ հետո՝ «Toyota Alphard»-ը և «Opel Zafira»-ն«Ռեալը» բանակցություններ է սկսել Ժոզե Մոուրինյուի հետ՝ նրան վերադարձնելու նպատակովՆարեկ Կարապետյանը թիմակիցների հետ Սիսիանում է․ ուղիղՔարոզարշավ օր 1-ին. գյուղ Տափերական․ Նարեկ Կարապետյան«Պատերազմում պարտվելը չի նշանակում, որ մենք սխալ էինք։ Մենք ունեցել ենք հաղթանակներ, դա նշանակում է, որ չի կարելի հաղթանակած ժողովրդին դեմոտիվացնել». Էդմոն ՄարուքյանԽորենացի և Զաքյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Volkwagen ID4»-ը և «BMW»-ն