Լրահոս
Կարևոր


Նայելով, թե որքան է հուզվում Ազարյանը, համոզվում ես՝ արվածը ճիշտ էր

Հասարակություն

Արժանիներին գնահատելն ու մեծարելն ամենևին չի արվում միայն նրանց արածի դիմաց պարտքի զգացողությունից ելնելով: Ի վերջո, որևէ մեկի անունով փողոց կամ դպրոց անվանակոչելով, կամ նրա արձանը տեղադրելով, այդ մարրդու հիշատակը հավերժացնելով, մենք որևէ բան չեն ավելացնում նրա արածին: Դա առաջին հերթին պետք է մեզ՝ բոլորիս, որովհետև գնահատված սխրանքը ծնում է այն ընդօրինակելու, այն կրկնելու, դրանից ավելին անելու ձգտում:

Մի քանի օր առաջ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի քառակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի բակում տեղադրվեց մեր կենդանի լեգենդ Ալբերտ Ազարյանի կիսանդրին:

Քիչ է լինում, երբ մարդու կիսանդրին կամ արձանը տեղադրում են նրա կենդանության օրոք, ընդհանրապես ընդունված է մարդուն մեծարել նրա մահից հետո, այսպես կոչված հիշատակը հավերժացնելու համար: Բայց նայելով, թե որքան է հուզվում և իրեն գնահատված զգում Ազարյանը, մտածում ես, որ հանուն նրա այդ երջանիկ ապրումների իմաստ ուներ խախտել ավանդույթը, մարդուն մեծարել նրա կենդանության օրոք, երջանկության պահեր պարգևելով մեկին, ով տարիներ շարունակ երջանկություն և հպարտություն է պարգևել միլիոնավորների:

Ազարյանն իսկապես Հայաստանի լավագույն մարզիկն է, որևէ մեկ այլ հայի դեռևս չի հաջողվել դառնալ օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն: Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր լինելն արդեն իսկ հերոսություն է, մեծագույն սխրանք: Իսկ եռակի ոսկին դա արդեն աներևակայելի մի բան է թվում:

Ազարյանը երեք անգամ ազգերի համաշխարհային մրցությունում ցույց է տվել և ապացուցել է հայի գերազանցությունը: Դրանից ավելի մեծ սխրանք, դրանից ավելի մեծ ազգային հպարտություն, դժվար է անգամ պատկերացնել: Չէ որ նման հերոսների ու նրանց ցույց տված արդյունքի շուրջ է տեղի ունենում ազգային հպարտության զգացողությունը, որը ծնում է ազգային համախմբում, սեփական ինքնության գնահատում և ազգային ինքնագնահատականի բարձրացում:

Գագիկ Ծառուկյանի նպատակն էլ, որպես հայ մարդու և ՀԱՕԿ նախագահի, այդ հերոսության պրոպագանդումն ու տարածումն է: Ցույց տալով, որ յուրաքանչյու մարզիկի նպատակն ու ձգտումը պետք է լինի առանձնանալ ընդհանուրից, գործել սեփական հերոսությունը, և դրանով դառնալ հանրային մեծարանքի ու համազգային հպարտության այնպիսի սուբյեկտ, ինչպիսին մյուս չեմպիոններն են, ինչպես Ալբերտ Ազարյանն է:

Հաջողվել է իր այս առաքելության մեջ Գագիկ Ծառուկյանը. միանշանակ այո: Դրա վառ դրսևորումը տարբեր միջազգային մրցասպարեզներում հայ մարզիկների արձանագրած հաջողություններն ու ձեռբերումներն են, նրանց կողմից նվաճած ոսկե և արծաթե մեդալները, որոնցով մշտապես ուրախանում և հպարտանում են հարյուր հազարավոր և միլիոնավոր հայեր ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում: Որովհետև յուրաքանչյուր հայ մարզիկի հաղթանակը միայն նրա հաղթանակը չէ, դա նաև մեր տեսակի, մեր յուրաքանչյուրիս հաղթանակն է:

Պատահական չէ, որ հայերենում մարզիկ և մարտիկ բառերը այդքան մոտ են իրար, որովհետև հնում ընդունված է եղել համարել, որ մարզադաշտը ընդամենը դուռն է մարտադաշտի, և խաղաղ ժամանակ հակառակորդի նկատմամբ հաջողության հասած մարզիկը կարող է նույն հաջողությամբ հաթանակի հասնել մարտադաշտում՝ արդեն իր թշնամու նկատմամբ:

Փաստ է, որ Ծառուկյանն իրեն վստահված ոլորտում ամեն ինչ անում է մեր ազգային հաղթանակը ապահովելու և այդ հաղթանակի հերոսներին մեծարելու և նրանց սխրանքը մասսայականացնելու համար: Մնում է, որ դա անեն մյուս ոլորտների պատասխանատուները:

Քուչակում բшխվել են «Mercedes»-ը և «Opel»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվորՀաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ուժեղ թիմը Գորիսում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ«ՀայաՔվե» միավորման անդամները` «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների հետ միասին, նախընտրական քարոզարշավի շրջանակում Սյունիքի մարզում են Հունիսի 7-ից հետո վերականգնելու ենք Էներգետիկայի և Գյուղատնտեսության նախարարությունները. ՄարուքյանԵրևանը պետք է հնարավորինս շուտ հստակեցնի՝ ցանկանում է անդամակցել ԵՄ-ին, թե ԵԱՏՄ-ին, այդ դեպքում հնարավոր կլինի քաղաքակիրթ ապահարզանի գնալ․ Պուտին«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները Խնձորեսկում քննարկել են գյուղատնտեսական խնդիրներըՆանուլը նոր տեսահոլովակ է ներկայացրել «Ուժեղ Հայաստան»-ը Գյուլագարակում է «Ուժեղ Հայաստան» -ի քարոզարշավը Լոռու մարզի Գյուլագարակ, Գարգառ, Ամրակից, Ստեփանավան, Լոռի Բերդ, Կաթնաղբյուր համայնքներումԱրտաշատում 57-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համարԵրևանում «Toyota»-ն վրшերթի է ենթարկել հետիոտնին և բախվել խանութի ապակե ցուցափեղկին․ 2 վիրավnրից մեկն անչափահաս էՀռոմի պապն ընդունել է Իտալիայի նորընծա չեմպիոն «Ինտեր»-ի ֆուտբոլիստներին և մարզչական կազմինՈՒՂԻՂ. «Լուսավոր Հայաստանը» այսօր քարոզարշավը մեկնարկում է Ատոմակայանից Ի պատասխան Բայրամովի՝ ռևանշիզմի մասին հայտարարությանՍտեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է ժամերով թռչել արևային էներգիայովԵվրոպան իսկապես ցանկանում է ՆԱՏՕ-ն կենդանի պահել. Ֆրիդրիխ Մերց Արդյո՞ք հայ հասարակությունը պատրաստ է այս պահին ստանձնել այդ պատասխանատվությունը, և արդյո՞ք կա ձևավորված այնպիսի այլընտրանքային ուժ, որը կկարողանա առաջնորդել ժողովրդին այս «պարտադրված» ընտրության ժամանակ․ Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե իրականում ինչ նոր կորուստներ և աղետներ են ընտրում նրանք, որոնք խաբվելով կեղծ խոստումներով, պատրաստ են իրենց թանկ ձայնը տալ երկրի համար մեկ խաբեբային․ Ավետիք Չալաբյան«Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ Գեղամասարում են Պարտությունը դատավճիռ չէ և մենք պետք է այնպիսի պետություն ստեղծենք, որը ունակ կլինի հաղթանակների․ Էդմոն Մարուքյան Ընդդիմադիր դաշտը մի խնդիր ունի լուծելու՝ ստիպել, որ Նիկոլի կողքին կանգնողները, ծափ տվողները քարոզարշավի ժամանակ իրականում լսեն Նիկոլի ասածները․ Վահե Հովհաննիսյան Թող վերջին զանգը դառնա մեր ազգային վերածննդի ու նոր հաղթանակների առաջին զանգը. Գագիկ ԾառուկյանԳորիս-Լծեն ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել Եվրոպան ցանկանում է աշխատել ՆԱՏՕ-ի պահպանման ուղղությամբ՝ չնայած Իրանի հարցում առկա տարաձայնություններին. Մերց«Համահայկական ճակատ»-ի անդամ, զինված ուժերի պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյանը հանրային դիմել է Սուրեն ՊապիկյանինԱյսօր Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 8 վագոն դիզելային վառելիք Ուժեղ ֆոտոշարք ՍիսիանիցTikTok-ի շքեղության դարաշրջանը. Ինչու են բոլորը հանկարծակի գնում Birkin Հիմա էլ սահմանն անվտանգ չէ, խաղաղությունը սրտիկ անելով չի հաստատվում. ՄիքայելյանԱրամ Վարդևանյանի «Ուժեղ պարը» սիսիանցիների հետԱյ հատ-հատ բերել ու վերադարձնել ժողովրդին կտենաք ոնց ա լինում․ Արսեն ՎարդանյանՊետեր Մադյարն ընտրվել է Հունգարիայի վարչապետ Կոտայքի մարզում «Opel Zafira»-ն բшխվել է բաժանարար գոտու ծառերին, ապա երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվելԿոշիկի կրունկից էլ փոքր պայուսակ. Քիմ Քարդաշյանը ցուցադրել է 100,000 դոլար արժողությամբ հազվագյուտ Hermes-ըՄեծ հաղթանակը և հայ ժողովրդի մեծ սխրանքը. Արման Վարդանյան Շառից, փորձանքից, Նիկոլից հեռու մնացեք, ժողովուրդ ջան. մարդուն պրոբլեմի մասին խոսելու համար հեռացրին աշխատանքից. Էդմոն ՄարուքյանՎեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿՍիսիանցիները նկարվում են Նարեկ Կարապետյանի հետԵրևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին բшխվել են «Toyota Camry»-ն, «Mercedes-ը և «ՎԱԶ 2102»-ը, քիչ հետո՝ «Toyota Alphard»-ը և «Opel Zafira»-ն«Ռեալը» բանակցություններ է սկսել Ժոզե Մոուրինյուի հետ՝ նրան վերադարձնելու նպատակովՆարեկ Կարապետյանը թիմակիցների հետ Սիսիանում է․ ուղիղՔարոզարշավ օր 1-ին. գյուղ Տափերական․ Նարեկ Կարապետյան«Պատերազմում պարտվելը չի նշանակում, որ մենք սխալ էինք։ Մենք ունեցել ենք հաղթանակներ, դա նշանակում է, որ չի կարելի հաղթանակած ժողովրդին դեմոտիվացնել». Էդմոն ՄարուքյանԽորենացի և Զաքյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Volkwagen ID4»-ը և «BMW»-ն «Մեր պապերը հաղթել են Մեծ հայրենականում, հայրերը՝ Արցախում, իսկ մեր սերունդը պետք է պահպանի Հայաստանի սուվերեն պետականությունը»․ Մհեր ԱվետիսյանԻշխանական քարոզչամեքենան ստում է․ երեկ հանրահավաքի վայրից որևիցե անձ բերման չի ենթարկվելՊենտագոնը հրապարակել է տասնյակ չբացահայտված թռչող օբյեկտների մասին ֆայլեր Ժողովուրդ, դու հեռատես ես, պտուղը ծառից հեռու չի ընկնում․ Արշակ ԿարապետյանTCL-ը՝ սպորտի առանցքային գործընկերՇնորհակալ եմ ձեզ իմ ու մեր կուսակցության կողքին լինելու համար․ Սամվել Կարապետյանի խոսքը՝ աջակիցներին