Լրահոս
Կարևոր


«Երբ վերականգնենք մեր հավատն ու վստահությունը ինքներս մեր նկատմամբ, կվերականգնենք նաև մեր դերը աշխարհի վերափոխված քարտեզի վրա»

Հասարակություն

Արցախի համար կենսական ճանապարհը փակված է արդեն 13 օր: Թե ինչ ջանքեր են գործադրվում՝ ճանապարհը բացելու ուղղությամբ ու ինչ սպասումներ կան առաջիկայում՝ այս առնչությամբ զրուցեցինք «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի հետ:

–Տիկին Թանդիլյան, Արցախի շրջափակման հետ կապված դուք նամակներ եք ուղարկել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 15 անդամների դեսպանատներին, Արտաքին գործերի նախարարություններին, որեւէ արձագանք ստացե՞լ եք: Ու ի՞նչ կարող ենք ակնկալել այդ կառույցներից:  

-Արցախի շրջափակման օրվանից ի վեր «Ապրելու երկիր» կուսակցությունը փորձել է օգտագործել իր ունեցած գործիքակազմը՝ ազդելու միջազգային հանրության վրա, որ լինի անհապաղ արձագանք ստեղծված իրավիճակին, թույլ չտան, որ Ադրբեջանը շարունակի իր հակամարդկային քայլերը։  Այո՛, այդ թվում նամակներ ենք ուղարկել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 15 անդամ երկրների դեսպանատներ, Արտաքին գործերի նախարարություններ։ Մենք պետք է ամեն կերպ ցույց տանք մեր անհամաձայնությունը ստեղծված իրավիճակի վերաբերյալ ու այդպես ազդենք գործընթացների վրա։

Կարևոր էր, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը նիստ է գումարել Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, որի ժամանակ հնչել են բավականին արժեքավոր հայտարարություններ և պետք է արձանագրենք, որ գրեթե բոլոր անդամ երկրները հստակ ընդգծել են Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման անթույլատրելիությունը և դրա անհապաղ վերացման անհրաժեշտությունը: Բայց դրան պետք է հաջորդեն ավելի գործուն քայլեր, ընդունվեն դատապարտող բանաձևեր, Ադրբեջանի նկատմամբ կիրառվեն պատժամիջոցներ։ Այնպես որ րոպե անգամ չունենք հապաղելու, ՄԱԿ-ի, միջազգային բոլոր հարթակներում ամեն մեկս մեր մասով պետք է աշխատանք տանենք, որ Ադրբեջանի նկատմամբ ճնշումը հնարավորինս մեծանա ու վերջապես բացվի Արցախի կյանքի ճանապարհը։

-Իշխանական պատգամավորները հայտարարություններ են անում, թե ինչու եւ ովքեր են Բերձորի միջանցքը փակել, և պարզվում է՝ ադրբեջանցիներից պահանջելու բան չունենք: Նրանց խոսքով՝ «Ռուսաստանը մեզ ստիպում է միութենական պետություն մտնել, ժամկետ են դրել, մերժել ենք՝ միջանցքը փակել են»: Այս բացատրությունը ի՞նչ ուղերձ կարող է լինել միջազգային հանրության համար եւ արդյոք չի՞ կարող վտանգել հայկական կողմի ներդրած ջանքերը՝ սլաքները ճիշտ ուղղությամբ տանելու, Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը դատապարտելու, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչելու ուղղությամբ:

-Կարիք չեմ տեսնում մեկնաբանել հայաստանյան պատգամավորների հայտարարությունները։ Նրանց սովորությունն է՝ իրենց բաժին պատասխանատվությունից խուսափելը. բոլորը, բացի իրենցից, մեղավոր են մեզ բաժին ընկած դժբախտությունների մեջ։ Իսկ իրականում այս օրվան հասել ենք նաև դիվանագիտական դաշտում նրանց ձախողումների արդյունքում, սեփական շահերը պաշտպանելու անընդունակության, ոչ կոմպետենտության և գործընկերների հետ ոչ բաց, անկեղծ ու արդյունավետ աշխատանքի պատճառով։

Այո՛, Հայաստանի իշխանական շրջանակներից անընդհատ սխալ ազդակներ են ուղարկվում միջազգային հանրությանը։ Այնինչ պետք է չշեղվել մեր հիմնական խնդրից՝ ցույց տալ, բարձրաձայնել, որ մեր համար մեկ թշնամին, մեր գոյությանը սպառնացողը Ադրբեջանն է։ Բաքուն է, որ ոչ մի կերպ չի հանգստանում պատերազմից հետո։ Ադրբեջանի կողմից Արցախը հայաթափելու, Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության իրավունքը անընդհատ ոտնահարելուն ուղղված գործողությունները չհանդիպելով իրական դիմադրության հայաստանյան իշխանությունների կողմից՝ մեծացնում են նրա ախորժակը։

Ես վստահ եմ, որ այդ իրական դիմադրության առկայության պայմաններում Ադրբեջանը հետքայլ կանի, իսկ միջազգային հանրությունը հաշվի կնստի նաև հայկական կողմի ցանկությունների հետ։

Իհարկե, սրանով հանդերձ, ես չեմ ցանկանում ասել, որ այս հարցում չկա ռուսական կողմի պատասխանատվության բաժինը։ Բերձորի միջանցքը փակելը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերի կոպիտ խախտում է, իսկ այդ փաստաթղթի կողմերից մեկը Ռուսաստանն է։ Ճանապարհի այդ հատվածը Ռուսաստանի վերահսկողության ներքո է։ Այնպես որ, կարևոր է, և մենք կոչ ենք անում, որ պաշտոնական Մոսկվան միջոցներ ձեռնարկի՝ ապահովելու Արցախը Հայաստանին կապող ճանապարհի անխափան աշխատանքը։

-Մյուս կողմից էլ՝ մենք աշխարհից արդարություն ենք ակնկալում, հիշեցնում ենք մարդու իրավունքների մասին, փաստեր ներկայացնում Ադրբեջանի ստեղծած հումանիտար աղետի, ցեղասպանության մասին, ԵՄ-ում հենց այս օրերին նոր համագործակցության համաձայնագիր են կնքում Ալիեւի հետ՝ կառուցելու էներգետիկ նոր կամուրջ: Սա կարո՞ղ ենք դիտարկել՝ որպես պատասխան, որ լռելու են, վերացական հայտարարություններից այն կողմ չեն անցնելու, չեն արձագանքելու: Ուղիղ ասած՝ սա չի՞ նշանակում՝ գնացեք ձեր դարդը լացեք, դուք էլ, ձեր կյանքի ճանապարհն էլ, ես Ալիեւին գործընկեր եմ համարում: Լավ աշխատանքի դեպքում կարո՞ղ ենք մենք էլ նոր ու կարեւոր կամուրջներ կառուցել:

 –Ցավոք, ո՛չ մեր հազարամյակների պատմությունը, ո՛չ մեր ձախողումները, ոչ էլ միջազգային փորձը դաս չեն դառնում մեզ համար աշխարհի հետ մեր հարաբերությունները կառուցելիս։ Մենք պետք է հաշվի նստենք իրականության և «ռեալ պոլիտիկի» թելադրանքների հետ։

Այո՛, ցավալի է նկատել, թե ինչպես է աշխարհի լուռ համաձայնությամբ փակվում Արցախի կյանքի ճանապարհը։ Շրջափակման  մեջ հայտնված և հումանիտար ճգնաժամի առջև կանգնած 120 000 արցախցիներին չի կարող սփոփել ոչ մի հայտարարություն։ Իսկ հայտարարություններից անդին Ադրբեջանի հետ համագործակցության հուշագրերի ստորագրումը, տնտեսական հարաբերությունների զարգացման պայմանագրերը ավելի են մորմոքում անարդարության զգացումը և ակամայից զայրույթ առաջացնում միջազգային հանրության նկատմամբ։

Բայց եկեք գոնե մեկ անգամ, վերջապես, այսքան կորուստներից հետո փոքր-ինչ ռացիոնալ լինենք։ Մենք պետք է համախմբենք մեր ներուժն ու հնարավորությունները, սփյուռքում մեր ունեցած ռեսուրսը, միասնական, մի կողմ թողած մեր ամբիցիաներն ու անձնական շահը, վախերն ու անհանգստությունները, մեկ մարդ դարձած պահանջ ներկայացնենք բոլորին։

Երբ վերականգնենք մեր հավատն ու վստահությունը ինքներս մեր նկատմամբ, երբ սկսենք գույքագրել մեր հնարավորություններն ու ռեսուրսները և դրանք նպատակային օգտագործենք, երբ հստակ ձևակերպենք մեր պահանջն ու առաջարկն ուղղված աշխարհին, մենք կվերականգնենք նաև մեր դերը աշխարհի  վերափոխված քարտեզի վրա։ Այդ ժամանակ իսկապես տարբեր կողմերի հետ նոր ու կարևոր կամուրջներ կառուցելը այդքան անիրական չի թվա։  

-Հայկական կողմը ՄԻԵԴ դիմում էր ուղարկել՝ պահանջելով կիրառել միջանկյալ միջոցներ Ադրբեջանի նկատմամբ եւ պարտավորեցնել վերջինիս ապաշրջափակել Բերձորի միջանցքը: Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը հանգուցալուծելու վերաբերյալ Հայաստանի երկու պահանջներից միայն մեկն է բավարարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) իր միջանկյալ որոշմամբ։ Փորձագետները վստահեցնում են, որ այդ որոշումից հետո Ադրբեջանը պետք է բացեր միջանցքը, ինչը չի արել: Ադրբեջանը չի փայլում պարտավորություններ կատարելու պրակտիկայով, ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ՄԻԵԴ-ի այս որոշումը:

– Իհարկե, լավ կլիներ, որ ՄԻԵԴ-ը բավարարեր Հայաստանի երկու պահանջներն էլ և պարտավորեցներ Ադրբեջանին բացել Արցախի ճանապարհը։ 120 000 մարդ գտնվում է շրջափակման մեջ, Արցախը կանգնած է հումանիտար աղետի առջև, և դա չի կարող անտեսվել աշխարհի կողմից։ Ադրբեջանը պետք է կանգնի դատարանի առջև իր հակամարդկային, ահաբեկչական քայլերի համար։

Պետք է ասեմ, որ ՄԻԵԴ-ի կողմից մեկ պահանջի բավարարումն էլ արդեն դրական քայլ է, միջազգային ճնշում է Ադրբեջանի նկատմամբ և կարելի է որպես քաղաքական լծակ օգտագործել Ադրբեջանի դեմ․ փաստացի ընդունվել է, որ Ադրբեջանը հումանիտար խնդիրներ է ստեղծել Արցախի համար։

Իհարկե, ես նաև լավատես չեմ և չեմ ակնկալում, որ Բաքուն կկատարի այս պահանջը, որովհետև  երբեք էլ աչքի չի ընկել Եվրոպական դատարանի որոշումներն ու վճիռները կայացնելու հարցում։ Ամեն դեպքում, դա չպետք է պատճառ լինի, որ մենք ոչինչ չանենք, մեր դիմումներն ու բողոքները, Ադրբեջանին պատասխանատվության դաշտ բերելու փորձերը անընդհատ պետք է լինեն, մինչև որ դրական արդյունք ունենան։

 – Պատերազմից հետո հաջորդած տարիները, այդ թվում՝ 2022-ը մեր երկրին բերեց նոր տարածքային կորուստներ, նոր զոհեր ու վիրավորներ: Բայց այս անհաջողությունների, խավարի ֆոնին դուք ձեր գրառումներում, հարցազրույցներում վստահեցնում եք, որ զարթոնք է լինելու, ապրելու երկիր եք ստեղծելու, ձեր այդ լավատեսությունը ունի՞ հիմքեր, որովհետեւ, օրինակ, Լեւոն Տեր-Պետրոսյանի նախկին խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը ճիշտ հակառակ թեզերն է պնդում, որ չենք կարող, այլընտրանք չունենք, կախարդական փայտիկ չունենք, այստեղ Magic է պետք: Դուք ունե՞ք այդ magic լուծումը:

 -2020 թվականի պատերազմից հետո կարծես կոտրվել է մեր երկրի ողնաշարը, իսկ դրան հաջորդող կորուստները ավելի են խորացրել հուսահատությունն ու սեփական ուժերի նկատմամբ անվստահությունը, շատերը կորցրել են իրենց հավատը վաղվա օրվա նկատմամբ։

Մենք, ցավոք, այլևս չենք կարող վերադարձնել մարդկային անգնահատելի կյանքերը, բայց պարտավոր ենք հանուն նրանց պահպանել մեր երկիրը, ավելի սիրել ու պաշտպանել այն, հոգատար լինել մեր երկրի նկատմամբ, մեր բոլոր ցանկություններն ու հույսերը կապել մեր հայրենի հողի հետ, որի վրա թափված արյունը դեռ չի չորացել։ Մենք պարտք ունենք՝ Հայաստանը ապրելու երկիր դարձնելու։ Եվ դրա համար որևէ «կախարդանք» պետք չէ, դրա համար ջանք ու եռանդ, մեր երկիրը զարգացնելու շուրջ աշխարհի բոլոր հայերի համախմբվածությունն է պետք։ Մենք հենց այդ մտքով ու  նվիրումով ենք քաղաքականության մեջ, և կուսակցության հիմնադրման օրվանից էլ կոչ ենք արել բոլորին՝ կարող անհատներին և ուժերին՝ հանուն հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության միավորվելու և մեր ունեցած ներուժը այդ գործին ծառայեցնելու։ 

Պետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանՀպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանԿոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորՄեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովԵկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանՆույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցԱլիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութԱնկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի է