Լրահոս
Կարևոր


ԶՊՄԿ-ն՝ բարեգործ

Հասարակություն

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հիմնադրման օրվանից հանդես է եկել որպես քաղաքաստեղծ ձեռնարկություն, անգնահատելի ավանդ ունեցել Քաջարանի ենթակառուցվածքների կայացման և զարգացման գործում, ինչպես նաև մշակույթի ոլորտում:

Քաջարանի մշակութային ավանդույթները ձևավորվեցին քաղաքի կառուցմանը զուգընթաց՝ 50-ական թվականների սկզբներից, իսկ 1959 թվականին շահագործման հանձնվեց Քաջարանի լեռնագործների մշակույթի պալատը, որը վերածվեց տեղաբնակների առօրյայի և ժամանցի կազմակերպման հիմնական օջախի: Ստեղծվեցին գեղարվեստական ինքնագործունեության խմբեր, որոնք ելույթ էին ունենում ոչ միայն համաքաղաքացիների համար, այլև տարածաշրջանի գյուղերում, սահմանապահ զորամասերում, Արցախում, մասնակցում շրջանային և հանրապետական մրցույթ-ստուգատեսների, փառատոների: Սերո Խանզադյանի «Քաջարան» վեպի շնորհանդեսն այդ նույն պալատում է կազմակերպվել:

Քաջարանյան բեմում ելույթ են ունեցել հայ արվեստի վարպետներ, սիրված արտիստներ Վահրամ Փափազյանը, Ավետ Ավետիսյանը, Մհեր Մկրտչյանը, անվանի գրողներ Վիլյամ Սարոյանը, Սերո Խանզադյանը, Սիլվա Կապուտիկյանը, Պարույր Սևակը, Հրանտ Մաթևոսյանը, ժողովրդական երգիչներ Արև Բաղդասարյանը, Վաղարշակ Սահակյանը, հայտնի ասմունքող Սուրեն Քոչարյանը և ուրիշներ:

Վերջին տարիներին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և Քաջարան համայնքի ղեկավարության համագործակցության շնորհիվ լուրջ տեղաշարժեր և առաջընթաց գրանցվեցին քաղաքի մշակութային կյանքում, մանավանդ մշակույթի պալատի գործունեության ոլորտում:

Մանավանդ 2018 թվականը բեկումնային էր Քաջարանի մշակույթի պալատի կյանքում: Կոմբինատի աջակցությամբ հիմնանորոգվեց, ակնահաճո հարդարանք ստացավ լեռնագործների պալատը (նախկինում այդպես էր կոչվում), համալրվեց ժամանակակից գույքով: Ընդ որում՝ պահպանվեց կառույցի արտաքին տեսքը, առանց խաթարելու նախաստեղծ ճարտարապետական լուծումները:

Այդ ժամանակվանից մշակույթի պալատում գործում է կինոթատրոն, 240 նստատեղով: Նորոգ կինոթատրոնը զինված է նորագույն տեխնիկայով, որն ապահովված է բարձրորակ կինոցուցադրություն ապահովող 4 K, Atmos՝ 3 D ձևաչափերով: Ձայնային բարձրորակ էֆեկտներն ապահովվում են Dolbi Digital բազմալիքային թվային համակարգով:

Կինոթատրոնի գործունեությունը համակարգող Իրինա Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ հետևում են կինոնորություններին, սերտ հարաբերություններ ունեն հայկական ազգային կինոկենտրոնի, ինչպես նաև դրսի ֆիլմերի դիստրիբյուտորական ընկերությունների հետ: Մեր այցելության օրը մշակույթի պալատի կինոթատրոնում պիտի ցուցադրվեր «Անքնություն» ֆիլմը (սցենարի հեղինակ ու ռեժիսոր՝ Հարություն Ղուկասյան, պրոդյուսեր՝ Արմեն Սողոյան): Այն հոգեբանական դրամա է, թրիլեր: Գլխավոր դերերը մարմնավորել են Սամվել Թադևոսյանն ու Ինգրիտ Կոկչյանը:

Ի լրումն կինոյի թեմայի՝ նշենք, որ մշակույթի պալատի ադմինիստրատոր Արուսիկ Պապյանի ջանքերով մշակույթի պալատում վերջերս ստեղծվել է կինոանկյուն, որի բացմանը ցուցադրվել է «Հայֆիլմ» կինոստուդիայի արտադրության «Հայրիկ» ֆիլմը (ռեժիսոր՝ Հենրիկ Մալյան):

Մշակույթի պալատում գործում է էլեկտրոնային գրադարան, շախմատի ակումբ, իսկ 2022 թ. օգոստոսի 21-ին, երբ Քաջարանում նշվում էր քաղաքի օրը, կոմբինատի ղեկավարության, Մեղրու սահմանապահ ջոկատի զինվորականության, մայրաքաղաքից ժամանած հյուրերի մասնակցությամբ ու Երևանում «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ բացվեց կենտրոնի մասնաճյուղը, որը միտված է Քաջարանում ռուսաց լեզվի, ռուսական մշակույթի պրոպագանդմանը և

տարածմանը: Այստեղ անց են կացվում ռուսաց լեզվի երկամսյա անվճար ուսուցման դասընթացներ դպրոցականների համար: Կենտրոնը «Մոսկվայի տան» շնորհիվ հարստացվել է ռուսական գրականությամբ: Իսկ կոմբինատի օժանդակությամբ էլեկտրոնային գրադարանի գրքային ֆոնդը պարբերաբար թարմացվում է հայ և արտասահմանյան հեղինակների  ստեղծագործություններով:

Մշակույթի պալատում գործում է պարի երկու համույթ՝ «Նռանե» (գեղարվեստական ղեկավար և պարուսույց՝ Մելանյա Մարտիրոսյան) և «Զանգեզուր» (գեղարվեստական ղեկավար և պարուսույց՝ Նարինե Մովսիսյան):

Այժմ պալատի վարիչը Նարա Մկրտչյանն է, ով ժամանակին երկու անգամ ժողնվագարանների հանրապետական մրցույթ-փառատոնում արժանացել է դափնեկրի կոչման (որպես մենակատար՝ երաժշտական գործիքը՝ քանոն):

Վերջերս կոմբինատի մշակույթի պալատում տեղի ունեցավ «Սյունյաց երկիր» հատուկ համարի շնորհանդեսը՝ նվիրված 44-օրյա պատերազմում ընկած 228 տղաների հիշատակին: Մերօրյա պատերազմի 20-ամյա նահատակ Արտաշես Մարտիրոսյանի անունը կրող դասարանի աշակերտները հակիրճ ներկայացրեցին քաջարանցի զոհվածների կենսագրականները, մարտական ուղին, իսկ պալատի աշխատակիցները հանդես եկան երաժշտական կատարումներով: Եվս մեկ անգամ ոգեկոչվեց ընկածների հիշատակը: Վերջում 19- քաջարանցի զոհվածների ընտանիքներին հանձնվեց «Սյունյաց երկիր» հատուկ համարի մեկական օրինակ:

Քաջարանի համայնքապետարանի նախաձեռնությամբ և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբ վերջերս վերանորոգվել է Քաջարանի արվեստի դպրոցը (տնօրեն՝ Արմինե Թումանյան): Կրթօջախում ստեղծված բարեհարմար պայմանները գրավում են երեխաներին: Դպրոցը լավագույններից է ոչ միայն տարածաշրջանում, այլև հանրապետությունում: Հատկապես վերջին տարիներին Քաջարանի արվեստի դպրոցի սաները հաջողություններ են գրանցում՝ մասնակցելով հանրապետական, նաև միջազգային մրցույթների, վերադառնում մրցանակներով:

2018 թ. կրթօջախի տնօրեն Արմինե Թումանյանի նախաձեռնությամբ դպրոցում բացվեց թատերարվեստի բաժին: Վերջերս Բուլղարիայի Վառնա քաղաքում անցկացված «Սլավյանսկի վենեց» միջազգային փառատոնում դպրոցի թատերարվեստի բաժնի սաները (դասատու՝ Արթուր Գաբրիելյան) հաղթող ճանաչվեցին և արժանացան առաջին մրցանակի: Միջազգային փառատոնին մասնակցությունն այս անգամ ևս հնարավոր դարձավ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբ և աջակցությամբ:

- Ունեցանք հրաշալի շրջագայություն: Սա անմոռանալի տպավորություններով լի՝ իսկական հյուրախաղերի մասնակցելու մի կարևոր փորձառություն էր քաջարանցի թատերասեր երեխաների համար, և այդ հրաշալի հնարավորությունը նրանց համար ապահովեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, - ասում է Քաջարանի արվեստի դպրոցի թատերարվեստի բաժնի ուսուցիչ Տիգրան Ղուկասյանը, - երեխաներն անչափ ոգևորված էին, կարողացան իրականում ինքնադրսևորվել և զգալ մեծ բեմի վրա հանդես գալու պատասխանատվությունն ու հաճույքը:

Վահրամ Օրբելյան

Լուսանկարները՝ Հայկ Թադևոսյանի

 
ՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանՀպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանԿոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորՄեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովԵկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանՆույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցԱլիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութԱնկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան Աբրահամյան