«Բարսելոնայի» նախագահը նշել է այն ֆուտբոլիստներին, որոնք ոչ մի դեպքում չեն հեռանա ակումբից
ՍպորտԿատալոնական «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն նշել է այն ֆուտբոլիստների անունները, որոնց ակումբը չի պատրաստվում տրանսֆերի հանել:
«Մեր ուշադրության կենտրոնում են գտնվում «Բարսելոնայի» երիտասարդ ֆուտբոլիստները, որոնք թիմի ապագան են:
Որևէ դեպքում մենք չենք պատրաստվում վաճառել Տրինկաուին, Պեդրիին, Ֆատիին, Տեր Շտեգենին, Ռիկի Պուչին և Արաուխոյին»,- Բարտոմեուի խոսքը մեջբերում է Marca-ն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնան» համաձայնության է եկել գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի պայմանագիրը երկարաձգելու հարցում: