Լրահոս
Կարևոր


Մենք պատրաստ ենք բանակցությունների, պատրաստ ենք խաղաղության, կարող ենք ապրել կողք-կողքի, բայց ոչ երբեք մեկ պետության կազմում. Ռուբեն Վարդանյան

Քաղաքականություն

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը մասնակցել է ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի Խաղաղության հաստատման և մարդու իրավունքների ինստիտուտի կողմից կազմակերպված առցանց վեբինարին, որն անցկացվել է «Հայոց երկրորդ ցեղասպանության կանխարգելում. Ադրբեջանը փակում է Լաչինի միջանցքը և Արցախը զրկում կենսական պայմաններից՝ ձգտելով հայաթափել այն» խորագրի ներքո:

Փետրվարի 1-ի երեկոյան կայացած քննարկմանը մասնակցել են նաև Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Վան Գրիգորյանը և ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Քրիս Վան Հոլենը: Միջոցառումը վարել է  Խաղաղության հաստատման և մարդու իրավունքների ծրագրի տնօրեն Դեյվիդ Ֆիլիփսը:

Բացելով քննարկումը՝ Դեյվիդ Ֆիլիփսը նշել է, որ նպատակն է ներկայացնել շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված ծանրագույն իրավիճակը. «Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը, որը կապում է Արցախը Հայաստանի հետ: Շրջափակումը զինադադարի պայմանների և միջազգային մարդասիրական իրավունքի լրջագույն խախտում է: Ադրբեջանը խաթարում է Արցախում առաջին անհրաժեշտության ապրանքների և ծառայությունների հասանելիությունը, ներառյալ սննդամթերքը, վառելիքը և դեղորայքը 120,000 հայերի համար: Այս գործողություններն, ըստ էության, տանում են երկրորդ հայոց ցեղասպանության: Հենց այդպես էլ անվանել ենք այսօրվա քննարկումը»:

Սենատոր Քրիս Վան Հոլենն իր խոսքում նշել է, որ ականատեսն ենք լինում Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության հերթական դրվագին: «50 օրից ավելի է՝ Ադրբեջանը Արցախի ժողովրդին շրջափակման մեջ է պահում՝ զրկելով նրանց սննդից, դեղորայքից և ամենօրյա անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումից: Շրջափակվածների թվում են 30000 երեխաներ, 20000 տարեցներ և 9000 հաշմանդամություն ունեցող մարդիկ: Մենք օր-օրի խորացող հումանիտար ճգնաժամի ականատեսն ենք դառնում: Մենք չենք կարող չբարձրաձայնել այս չարամիտ գործողությունների մասին», - նշել է նա:

Ողջունելով  նախաձեռնությունը՝ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպման և Արցախին աջակցելու համար: Նա կարևորել է Արցախը համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում պահելը. «Շնորհակալ  ենք բոլոր այն մարդկանց, ովքեր այս օրերի ընթացքում աջակցել են մեզ: Ուզում եմ ասել, որ Արցախում բոլորիս համար շատ կարևոր է զգալ, որ մենք միայնակ չենք»:

Արցախի պետնախարարն ասել է, որ խնդիրը միայն Արցախի և Ադրբեջանի միջև հակամարտության մեջ չէ, խնդիրը մեր հայրենիքում ապրելու մեր իրավունքի մասին է:  «Մենք ասել ենք, որ պատրաստ ենք բանակցությունների, պատրաստ ենք քննարկման, պատրաստ ենք խաղաղության, բայց այն պետք է հարգեն բոլոր կողմերը: Կարող ենք  ապրել կողք-կողքի, բայց ոչ  երբեք մեկ պետության կազմում, ինչը բացարձակապես անընդունելի է նախագահ Ալիևի համար, ով բացահայտ հայտարարում է, որ նախընտրում է  Արցախն առանց հայերի, եթե հայերը չեն ցանկանում ապրել Ադրբեջանի օրենքներով: Սա լուրջ մարտահրավեր է ազգերի ինքնորոշման իրավունքի և ժողովրդավարական մյուս սկզբունքների համար,- ասել է Ռուբեն Վարդանյանը: - Միջազգային դերակատարները պետք է պետական մակարդակով հստակ դիրքորոշում արտահայտեն: Սա ոչ միայն իրավական խնդիր է, այլ մարդու իրավունքների կոպտագույն խախտում, ինչն անընդունելի է ցանկացած չափորոշիչներով: Այդ պատճառով շատ կարևոր է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ ցույց տալու համար, որ դա անընդունելի է: Շատ կարևոր է նաև պոտենցիալ պատժամիջոցներ սահմանել այն կողմերի, անձանց դեմ, ովքեր իրավունքներ են խախտում, քանի որ նրանք խաթարում են մարդկանց նորմալ կյանքի պայմանները: Կարծում եմ, որ շատ կարևոր է բարձրացնել օդային միջանցքի հասանելիության հարցը՝ դեպի Արցախ մարդասիրական օգնություն մատակարարելու և ճանապարհից կախվածություն չունենալու համար»:

Վան Գրիգորյանն ընդգծել է, որ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները վկայում են այն մասին, որ Ադրբեջանը ձգտում է վտարել Հայաստանի և Արցախի ժողովրդին իր հայրենիքից. «Այդ «Էկոակտիվիստները» էկոակտիվիստներ չեն, նրանք հատուկ ծառայությունների անդամներ են և տարբեր ձևերով կապված են Ալիևի կլանի հետ, նրանք պաշտոնական լիազորություններ ունեն»: Գրիգորյանը նշել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներն իրենց ժողովուրդներին պատրաստում են նոր պատերազմի. «Արցախն ինքնապաշտպանվելու իրավունք ունի, և ես հույս ունեմ, որ ԱՄՆ-ը և մյուս պետությունները կաջակցեն նրան այդ հարցում»:

 

Ժամանակն է կանգնել աշխատող մարդու կողքին. Մարիաննա ՂահրամանյանԻրանում չորս օտարերկրացիներ են ձերբակալվել անկարգություններին մասնակցելու համարԱյսօր Տեղ գյուղի մատույցներում անմահացած հերոս Հենրիկ Քոչարյանի ծննդյան օրն է․ «Համահայկական ճակատ» ՀՃԿ Էջմիածնի մարզային կառույցի պատասխանատու, ԶՈւ պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյանի հայտարարությունը«Համահայկական ճակատ» շարժումը և համանուն կուսակցությունը կանցկացնեն հանրային հավաք նախագահական նստավայրի դիմացԴոլարի փոխարժեքը աճել է. եվրոն էժանացել էԵղանակի տեսություն. ինչ եղանակ է սպասվում ԱրարատԲանկի ռազմավարական գործընկերությամբ՝ 4090 հիմնադրամն ամփոփել է 5-ամյա գործունեությունըՔաղաքացիների քվեն գողանալու որևէ փորձ չի հաջողվելու. Ավետիք ՉալաբյանՀայոց բանակը փառավոր ուղի է անցել և կրկին ուժեղանալու է․ Գոհար ԴավթյանԿարճ՝ առաջիկա ընտրությունների մասին՝ Ա-ից Բ-ը․ Տիգրան Քոչարյան Մենք բերելու ենք մեծ փոփոխություններ փոքր բիզնեսի համար. «Մեր ձևով» շարժում Փաշինյանի միակ նպատակը եպիսկոպոսաց ժողովը խափանելն է Իշխանությունն արագացնում է Սահմանադրության մշակումը «Նիկոլի Հայաստանը», անբարոյականության հակառեկորդներով, ինքն է վերածվել մի մեծ «Էպշտեյնի կղզու»․ Աշոտյան Հայաստանին անհրաժեշտ է նոր տեսակի ղեկավար․ Հրայր ԿամենդատյանԵթե այս ընտրություններից հետո փոփոխություն չլինի, բռնաճնշումները կխորանան․ Աննա ԿոստանյանԹոշակառուի համար գնաճը տոկոս չէ, այլ ընտրություն՝ գնել դեղը, թե՞ հացը, և պետության իրական արժեքը չափվում է հենց այդ ընտրությունը չթույլատրելու կարողությամբ. Շաքե ԻսայանԱՄՆ-ը պարտադրում է իր մոդուլային ատոմակայանը «Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի մարմին ԱԹՍ կիրառման տեսական և գործնական դասընթաց. ՀայաՔվեՄտահոգություն՝ արտասահմանյան ՀԿ-ների Հայաստանում կասկածելի գործունեության վերաբերյալ«Շահագրգիռ» միջազգային կառույցները շարունակում են «աչք փակել» ՀՀ-ում քաղբանտարկյալների խնդրին․ Աբրահամյան Tesla-ն ԱՄՆ-ում կհիմնի արևային վահանակների հսկայական արտադրություն Ի՞նչ վիճակում է գտնվում գիտնական ձևավորող համակարգը և ի՞նչ է պետք անել այն փրկելու համար. ՀայաՔվեԱյն մասին, թե ինչու արժանապատիվ ապրելու համար մեզ պետք է մշտապես պայքարել, և ինչու է այդ ընտրությունը մեզ համար անխուսափելի. Ավետիք Չալաբյան«Մեր ձևովը»՝ այլընտրանք խոսքից դուրս. երբ ծրագիրն առաջ է անցնում քաղաքականությունից Եկեղեցին որպես թիրախ. երբ իշխանությունը պատերազմ է հայտարարում սեփական ժողովրդի հենասյուներին Զգուշացում՝ Արագածոտնի մարզի բնակիչների համարԱյսօր շուրջ 1700 մեր հայրենակիցներին ներկայացրեցի Հայաստանը ուժեղացնելու մեր տնտեսական 5 քայլերը․ Նարեկ ԿարապետյանՄիջազգային կրոնական ազատության գագաթնաժողովը Հայաստանի համար ավելի մեծ իմաստ է ձեռքբերում. Արամ ՎարդևանյանՏարածաշրջանային պատերազմի սպառնալիքը որպես զսպման գործիք․ ինչու է Իրանը փորձում կանգնեցնել ԱՄՆ-ինՀայաստանում ոսկին թանկացման նոր ռեկորդ է սահմանելՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համարՄեղրիի լեռնանցքում սաստիկ բուք էՊաշտպանության նախարարի հրամանով ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է․ Պսակ քահանաԶԼՄ. Ռուսաստանն Ադրբեջանի տարածքով հացահատիկով բեռնված վագոններ է ուղարկել ՀայաստանԹուրքիայի հետ սահման ենք բացում, բայց մեր տնտեսությունը չենք պաշտպանում․ Էդմոն Մարուքյան Այսօրվա դիսկուսում ես կարող եմ հետամնաց երևալ, բայց եթե ազգայինը հետամնացության հետ է համեմատվում, ոչինչ՝ թող ինձ ընկալեն հետամնաց․ Մհեր ԱվետիսյանՄենք դիտարկելու ենք առողջապահական համակարգի բարեփոխումների ամենացավոտ կողմերը՝ արդարացի բաշխումը, ֆինանսավորման աղբյուրները և իրական արդյունավետությունը․ Հրայր Կամենդատյան Առողջ Հայաստանը և առողջ հասարակությունը լինելու է մեր գլխավոր նպատակըMercedes‑Benz-ը թարմացրել է S‑Class-ը. ավելի շատ հզորություն, նոր էկրաններ եւ լուսավորվող խորհրդանշանԼուիզիանայում տոնական շքերթի ժամանակ հրաձգությունից վիրավորվել է 5 մարդ, այդ թվում՝ վեց տարեկան երեխաԻրավիճակը ԼարսումԹրամփը կոչ է արել ձերբակալել Օբամային 30-ամյա վարորդը մшհացել էՕդրի Հեփբերնի կրծքազարդը վաճառվել է 425,000 դոլարով Արմավիրը «ոչ» ասաց Հայ Առաքելական Եկեղեցու պառակտմանը (Լուսանկարներ, տեսանյութ) Սարալանջից Սարի թաղ տանող ճանապարհին բшխվել են «BMW»-ն ու «Nissan»-ը. վերջինը կողաշրջվել էՏնտեսական ծրագրի հաջորդ փուլը՝ հանուն հայերի բարեկեցիկ կյանքի․ Սամվել Կարապետյան