Ֆինլանդիայի մի քաղաքապետարան կլինի առաջինը երկրում, որն ամբողջությամբ կանցնի արևային էներգիայի
ՀասարակությունRus.err.ee-ն գրում է, որ Հարավային Սավոյի Սուլկավայի քաղաքապետարանը նախատեսում է դառնալ Ֆինլանդիայի առաջին քաղաքապետարանը, որն ամբողջությամբ կբավարարի իր էլեկտրաէներգիայի կարիքները արևային էներգիայով։
Սուլկավայում ներկայումս կառուցվում է Ֆինլանդիայի ամենամեծ արևային էլեկտրակայաններից մեկը։ Յոթ հեկտար հողի վրա ընդհանուր առմամբ կտեղադրվի ավելի քան 9000 արևային մարտկոց, այդ մասին գրել է Yle-ն։
Նախատեսվում է արևային էլեկտրակայանը միացնել ցանցին մարտին։ Ակնկալվում է, որ այն կարտադրի քաղաքապետարանի տարեկան էլեկտրաէներգիայի պահանջարկի կրկնապատիկը:
«Արևային էներգիան ծածկելու է ամեն ինչ՝ քաղաքապետարանի, բնակարանների ու այլ անշարժ գույքի էլեկտրաէներգիայի սպառումը, ծախսերը ջրամատակարարում, ինչպես նաև փողոցների լուսավորություն, երթևեկություն և այլի վրա», — ասել է Սուլկավայի քաղաքապետարանի անշարժ գույքի մենեջեր Անտի Հալկկոնենը: Ֆինլանդիայում ազգային մասշտաբով էլեկտրաէներգիայի 1%-ից պակասն է արտադրվում արևային մարտկոցների միջոցով:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէլերգիայի ծախսը
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]