Լրահոս
Կարևոր


Ովքե՞ր ունեն ամենաբարձր ու ամենացածր ցուցանիշները ստեղծված իրավիճակում գործունեության առումով. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է

Նախօրեին GALLUP International Association-ը հրապարակել է հերթական հարցման արդյունքները, որոնք այս անգամ վերաբերում են Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքի արգելափակմանը: Ի հեճուկս Ադրբեջանի ու նաև հայաստանյան որոշ շրջանակների, Հայաստանի ազգաբնակչության (հարցվածների) մեծամասնությունը շատ հստակ է եղել իր դիրքորոշման մեջ՝ պատասխանելով «Ձեզ համար ընդունելի է արդյո՞ք Արցախի բնակչության՝ ազգային փոքրամասնության կարգավիճակի տրամադրումը Ադրբեջանի կազմում» հարցին՝ ցույց տալով, որ գոնե այս հարցում հասարակությունը տարակարծություններ փաստացի չունի:

Եթե 2022 թ. նոյեմբերին ընդհանրապես անընդունելի է համարել 80,4 տոկոսը և «ավելի շուտ ընդունելի չէ»՝ 3,2 տոկոսը, ապա 2023 թ. հունվարին այդ ցուցանիշները համապատասխանաբար կազմել են 94,2 և 3,2 տոկոս: Ուշագրավ պատկեր է ստացվել ստեղծված իրավիճակում Հայաստանի և Արցախի իշխանությունների գործունեության գնահատականի առումով: Արցախի իշխանությունների պարագայում ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ստացել է 2,2 միավոր (առավելագույնը՝ 5), իսկ պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ 3,7: Հետաքրքիր է, որ եթե Վարդանյանի «գնահատականը» ամենաբարձրն է Հայաստանի ու Արցախի՝ հարցմանը «մասնակցող» բոլոր իշխանավորների արդյունքներից, ապա Հարությունյանինը ամենացածրն է:

Ի դեպ, Հայաստանում այս ասպեկտով ամենաբարձր վարկանիշը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանինն է, որն ունի 2,8 միավոր և գերազանցում է նաև Նիկոլ Փաշինյանին: Ինչպես երևում է, իր արդյունքն է սկսել տալ Հայաստանի իշխանությունների ու մերձիշխանական առանձին շրջանակների կողմից մեղավորությունը ռուս խաղաղապահների «գրպանը գցելու» և, ընդհանրապես, ակտիվ հակառուսականության քարոզչությունը: Մասնավորաբար, եթե պատերազմից հետո՝ 2020 թ. նոյեմբերին Արցախում ռուս խաղաղապահների տեղակայումը «լիովին դրական» ու «ավելի շուտ դրական» էր գնահատում հարցվածների 81,5 տոկոսը, ապա հիմա արդեն՝ ընդամենը 50,4 տոկոսը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
ՔՊ-ի վարկանիշը Գյումրիում շատ ցածր է, դրա համար են ԺՊ նշանակում․ Նարեկ ՄիրզոյանԴու իմ գոյության հանճարն ես. ինչպես է Աշոտ Ղազարյանը շնորհավորել կնոջըԱրագածոտնիում և Լոռիում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվելԿարմիր ծովում զբոսաշրջային նավի խորտակումից մեկ օր անց 5 հոգու փրկել են ծովիցՍև ուրբաթին ընդառաջ 80% զեղչ IDBank-ի Travel Card-ի սպասարկման համարԱկնթարթային idcoin Սեւ ուրբաթին ընդառաջ ՀԷՑ-ից տեղեկացնում են Հայաստանի Հանրապետությունն այս իշխանություններից մաքրելը սուրբ գործ է․ Նաիրի Սարգսյան Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Կոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Աբովյան քաղաքում գործող մասնաճյուղը ՎՏԲ-Հայաստան Բանկը նվազեցնում է վարկերի տոկոսադրույքները փոքր բիզնեսի համարՀանքարդյունաբերությունը շատ մեծ դեր ունի Հայաստանի տնտեսության զարգացման գործում. Ներսես Կարամանուկյան Ճապոնիան նախատեսում է արևային ճկուն վահանակների լայնամասշտաբ կառուցում ՔՊ-ի հետ ամեն ինչ պարզ է, նրանք Թուրքիայի օրակարգին ծառայող վարձկաններ են, պատրաստ են ցանկացած հակապետական ակտ վավերացնելու․ «Հայաքվե»Հերոսությունը մոռացության մատնելու, հերոսության մասին դատարկ, բայց նպատակային խոսույթ ձևավորելու պատճառների մասին. փաստերովՈչ մի օգտակար գործ չանելու համար ՀՀ ԱԳՆ-ին հատկացվել է շուրջ 17 միլիարդ 63 միլիոն դրամ․ Արտակ Զաքարյան Չինական նոր հարվածը՝ Էրդողան-Ալիև-Նիկոլ եռյակին. Արմեն Աշոտյան Մեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Որսագողության դեպք՝ Խոսրովի անտառին սահմանակից տարածքում. կանխել են ռենջերները և էկոպարեկները (տեսանյութ) Նոր առևտրային պատերազմ. Թրամփը Չինաստանի, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ նոր մաքսատուրքեր է սահմանելու Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով Դերասանուհի Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքը Դատարանը հարավկորեացուն ազատազրկման է դատապարտել միտումնավոր գիրանալու և այդպիսով բանակում ծառայությունից խուսափելու համար Թրամփը միլիոնավոր դոլարներ է «առաջարկել» անծանոթ աղջկա վարսերը «գնելու» համար (տեսանյութ) Հայկական բարձրորակ ձուկն ու ձկնկիթը կարտահանվենԱդրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Մոդին Պուտինին Հնդկաստան է հրավիրել Կիրանցի դպրոցում ջեռուցում չկա․ Կարեն Ղազարյան (տեսանյութ)Ռոնալդուն հերթական ֆենոմենալ արդյունքն է գրանցել «Նման զենքի փոխանցումը համազոր կլինի Ռուսաստանի վրա հարձակմանը». ՄեդվեդևՆերքին Պտղնի գյուղի բնակիչը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել (տեսանյութ)Անիի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում, Սպիտակի և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղումԿարբիում վթարի հետևանքով 5 վիրավnրներից մեկի կյանքը չի հաջողվել փրկել. ShamshyanՀայաստանում ժողովրդավարություն չկա՞․ Հովհաննես ԻշխանյանԼիբանանում հայտնել են ռազմական գործողությունների ավարտի օրը2020 թվականից հետո մենք իրավունք չունեինք այսպիսի խեղճուկրակ բյուջե ունենալ․ Նաիրի ՍարգսյանԴիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ոսկան ՍարգսյանԱմեն օր կոռուպցիայից ու կոռուպցիոն բացահայտումների մասին խոսացող իշխանությունն ամբողջովին թաթախված կոռուպցիոն տարբեր սխեմաների մեջ․ ՀովասափյանՄեկ օրում Սիրիայի սահմանը Լիբանանից հատել է ավելի քան 2,2 հազար մարդՕդի ջերմաստիճանի նոր ռեկորդներ են արձանագրվելԼիտվան կձերբակալի Նեթանյահուին, եթե նա այցելի երկիրԿուտակումներ՝ Վերին Լարսում. քանի՞ հայկական բեռանատար է սպասում անցնելու իր հերթին«Հայաստանը ես եմ» -ի 12-րդ առաջարկ-պահանջը․ ինչ կանի այս անգամ իշխանությունըԲրիտանիան իր զինվորականներին չի ուղարկի Ուկրաինա. արտգործնախարարԱպագա ընտրությունների մասնակիցներն ու նպատակները. Վահե ՀովհաննիսյանՀայաստանի համար առաջնահերթ են տնտեսությունն ու անվտանգությունը․ Նաիրի Սարգսյան