Լրահոս
Կարևոր


Պարտատոմսերը՝ խնայողությունների դիվերսիֆիկացիայի լավագույն տարբերակ

Հասարակություն

Վերջին տարիներին ՀՀ պարտատոմսերի շուկան կայուն աճ է ապահովում, այդ թվում` բանկերի կողմից թողարկումների ակտիվացման շնորհիվ: Չնայած դրան, շատերի համար պարտատոմսերն առայսօր «չտեսնված գազան են», որը չգիտեն՝ ինչի հետ ուտել ու ոնց մարսել: Այսօր պարտատոմսերի մասին կխոսենք բոլորին հասկանալի լեզվով:

Ինչ է պարտատոմսը

Պարտատոմսը խնայողության եղանակ է, արժեթուղթ, որը ձեռքբերելով, պայմանականորեն ասած, գնորդը փոխառություն է տալիս այն թողարկողին՝ պետությանը, բանկին…

Պարտատոմսերի ձեռքբերման համար ծախսված գումարը՝ մայր գումարը, գնորդը հետ է ստանում դրանց շրջանառման ժամկետի ավարտին, իսկ կուտակված տոկոսագումարը՝ արժեկտրոնը, նրան վճարվում է որոշակի պարբերականությամբ: Օրինակ՝ Կոնվերս Բանկը դրանք Ձեր հաշվեհամարին է փոխանցում կիսամյակային կտրվածքով:

Ինչու գնել պարտատոմս

Պարտատոմս կարելի է և պետք է գնել մի քանի պատճառով.

-Դրանք հավասարեցված են ավանդին, իսկ ներդրումները երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:

-Պարտատոմսերի տոկոսադրույքը գրավիչ է, իսկ եկամուտը չի հարկվում: Օրինակ՝ Կոնվերս Բանկի կողմից ներկայում տեղաբաշխվող դրամային պարտատոմսերի եկամտաբերությունը չհարկվող 10.5% է, իսկ դոլարային պարտատոմսերինը՝ 3.75%: 

-Պարտատոմսերը խնայողությունները դիվերսիֆիկացնելու հիանալի գործիք են:

Խնայողությունների դիվերսիֆիկացումը կարևոր է

Խնայողությունների դիվերսիֆիկացումը և պարտատոմսերում ներդրումը օգնում է զսպել եկամտի կորստի պոտենցիալ ռիսկը՝ ապահովելով կայուն ֆինանսական հոսքեր:

Միասնական տեսակետ չկա, թե որքան պիտի լինի խնայողությունների մասնաբաժինը: Մեզանում ամենակիրառելին ամերիկյան CNBC հեռուստաընկերության Mad Money հաղորդաշարի վարող, հեջ ֆոնդերի նախկին կառավարիչ Ջիմ Քրամերի տեսակետն է, ըստ որի, 40–50 տարեկանում դրա մասնաբաժինը պիտի 20%-30% լինի, իսկ 50–60-ում՝ 30%-40%:

Փորձեք հետևել խորհրդին, սկսեք փոքր գումարից: Ներդրման առավելությունները կզգաք մի քանի ամիս հետո՝ ստանալով առաջին եկամուտը: Ի դեպ, անկախ նրանից, թե տեղաբաշխման մեկնարկից հետո որ օրն է գնվել պարտատոմսը, եկամուտը բոլոր գնորդներին վճարվում է նույն ժամանակահատվածում: 

Այնպես որ, գնելով տարբեր թողարկումների պարտատոմսեր՝ Դուք կկարողանաք կառավարել Ձեր հաշվին մուտքերը՝ մեկից եկամուտ ստանալ մայիսին, մյուսից՝ փետրվարին…

Ինչպես գնել պարտատոմս

Պարտատոմս գնելու երկու տարբերակ կա.

-Եթե Կոնվերս Բանկի հաճախորդ եք, ապա մուտք եք գործում Մոբայլ Հավելված, սեղմում «+» նշանի վրա և ընտրում «Գնել պարտատոմս»: Պայմանագիրը ստանում եք Բանկում նշված էլ. հասցեին:

-Եթե հաճախորդ չեք, կարող եք գործարքը կատարել Բանկի՝ Ձեզ ամենամոտ մասնաճյուղում:

Թողարկման և տեղաբաշխման մանրամասներին, ծրագրային ազդագրի և թողարկման վերջնական պայմաններին կարելի է ծանոթանալ այս հղումով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

«Ոչ ոք երբեք չի կարող պատկերացնել, թե ինչ են ապրել իմ ընտանիքն ու սիրելի մարդիկ»․ Էլեն Բադալյանը՝ «Ну-ка, все вместе!»-ում իր հաղթանակի մասին Օռլանդոյի թանգարանում տեղադրվել է Մեսսիի մոմե արձանը 2025-ին առանց մաքսատուրքի հնարավոր կլինի ներմուծել 8, 000 էլեկտրական մեքենա Հայտնի է, թե ովքեր ձմեռային զորակոչին զինծառայությունից կստանան տարկետում Ադրբեջանը հարվածում է Հայաստանին տեղական ԶԼՄ-ների հոդվածների շնորհիվ Փաշինյանը կոպտորեն միջամտում է արդարադատությանը. Ավետիք Չալաբյան Պետք է կրկին վերադառնալ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականության արդիականացված մեթոդին. Արտակ Զաքարյան Խոսքերից բացի քայլեր կան, թե՞ կառավարությունը ստում և մոլորեցնում է հանրությանը. «Հայաստանը ես եմ» Ադրբեջանը կոշտացնում է հռետորաբանությունը Նոր նախարարները կադրային ջարդ են սկսել Սիրիայում հայ համայնքին իրական վտանգ է սպառնում, իսկ ՀՀ իշխանությունը լուռ է «Քաղաքացիական պայմանագրի» հանդիպումն անարդյունք է անցել Երեկ «ՀայաՔվե»-ն իրականացրեց «Հանուն Հայրենիքի նահատակների» հիշատակի կրթաթոշակների հանձնման առաջին հանդիսավոր արարողությունը. Ավետիք Չալաբյան Ստեղծվել են գերթեթև արևային մարտկոցներ՝ մեկ քառակուսի մետրի համար 700 գ-ից պակաս քաշով Փաշինյանը զոհաբերում է իր թիմի մի մասը` իշխանության մնալու համար. ՀայաՔվե Եթե ​​մեզ համար թանկ է Հայաստանի ինքնիշխանությունը, պետք է հստակ կանգնենք Ռուսաստանի կողքին. Մհեր Ավետիսյան «Բնագիտական ուղղությունները դուրս են մղվելու մեր կրթական համակարգից, առաջիկա 1-2 տարում պետք է քայլեր ձեռնարկել իրավիճակը շտկելու համար». «Փաստ» COP29-ի տապալումն ու Ադրբեջանի ագրեսիվ օրակարգը. «Փաստ» Հարկային տեռորի սեղմվող օղակը. «Փաստ» «Այս իշխանությունների բոլոր ծրագրերը տապալված են». «Փաստ» Առարկայական վտանգ. ի՞նչ է սպասվում դեղատներին. «Փաստ» Երկրաքանդների «ոդիսականը». «Փաստ» Պետք է օգնել Ռուսաստանին Հայաստանի անվտանգության ճարտարապետությունը կայացնելու հարցում. Մհեր Ավետիսյան Արևմուտքն իր «հակառուսական դեսանտով» ի՞նչ հեռահար նպատակներ ունի Հայաստանում. «Փաստ» ՆԳՆ-ից կադրային «արտագաղթը» շարունակական կլինի. «Փաստ» Ի՞նչ նպատակի համար է ծախսվելու 120 մլն դրամը. «Փաստ» Ի՞նչ է թափանցիկ ակնարկում ՌԴ հետախուզությունը. «Փաստ» TikTok-ը 18 տարեկանից ցածր օգտատերերին կարգելի «գեղեցկության ֆիլտրներ» օգտագործել Էրդողանի ելույթի ժամանակ արտակարգ դեպք է տեղի ունեցել Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Չինացի միլիարդատերը կերել է աճուրդում 6,2 միլիոն դոլարով գնած բանանը (տեսանյութ) Գերմանիան Լեհաստան կուղարկի Patriot ՀՕՊ համակարգեր Փարիզի Աստվածամոր տաճարում նորոգումից հետո առաջինը շրջել է ՄակրոնըՊրեմիերա. Ավրաամ Ռուսո- «Жизнь Отдам» Ապօրինի ծառահատման դեպքերը՝ թվերով (տեսանյութ)Երևանում մայր ու որդի փորձել են թմրամիջոց վաճառել Ընթացքի մեջ են Փարպիի Ծիրանավոր եկեղեցու և Ամբերդ ամրոցի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները Շնորհակալ եմ Աստծուն ինձ այստեղ բերելու համար․ Մեսսին՝ «Բարսելոնայի» մասին Եթե իմ հետ ինչ-որ բան պատահի, առաջին պատասխանատուն Քննչական կոմիտեն է. Արիանա Հովսեփյան Իրական խաղաղության կարելի է հասնել միայն ուժի միջոցով. Զելենսկին՝ Շոլցին «ՀայաՔվեի» կրթաթոշակների հանձնումըԱյս իշխանությունը պայմանագրային զինծառայողների համար գրեթե ոչինչ չի անում. Ավետիք ՔերոբյանՍուրեն Պապիկյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինին․ մանրամասներ Ֆասթ Բանկը 25 միլիոն դրամ է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամինՖաստեքսի և ԵՊՀ-ի համատեղ դասընթացների շարքի ավարտին լավագույններն ստացել են հավաստագրեր` NFT-ների տեսքով Բռնի տեղահանվածները չեն շտապում ՀՀ քաղաքացիություն ստանալ․ ՍտեփանյանԱրամ Առաջինի երախտիքի նամակը՝ Գագիկ Ծառուկյանին Քննչական կոմիտեի նախագահի կենսագրությունըՎարկը հաստատե՞լ, թե՞ ոչ. Ո՞վ է որոշում Այսօր և վաղը հնարավոր են ջերմային նոր ռեկորդներ․ Լևոն Ազիզյան