Լրահոս
Կարևոր


«Այս ձեռնարկությունը կրթել է աշխատանքի, գիտության, արդյունաբերության իրական արժեքն իմացող պրոֆեսիոնալների մի քանի սերունդ»․ Արթուր Նիկողոսյան

Հասարակություն

Syuniacyerkir.am-ը գրում է․

Իր գործունեության յոթ տասնամյակը բոլորած Զանգեզուրի կոմբինատը շարունակում է աշխատանքային երթը դժվարություններով լեցուն մեր օրերում՝ ծանրակշիռ ներդրում ունենալով երկրի պետական գանձարանում և Սյունիքում սոցիալ-տնտեսական ներդաշնակություն ապահովելու գործում:

Հանքարդյունաբերական հսկայի հավասարակշռված և արդյունավետ գործունեությունը պայմանավորված է նաև ընկերության նոր բաժնետերերի, ղեկավար թիմի ողջամիտ աշխատանքով:

Ուստի և կոմբինատի հիմնադրման 70-ամյակի առիթով կարևոր համարեցինք զրույցների շարքը ընկերության ղեկավարների հետ:

Մեր զրուցակիցն է «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Արթուր Նիկողոսյանը, ով շուրջ 30 տարվա մասնագիտական փորձ ունի լեռնամետալուրգիայի ոլորտում։

Արժանացել է քաղաքացիական ծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանի (2009 թ.)։

2021 թվականին «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ նշանակվելուց առաջ (2017 թվականից) «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ վարչական տնօրենն էր։ Մինչ այդ նույն ընկերությունում զբաղեցրել է գլխավոր տնօրենի խորհրդականի պաշտոնը (2011-2017 թթ.)։

Ստանձնել է մի շարք վարչական պաշտոններ՝ ՀՀ սփյուռքի նախարարության Ամերիկայի հայկական համայնքների վարչության պետ (2009-2011 թթ.), «Ակունք ֆիրմ» ՍՊԸ գլխավոր տնօրենի տեղակալ (2006-2009 թթ.), «Բելուգա» ՍՊԸ գործադիր տնօրեն (Լոս Անջելես, ԱՄՆ, 2005-2006 թթ.), «Ար ընդ Ար» ՍՊԸ գլխավոր տնօրեն (Լոս Անջելես, ԱՄՆ, 1998-2005 թթ.)։ Աշխատել է Լեռնամետալուրգիայի ինստիտուտում՝ ինժեներ (1996-1998 թթ.)։

Արթուր Նիկողոսյանը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի լեռնամետալուրգիայի մագիստրոսի որակավորում է ստացել 2019 թվականին,  ուսանել է նախ՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի հաշվողական բաժնում, այնուհետև՝ Լեռնամետալուրգիայի ինստիտուտի ասպիրանտուրայում (1996-1998 թթ.)։

- Պարոն Նիկողոսյան, Ձեր ներկայիս կարգավիճակում առաջին հարցազրույցն է մեր պարբերականին, և չենք կարող չօգտագործել առիթն ու մեր երախտագիտությունը չհայտնել. Ձեր աջակցությամբ 2021-ին հրատարակվեց «Սյունյաց երկիր. մշակութային» հանդեսի՝ Շուշիին նվիրված համարը, Ձեր աջակցությամբ 2022-ին հրատարակվեց «Սյունյաց երկիր» թերթի բացառիկ համարը՝ նվիրված Արցախյան 3-րդ պատերազմում նահատակված 228 սյունեցիներին: Դրանք իսկապես մնայուն գործեր են, որոնք պահվում են նաև մեր ազգային պահոցներում ու ընթերցվելու են գալիք սերունդների կողմից նույնպես: Մի խոսքով՝ հարգանք Ձեզ այդ ամենի համար:

- Ձեզ նույնպես շնորհակալ եմ՝ այդ կարևոր գործերը նախաձեռնելու համար։ Մենք մասնակցել ենք ուժերի ներածին չափով։ Կարծում եմ, իսկապես, կարևոր նախաձեռնություններ էին։

- Լրացավ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հիմնադրման 70-ամյակը: Դա իրադարձություն է ոչ միայն հանքագործների սյունիքյան ընտանիքում, այլև ամբողջ հանրապետության տնտեսական ու գործարար աշխարհում: Ձեր շնորհավորական խոսքն ընկերության աշխատակիցներին, վետերաններին և բոլոր նրանց, որոնց նվիրումի շնորհիվ կերտվել է արարման 70-ամյա ուղին:

- Զանգեզուրի պղնձամոլիբդենայինն իսկապես Հայաստանի տնտեսության գոհարն է։ Այս ձեռնարկությունը կրթել է աշխատանքի, գիտության, արդյունաբերության իրական արժեքն իմացող պրոֆեսիոնալների մի քանի սերունդ։ 70 տարին պատկառելի տարիք է նույնիսկ հանքարդյունաբերական հսկայի համար։ Կոմբինատն այդ տարիքին է հասել բազմաթիվ ձեռքբերումներով, հպարտ անցյալով, և վստահ եմ՝ էլ ավելի մեծ ձեռքբերումներով լի ապագայով, ու դրանում ոչ միայն մեր կոլեկտիվի, այլև Քաջարան և Կապան համայնքների մեծ ավանդը կա։ Մաղթում եմ, որ հաջորդ տարիներին մենք բոլորս հպարտորեն կարողանանք ասել՝ ԶՊՄԿ-ն նաև աշխարհի ամենամոդեռն, ամենաառաջատար տեխնոլոգիաների կիրառմամբ, օրինակելի արդյունաբերողների շարքում է։ 

Շարունակությունն՝ այստեղ

Հրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանՀպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանԿոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորՄեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովԵկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանՆույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցԱլիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութԱնկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ Հայաստան