Լրահոս
Կարևոր


Հինգ ախտանշան, որոնք նախազգուշացնում են սրտամկանի ինֆարկտի մասին

Հասարակություն

Սրտանոթային համակարգի հիվանդությունները համարվում են ամբողջ աշխարհում մարդկանց վաղաժամ մահվան հիմնական պատճառներից մեկը, սակայն դրանց մասին հուշող նախանշանները ժամանակին նկատելը թույլ կտա հնարավորինս շուտ միջոցներ ձեռնարկել լուրջ հետևանքներից խուսափելու համար։ Այս համակարգի առավել վտանգավոր հիվանդություններից մեկը սրտամկանի ինֆարկտն է, որը յուրաքանչյուր տարի հազարավոր մարդկանց մահվան պատճառ է դառնում, սակայն Ամերիկյան սրտաբանական ընկերակցության մասնագետները նշում են, որ օրգանիզմը միշտ նախազգուշացնում է այս հիվանդության զարգացման բարձր հավանականության մասին, ուստի բավական զգոն լինելու դեպքում կարելի է ժամանակին միջոցներ ձեռնարկել այն կանխելու համար

Մասնագետները հորդորում են ուշադրություն դարձնել որոշակի ախտանշաններին, որոնք կարող են սրտի նոպայի մասին նախազգուշացնող ազդանշան լինել։ Նրանց խոսքով՝ սրտամկանի այս հիվանդությունը զարգանում է բավական դանդաղ և սկզբնական շրջանում դրա մասին կարող են նախազգուշացնել միայն թույլ ցավերն ու տհաճ զգացողությունները, որոնք մարդիկ շատ հաճախ անուշադրության են մատնում կամ վերագրում են այլ խանգարումներին։ Փորձագետները նախազգուշացնում են, որ սրտամկանի ինֆարկտին միշտ նախորդում են օրգանիզմում տեղի ունեցող որոշակի փոփոխություններ, ուստի հարկավոր է շատ զգոն լինել ու չանտեսել դրանք։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հինգ նախանշան, որոնք սովորաբար ի հայտ են գալիս սրտի նոպայից առաջ։ Այս նախանշաններն անուշադրության չմատնելը թույլ կտա ժամանակին միջոցներ ձեռնարկել ու կանխել առողջական լուրջ խնդիրները։ 

 

Տհաճ զգացողություններ կրծքավանդակում

Սրտի նոպայի ամենավաղ ախտանշաններից մեկը կրծքավանդակում նկատվող ցավն ու տհաճ զգացողություններն են։ Ցավը սովորաբար տեղակայված է լինում կրծքավանդակի կենտրոնական հատվածում և լինում է բավական տևական։ Որպես կանոն այն պահպանվում է առնվազն մի քանի րոպե։ Ինչ վերաբերում է տհաճ զգացողություններին, ապա դրանք նման են լինում սեղմվածության ու ճնշվածության զգացողության, որի դեպքում հնարավոր չի լինում անգամ լիաթոք շնչել։

Աստիճանաբար տարածվող ցավ

Սրտամկանի ինֆարկտի դեպքում ցավոտ զգացողությունները կարող են տարածվել նաև պարանոցի, ծնոտի կամ մեջքի հատվածում։ Նման տարածվող ցավը ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել, քանի որ այն կարող է շատ վտանգավոր լինել։

Գլխապտույտ

Սրտի նոպայի բարձր հավանականության մասին կարող է նախազգուշացնել նաև գլխապտույտը, որը շատ հաճախ ուղեկցվում է սրտխառնոցով։ Բացի այդ, այս դեպքում մարդը կարող է կորցնել հավասարակշռությունն ու պատվել սառը քրտինքով։

Ձեռքերի ցավ

Ձեռքի կամ ուսի հատվածում տարածվող ցավը սրտի նոպայի բարձր հավանականության մասին հուշող ամենավառ ախտանշանն է։ Որպես կանոն սրտի նոպայով պայմանավորված ցավը տարածվում է միայն ձախ ձեռքի հատվածում, սակայն որոշ դեպքերում այն կարող է ախտահարել նաև աջ ձեռքը։

Հևոց

Առանց որևէ ակնհայտ պատճառի նկատվող հևոցը ևս կարող է պայմանավորված լինել սրտի նոպայով, մինչդեռ շատերն այն պարզապես անուշադրության են մատնում։ Այս դեպքում հևոցը կարող է ուղեկցվել կրծքավանդակի հատվածի ցավով կամ լինել խնդրի մասին հուշող միակ ախտանշանը, ուստի այն ոչ մի դեպքում չի կարելի անտեսել։

Մասնագետները նախազգուշացնում են, որ սա չափազանց վտանգավոր ախտաբանություն է, ուստի վերոնշյալ ախտանշաններից անգամ մեկի առկայության դեպքում հարկավոր է անհապաղ շտապօգնություն կանչել։

Հիվանդության կանխարգելման համար Ամերիկյան սրտաբանական ընկերակցության մասնագետները խորհուրդ են տալիս առաջին հերթին հրաժարվել ծխախոտից ու առհասարակ խուսափել ծխախոտի ծխից, ինչպես նաև լինել ֆիզիկապես ակտիվ ու վերահսկողության տակ պահել զարկերակային ճնշումը, իսկ զարկերակային գերճնշման առկայության դեպքում հնարավորինս շուտ բուժել այն։

Շարունակություն...

Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը «Ուժեղ Հայաստանը» պայքարում է հայկական ազգային ինքնության և Հայոց եկեղեցու ինստիտուցիոնալ պաշտպանության համարԱյն մասին, թե ով սադրելով հնարավորություն տվեց թշնամուն սանձազերծել 44-օրյա պատերազմը, և ինչ նպատակով․ Ավետիք ՉալաբյանԳնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորումՇարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ» Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ» «Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ» Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ» Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ» Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ» Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութ«Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարություն Սոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվել