Լրահոս
Կարևոր


Նոր շրջադարձ կորոնավիրուսի հարցում. կծիկը քանդվու՞մ է կամաց-կամաց

Հասարակություն
 

Հարվարդի Բժշկական քոլեջի, Բոստոնի հանրային առողջապահության համալսարանի, Բոստոնի մանկական հիվանդանոցի մասնագետները, վերլուծելով չինական Ուհան քաղաքի խոշոր հիվանդանոցների ավտոկայանատեղիների արբանյակային լուսանկարները, արել են ուշագրավ եզրահանգում: Ըստ նրանց, Ուհանում, որը համարվում է կորոնավիրուսի «էպիկենտրոն», վարակը հնարավոր է տարածվել է ոչ թե 2019-ի նոյեմբերի վերջին, այլ դեռեւս օգոստոսին: Այդ եզրակացության հիմք է եղել այն, որ արբանյակային լուսանկարները արձանագրել են օգոստոսից սկսած կայանատեղիներում տրանսպորտի քանակի կտրուկ աճ, որը առավելագույնին է հասել արդեն դեկտեմբերին: Միեւնույն ժամանակ, ամերիկացի հետազոտողները արձանագրել են, որ չինական Baidu որոնողական համակարգում 2019 թվականի վերջին կտրուկ ավելացել են հազ, փորլուծություն բառերի որոնումները։

Բանն այն է, որ դրանք կորոնավիրուսի վարակվածության ախտանիշներից են: Հայտնի է, որ կորոնավիրուսի այսպես ասած պաշտոնական «մեկնարկը» 2019-ի նոյեմբերի վերջին օրերն են, թեեւ Միացյալ Նահանգներն ու աշխարհի մի շարք այլ երկրներ այդ կապակցությամբ կասկած ունեն, որ ամեն ինչ եղել է շատ ավելի վաղուց, եւ Չինաստանը պարզապես Առողջապահության համաշխարհային կազմակերպության օգնությամբ թաքցրել է վարակը աշխարհից, այդպիսով նպաստելով դրա համաշխարհային տարածմանը:

Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը հայտարարել է ադ առնչությամբ քննություն սկսելու մասին: Միաժամանակ, Թրամփը հայտարարեց, որ Նահանգները խզում է կապը ԱՀԿ հետ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այդ ընթացքում աչքի է ընկել վարակի վերաբերյալ հակասական հայտարարություններով: Մասնավորապես, դեռեւս 2020-ի սկզբին ԱՀԿ-ն հայտարարում էր, թե աշխարհում ոչ թե պանդեմիա է, այլ ինֆոդեմիա, որի դեմ պետք է պայքարել:

Հետո ԱՀԿ ինքն էր սնուցում ինֆոդեմիան հակասական հորդորներով եւ հանձնարարականնորվ: ԱՄՆ կասկածներից ու մեղադրանքներից ԱՀԿ-ին պաշտպանում էին Չինաստանը, Ռուսաստանը: Ի դեպ, կան նաեւ կասկածներ, այդ թվում ռուսական փորձագիտական շրջանակներում, որ Ռուսաստանում էլ կորոնավիրուսի ճարակը եղել է շատ ավելի վաղ, քան մարտ-ապրիլը:

Համենայն դեպս հարցեր են առաջ գալիս դեռեւս ամիսներ առաջ Նովոսիբիրսկում լաբորատորիայի վթարի եւ քաղաքում ատիպիկ թոքաբորբի տարածվածության վերաբերյալ: Ի դեպ, բավականին ինտենսիվ է Չինաստանի հետ հաղորդակցությունը հենց Նովոսիբիրսկից: Ավելին, հատկանշական է, որ արդեն համաշխարհային ճարակի շրջանում, երբ Չինաստանը հայտարարեց, թե հաղթահարել է վարակը, Պեկինը մտահոգություն էր հայտնել Ռուսաստանում գտնվող իր քաղաքացիների վերադարձի կապակցությամբ, նշելով, թե ավելի քան 100 հազար քաղաքացիներ կարող են իրենց հետ Նովոսիբիրսկից դարձյալ վարակ բերել Չինաստան:

Եթե Ուհանում կորոնավիրուսը իսկապես եղել է ավելի վաղ՝ օգոստոսից սկսած, ապա դա կնշանակի, որ կորոնավիրուսը ավելի վաղ է տարածվել նաեւ աշխարհում: Ի դեպ, այդ առումով հետաքրքիր էր շաբաթներ առաջ ֆրանսիական կլինիկաներից մեկի հետազոտությունը:

Թեստավորվել էին դեռեւս նախորդ տարվա դեկտեմբերին այլ պատճառով հոսպիտալացված քաղաքացու տվյալներ, եւ արձանագրվել էր, որ դեռեւս 2019-ի դեկտեմբերին Ֆրանսիայի այդ քաղաքացու մոտ եղել է կորոնավիրուս, այսինքն դեռեւս այդ ժամանակ վարակը եղել է Եվրոպայում:

Շարունակություն...

Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը «Ուժեղ Հայաստանը» պայքարում է հայկական ազգային ինքնության և Հայոց եկեղեցու ինստիտուցիոնալ պաշտպանության համարԱյն մասին, թե ով սադրելով հնարավորություն տվեց թշնամուն սանձազերծել 44-օրյա պատերազմը, և ինչ նպատակով․ Ավետիք ՉալաբյանԳնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորումՇարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ» Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ» «Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ» Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ» Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ» Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ» Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութ«Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարություն Սոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվել