Լրահոս
Կարևոր


Հայտարարություն՝ «Նոր Զովք» ընկերությունում կատարված խուզարկությունների վերաբերյալ

Հասարակություն
2018 թվականի հեղափոխությունից հետո ձևավորված իշխանությունը հայտարարեց, որ վերացվելու են տնտեսական դաշտում առկա մրցակցային չարաշահումները, որ բոլորը ձեռք են բերելու հավասար պայմաններում բիզնես իրականացնելու իրական հնարավորություն, որի դրական արդյունքները «Նոր Զովք» ընկերությունն իրոք զգացել է իր գործունեության ընթացքում։
 
Դրա արդյունքում շահել են ոչ միայն տնտեսվարողները, այլ նաև՝ սպառողները, քանզի այդ նոր քաղաքականության ընթացքում մեր ընկերությունը հնարավորություն էր ստացել առավել նվազեցնել վաճառվող ապրանքների գները, ինչը սակայն լուրջ անհանգստություն էր պատճառում այլ շահագրգիռ մասնավոր սուբյեկտների։
Նրանց անհանգստությունն առավել բացահայտ դարձավ այն բանից հետո, երբ «Նոր Զովք» ընկերությունը Նոր Նորքի տարածքում նոր սուպերմարկետ հիմնեց, որից անմիջապես հետո բազմաթիվ տարօրինակ իրադարձություններ սկսեցին, որոնք ուղղված էին այդ սուպերմարկետի գործունեության խոչընդոտմանը՝ ընդհուպ դիմակավորված անձինք գիշերով կտրեցին սուպերմարկետի չիլերի խողովակը, որպեսզի դադարեցվի աշխատանքը։
 
Իհարկե, մենք հաջողությամբ վերացնում էինք այդ խոչընդոտները և վերականգնում ընկերության բնականոն գործունեությունը։
 
Սակայն, դրանից հետո, զարմանալի զուգադիպությամբ, 2023 թվականի փետրվարի 20-ին ՀՀ քննչական կոմիտեի քննիչներն օպերատիվ աշխատակիցների հետ միասին միաժամանակ խուզարկություններ սկսեցին «Նոր Զովք» ՍՊ ընկերությանը պատկանող թվով 29 սուպերմարկետներում, ինչպես նաև գրասենյակներում ու աշխատակիցների բնակարաններում։
 
Այդ փաստը որքան էլ անակնկալ էր և ոչ ցանկալի, սակայն մենք գիտակցում ենք, որ իրավապահ մարմինները կարող են տարբեր աղբյուրներից, այդ թվում՝ մեր ընկերության սուպերմարկետների հաջող գործունեությունից անհանգստացած, ինչ-որ շահագրգիռ անձանցից հատուկ ուղղորդված՝ սխալ, կեղծ և ոչ հավաստի տեղեկություններ ստանալ, որոնք ստուգելու կարիք լինի։
 
Հասկանում ենք նաև, որ ստուգման միջոց կարող են հանդիսանալ նաև խուզարկությունները, այդ թվում՝ ինչ-որ իրերի առգրավումները։
 
Նշված փաստը «Նոր Զովք» ընկերությանը չի անհանգստացնում, քանի որ իրավական պետությունում ոչ ոք, այդ թվում՝ մեր ընկերությունը չի կարող և չպետք է որևէ նման ստուգումներից անձեռնմխելիություն ունենալ։
 
Սակայն պետք է հատուկ արձանագրենք, որ մեր ընկերությանը և ընկերության ղեկավարությանը խիստ մտահոգում է այդ խուզարկությունների կատարման ձևը, որոնք դուրս են օրենքի շրջանակներից և այդ պարզ անօրինականությունները բազմաթիվ կասկածներ և չպարզաբանված հարցեր են առաջացնում։
 
Մասնավորապես,
 
1․ Խուզարկությունները կատարելուց առաջ իրավապահ մարմինները պահանջել են, որպեսզի անջատվեն սուպերմարկետների տարածքը տեսանկարահանող սարքերը։
Հարց- եթե իրավապահ մարմինները վստահ են, որ օրինական խուզարկություն են կատարելու, որ օրենքի խախտումներ թույլ չեն տալու, ապա ինչու՞ են նախապես անջատել տալիս տեսանկարահանող սարքերը, առավել ևս, եթե վերջում առգրավելու են նաև այդ տեսագրող սարքերի կրիչները։
 
2․ Խուզարկությունների արդյունքում ոչ միայն առգրավվել են ընկերության հաշվապահական փաստաթղթերը, համակարգիչները, այլև՝ ապրանքների վաճառքի համար պարտադիր դրամարկղային որոշ մեքենաներ ու ընկերության հաշվապահական հաշվառման վարումն ապահովող ծրագիրը (ՀԾ) պարունակող սերվերը, որի արդյունքում խաթարվել է Ընկերության բնականոն գործունեությունը։
 
Սերվերի առգրավման արդյունքում ընկերությունը զրկվել է՝
1. հաշվապահական հաշվառման վարելու,
2. մատակարարների հանդեպ պարտավորությունները մարելու,
3. ակտիվները հաշվառելու,
4. վարկային, հարկային և այլ պարտավորությունները մարելու նպատակով դրամական փոխանցումները կատարելու,
5. հարկման համար հիմք հանդիսացող հաշվարկ-հաշվետվությունները հարկային մարմնին ներկայացնելու,
6. ընկերության 29 խանութներում և պահեստներում ապրանքներ ստանալու,
7. շուրջ 1600 աշխատակիցների աշխատավարձերը հաշվարկելու և վճարելու,
8. այլ կենսականորեն կարևոր գործառույթներ իրականացնելու հնարավորությունից:
Հարց- եթե խուզարկության նպատակը բացառապես համապատասխան տվյալների ստուգումն ու հավաքագրումն է, ապա ինչու՞ են իրավապահ մարմինները առգրավել այդ ծրագիրը պարունակող սերվերը, այլ ոչ թե դրանում առկա տեղեկատվությունը, որի լիարժեք հնարավորությունն ունեցել են և որի արդյունքում Ընկերությանը չէր զրկվի իր ամենօրյա գործունեության պարտադիր մասը կազմող ծրագրին հասանելիությունից։
Ավելին, արդեն մի քանի օր է իրավապահ մարմիններին հասեցագրվող միջնորդություններով խնդրում ենք վերադարձնել այդ սերվերը կամ գոնե սերվերից պատճենահանված ծրագիրը, ինչը ևս մինչ օրս չի կատարվել։
 
Իհարկե, անհնար է պատկերացնել, որ իրավապահ մարմինները չեն գիտակցում, թե ինչ լուրջ խոչընդոտներ են ստեղծել մեր ընկերության համար և ինչ հսկայական նյութական վնասներ են պատճառում, որից ելնելով էլ կրկին անհասկանալի հարցեր են ծագում, թե ինչու՞ մեր ընկերության այդ հասարակ իրավունքները չեն պահպանվում և ի՞նչ իրական նպատակ է հետապնդում այդ ամենը։
 
Ակնկալում ենք, որ «Նոր Զովք» ընկերության վերաբերյալ իրականացվող քրեական վարույթը դուրս չի գա օրինականության շրջանակներից և այդ ընթացքում խստորեն կպահպանվեն շուրջ 1600 աշխատակից ունեցող տնտեսվարողի՝ օրենքով երաշխավորված իրավունքները։
 
Հակառակ իրավիճակը խիստ անբարենպաստ պայմաններ է առաջացնում «Նոր Զովք» ընկերության համար՝ մրցակիցների համեմատ։
 
Երևանում «Toyota»-ն վրшերթի է ենթարկել հետիոտնին և բախվել խանութի ապակե ցուցափեղկին․ 2 վիրավnրից մեկն անչափահաս էՀռոմի պապն ընդունել է Իտալիայի նորընծա չեմպիոն «Ինտեր»-ի ֆուտբոլիստներին և մարզչական կազմինՈՒՂԻՂ. «Լուսավոր Հայաստանը» այսօր քարոզարշավը մեկնարկում է Ատոմակայանից Ի պատասխան Բայրամովի՝ ռևանշիզմի մասին հայտարարությանՍտեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է ժամերով թռչել արևային էներգիայովԵվրոպան իսկապես ցանկանում է ՆԱՏՕ-ն կենդանի պահել. Ֆրիդրիխ Մերց Արդյո՞ք հայ հասարակությունը պատրաստ է այս պահին ստանձնել այդ պատասխանատվությունը, և արդյո՞ք կա ձևավորված այնպիսի այլընտրանքային ուժ, որը կկարողանա առաջնորդել ժողովրդին այս «պարտադրված» ընտրության ժամանակ․ Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե իրականում ինչ նոր կորուստներ և աղետներ են ընտրում նրանք, որոնք խաբվելով կեղծ խոստումներով, պատրաստ են իրենց թանկ ձայնը տալ երկրի համար մեկ խաբեբային․ Ավետիք Չալաբյան«Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ Գեղամասարում են Պարտությունը դատավճիռ չէ և մենք պետք է այնպիսի պետություն ստեղծենք, որը ունակ կլինի հաղթանակների․ Էդմոն Մարուքյան Ընդդիմադիր դաշտը մի խնդիր ունի լուծելու՝ ստիպել, որ Նիկոլի կողքին կանգնողները, ծափ տվողները քարոզարշավի ժամանակ իրականում լսեն Նիկոլի ասածները․ Վահե Հովհաննիսյան Թող վերջին զանգը դառնա մեր ազգային վերածննդի ու նոր հաղթանակների առաջին զանգը. Գագիկ ԾառուկյանԳորիս-Լծեն ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել Եվրոպան ցանկանում է աշխատել ՆԱՏՕ-ի պահպանման ուղղությամբ՝ չնայած Իրանի հարցում առկա տարաձայնություններին. Մերց«Համահայկական ճակատ»-ի անդամ, զինված ուժերի պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյանը հանրային դիմել է Սուրեն ՊապիկյանինԱյսօր Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 8 վագոն դիզելային վառելիք Ուժեղ ֆոտոշարք ՍիսիանիցTikTok-ի շքեղության դարաշրջանը. Ինչու են բոլորը հանկարծակի գնում Birkin Հիմա էլ սահմանն անվտանգ չէ, խաղաղությունը սրտիկ անելով չի հաստատվում. ՄիքայելյանԱրամ Վարդևանյանի «Ուժեղ պարը» սիսիանցիների հետԱյ հատ-հատ բերել ու վերադարձնել ժողովրդին կտենաք ոնց ա լինում․ Արսեն ՎարդանյանՊետեր Մադյարն ընտրվել է Հունգարիայի վարչապետ Կոտայքի մարզում «Opel Zafira»-ն բшխվել է բաժանարար գոտու ծառերին, ապա երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվելԿոշիկի կրունկից էլ փոքր պայուսակ. Քիմ Քարդաշյանը ցուցադրել է 100,000 դոլար արժողությամբ հազվագյուտ Hermes-ըՄեծ հաղթանակը և հայ ժողովրդի մեծ սխրանքը. Արման Վարդանյան Շառից, փորձանքից, Նիկոլից հեռու մնացեք, ժողովուրդ ջան. մարդուն պրոբլեմի մասին խոսելու համար հեռացրին աշխատանքից. Էդմոն ՄարուքյանՎեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿՍիսիանցիները նկարվում են Նարեկ Կարապետյանի հետԵրևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին բшխվել են «Toyota Camry»-ն, «Mercedes-ը և «ՎԱԶ 2102»-ը, քիչ հետո՝ «Toyota Alphard»-ը և «Opel Zafira»-ն«Ռեալը» բանակցություններ է սկսել Ժոզե Մոուրինյուի հետ՝ նրան վերադարձնելու նպատակովՆարեկ Կարապետյանը թիմակիցների հետ Սիսիանում է․ ուղիղՔարոզարշավ օր 1-ին. գյուղ Տափերական․ Նարեկ Կարապետյան«Պատերազմում պարտվելը չի նշանակում, որ մենք սխալ էինք։ Մենք ունեցել ենք հաղթանակներ, դա նշանակում է, որ չի կարելի հաղթանակած ժողովրդին դեմոտիվացնել». Էդմոն ՄարուքյանԽորենացի և Զաքյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Volkwagen ID4»-ը և «BMW»-ն «Մեր պապերը հաղթել են Մեծ հայրենականում, հայրերը՝ Արցախում, իսկ մեր սերունդը պետք է պահպանի Հայաստանի սուվերեն պետականությունը»․ Մհեր ԱվետիսյանԻշխանական քարոզչամեքենան ստում է․ երեկ հանրահավաքի վայրից որևիցե անձ բերման չի ենթարկվելՊենտագոնը հրապարակել է տասնյակ չբացահայտված թռչող օբյեկտների մասին ֆայլեր Ժողովուրդ, դու հեռատես ես, պտուղը ծառից հեռու չի ընկնում․ Արշակ ԿարապետյանTCL-ը՝ սպորտի առանցքային գործընկերՇնորհակալ եմ ձեզ իմ ու մեր կուսակցության կողքին լինելու համար․ Սամվել Կարապետյանի խոսքը՝ աջակիցներին ՀՃԿ և ԴՕԿ կուսակցությունները` ԵռաբլուրումՀաղթանակի օրով ենք սկսում քարոզարշավի մեկնարկը. Նառա ԳևորգյանԲՀԿ նախընտրական ցուցակի անդամ՝ Անդրանիկ Թևանյանի ասուլիսը Փաշինյանը կարող է հաղթել միայն ընտրողների ցածր մասնակցության դեպքում Փաշինյանը համառորեն խմբագրում է պատմությունը ՌԴ ԱԳՆ-ն սրում է հռետորաբանությունը, բայց առայժմ զերծ են մնում կոշտ քայլերից Մյուս տարի ավելի լիաթոք ու լիարժեք շնորհավորենք մեր տոնացույցի այս կարևոագույն տոներից մեկը. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» անդամներն այցելեցին «Եռաբլուր» պանթեոն և գլուխ խոնարհեցին արցախյան ազատամարտերի զոհերի հիշատակինԹշնամական ցնդաբանության հեղինակն ի՞նչ էր անում ժամանակին Ստեփանակերտի եղբայրական գերեզմանում. Դավիթ ՍարգսյանԻ դեպ, երեկ աշխատանքային օր էր, հետևաբար Նիկոլ Փաշինյանը վարչապետի գործառույթների շրջանակում պիտի իրականացնելիս լիներ իր աշխատանքային պարտականությունները. Ա. Կոստանյան