Ավտոբուսում եղել է 23 ուղևոր և 2 վարորդ. նոր մանրամասներ Հայաստանում այրվող ավտոբուսից
ՀասարակությունՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Այսօր՝ մարտի 5-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 07:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Երևան ավտոճանապարհի 26-րդ կմ-ում իրանական համարանիշներով ավտոբուս է այրվում: Այս մասին հայտնում է Shamshyan-ը:
Դեպքի վայր են ժամանել Մեղրիի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի և ճանապարհատրասնպորտային պատահարների գործերով վարույթ իրականացնող ավագ տեսուչ Կոստանյանի գլխավորությամբ:
Հրշեջները մարել են ավտոբուսում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի:
Ավելին՝ այստեղ