«Լուսանկարը՝ իմ սեր Իննա Խոջամիրյանի». Զիրոյանի գրառումը նոր լուսանկարին կից
ՖոտոՏևական ժամանակ է՝ խոսակցություններ կան դերասան Զիրոյանի և դերասանուհի Իննա Խոջամիրյանի սիրավեպի մասին: Նրանք հաճախ միասին են ներկայանում, Ֆեյսբուքի իր էջում Զիրոյանը երեկ տեղադրել է իր լուսանկարն ու հեշթեգերի միջոցով մակագրել` «Լուսանկարը` իմ սեր` Իննա Խոջամիրյանի»:
Թեև զույգը պաշտոնապես չի հաստատում սիրավեպի մասին լուրերը, չի խուսափում միասին ներկայանալուց: Ըստ էության` այս միջոցով էլ նա հաստատել է իր ու Իննայի սիրավեպի մասին խոսակցությունները:
Հիշեցնենք, որ Զիրոյանի և Իննայի սիրավեպի մասին խոսակցությունները սկսվեցին, երբ նրանք նկարահանվում էին «Երկուսով» հեռուստասերիալում, համացանցում հայտնվեց նրանց ձեռք ձեռքի բռնած լուսանկարը՝ ԱՄՆ-ից: Նրանք հաստատեցին, որ լուսանկարում իրենք են, բայց չմեկնաբանեցին իրենց սիրավեպի մասին լուրերը: Խոսակցություններն ավելի թեժացան, երբ Զիրոյանն ու Իննան սկսեցին իրենց համատեղ հաղորդումը` «Չինգա չունգ»-ը: