Շիրակի մարզում հայտնի հաղորդավարն ու մարզական մեկնաբանը վթարի են ենթարկվել
ՀասարակությունՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Այսօր՝ մարտի 5-ին, ճանապարհի մարդաբոյ փոսերի պատճառով հերթական ավտովթարն է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 11:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 32-ամյա Դավիթ Սարգսյանը իր վարած Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Բենյամին գյուղի վարչական տարածքում, ընկել է առկա փոսերի մեջ, ինչի հետևանքով անվադողերից մեկը պայթել է և վարորդը, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, բախվել Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհին տեղադրված բետոնե արգելապատնեշին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:Դեքպի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կյուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղաս Խաչատրյանի գլխավորությամբ:
Ավելին՝ այստեղ