«Խոստանում եմ ամբողջ կյանքում քեզ գրկել իմ մեծ սիրով ու ջերմությամբ»․ Լիլուի ջերմ շնորհավորանքը՝ ամուսնուն
ԱպրելակերպԵրգչուհի Լիլուն, որը սպասում է երկրորդ երեխայի ծնունդին, նոր հրապարակումներ է կատարել, որոնցում ամուսնու՝ Արկադի Վարդանյանի հետ է։
Instagram-յան էջում հրապարակված ընտանեկան, սիրով լի կադրերում երգչուհին կարծես ներկայացրել է իրենց սիրո պատմությունը։ Stories բաժնում (այստեղ յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված կադրում երգչուհին ջերմ գրկել է սիրելիին, իսկ հրապարակմանը կից հումորվ գրել է․
«Ճիշտ ա հիմա էլ չեմ կարողանում քեզ գրկել հարգելի պատճառով, բայց խոստանում եմ ամբողջ կյանքում քեզ գրկել իմ մեծ սիրով ու ջերմությամբ»։