Լրահոս
Կարևոր


Ժամանակն է, որ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը առանց հապաղման դիմի ՄԱԿ Անվտանգության խորհուրդ. Ավետիք Չալաբյան

Հասարակություն
Քաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
Ինչպես շատերդ արդեն գիտեք, այսօր Ստեփանակերտից դեպի հարավ, Ղայբալու կոչվող տարածքում (ռուսական խաղաղապահների պատասխանատվության գոտում), թշնամու դիվերսիոն խումբը կրակ է բացել հայկական ոստիկանական մեքենայի վրա, որի արդյունքում ոստիկանության երեք սպաներ զոհվել են, մեկը ծանր վիրավոր է:
 
Մեր ոստիկանները դիմադրություն են ցույց տվել թշնամուն, նրանց հետագայում միացել են մոտակա դիրքերում գտնվող հայ զինծառայողները, արդյունքում թշնամին մարտի դաշտում մոտ 8-10 զոհ է թողել ու նահանջել է: Թշնամական պրոպագանդան արդեն սկսել է ոռնոցը, պահանջելով Պաշտպանության բանակի զինաթափում, և սպառնալով նոր մարտական գործողություններ սկսել Արցախի քաջարի ժողովրդի դեմ:
 
Կարծում եմ, որ ժամանակն է, որպեսզի ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը առանց հապաղման նախաձեռնությունը վերցնի իր ձեռքը, և դիմի ՄԱԿ Անվտանգության խորհուրդ՝ կարգի հրավիրելու ագրեսորին: ՄԱԿ Միջազգային արդարադատության դատարանի որոշումից արդեն երկու շաբաթ է անցել, թշնամական պետությունը, փորձելով ամեն գնով խուսափել նրա որոշումը կատարելուց, գնում է հնարավոր և անհնարին բոլոր սադրանքներին: Մենք պետք է կանխենք դա, և դերև հանենք թշնամու բոլոր փորձերը՝ զինաթափելու և արդյունքում հայաթափելու Արցախը:
 
Մինչ այդ, իմ ցավակցությունն եմ հայտնում այսօր զոհված ոստիկանների հարազատներին, և զորակցությունը Պաշտպանության բանակին, որը աննկարագրելի բարդ պայմաններում շարունակում է կատարել մեր ժողովրդի պաշտպանության իր կարևորագույն առաքելությունը:
Ադրբեջանը հարվածում է Հայաստանին տեղական ԶԼՄ-ների հոդվածների շնորհիվ Փաշինյանը կոպտորեն միջամտում է արդարադատությանը. Ավետիք Չալաբյան Պետք է կրկին վերադառնալ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականության արդիականացված մեթոդին. Արտակ Զաքարյան Խոսքերից բացի քայլեր կան, թե՞ կառավարությունը ստում և մոլորեցնում է հանրությանը. «Հայաստանը ես եմ» Ադրբեջանը կոշտացնում է հռետորաբանությունը Նոր նախարարները կադրային ջարդ են սկսել Սիրիայում հայ համայնքին իրական վտանգ է սպառնում, իսկ ՀՀ իշխանությունը լուռ է «Քաղաքացիական պայմանագրի» հանդիպումն անարդյունք է անցել Երեկ «ՀայաՔվե»-ն իրականացրեց «Հանուն Հայրենիքի նահատակների» հիշատակի կրթաթոշակների հանձնման առաջին հանդիսավոր արարողությունը. Ավետիք Չալաբյան Ստեղծվել են գերթեթև արևային մարտկոցներ՝ մեկ քառակուսի մետրի համար 700 գ-ից պակաս քաշով Փաշինյանը զոհաբերում է իր թիմի մի մասը` իշխանության մնալու համար. ՀայաՔվե Եթե ​​մեզ համար թանկ է Հայաստանի ինքնիշխանությունը, պետք է հստակ կանգնենք Ռուսաստանի կողքին. Մհեր Ավետիսյան «Բնագիտական ուղղությունները դուրս են մղվելու մեր կրթական համակարգից, առաջիկա 1-2 տարում պետք է քայլեր ձեռնարկել իրավիճակը շտկելու համար». «Փաստ» COP29-ի տապալումն ու Ադրբեջանի ագրեսիվ օրակարգը. «Փաստ» Հարկային տեռորի սեղմվող օղակը. «Փաստ» «Այս իշխանությունների բոլոր ծրագրերը տապալված են». «Փաստ» Առարկայական վտանգ. ի՞նչ է սպասվում դեղատներին. «Փաստ» Երկրաքանդների «ոդիսականը». «Փաստ» Պետք է օգնել Ռուսաստանին Հայաստանի անվտանգության ճարտարապետությունը կայացնելու հարցում. Մհեր Ավետիսյան Արևմուտքն իր «հակառուսական դեսանտով» ի՞նչ հեռահար նպատակներ ունի Հայաստանում. «Փաստ» ՆԳՆ-ից կադրային «արտագաղթը» շարունակական կլինի. «Փաստ» Ի՞նչ նպատակի համար է ծախսվելու 120 մլն դրամը. «Փաստ» Ի՞նչ է թափանցիկ ակնարկում ՌԴ հետախուզությունը. «Փաստ» TikTok-ը 18 տարեկանից ցածր օգտատերերին կարգելի «գեղեցկության ֆիլտրներ» օգտագործել Էրդողանի ելույթի ժամանակ արտակարգ դեպք է տեղի ունեցել Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Չինացի միլիարդատերը կերել է աճուրդում 6,2 միլիոն դոլարով գնած բանանը (տեսանյութ) Գերմանիան Լեհաստան կուղարկի Patriot ՀՕՊ համակարգեր Փարիզի Աստվածամոր տաճարում նորոգումից հետո առաջինը շրջել է ՄակրոնըՊրեմիերա. Ավրաամ Ռուսո- «Жизнь Отдам» Ապօրինի ծառահատման դեպքերը՝ թվերով (տեսանյութ)Երևանում մայր ու որդի փորձել են թմրամիջոց վաճառել Ընթացքի մեջ են Փարպիի Ծիրանավոր եկեղեցու և Ամբերդ ամրոցի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները Շնորհակալ եմ Աստծուն ինձ այստեղ բերելու համար․ Մեսսին՝ «Բարսելոնայի» մասին Եթե իմ հետ ինչ-որ բան պատահի, առաջին պատասխանատուն Քննչական կոմիտեն է. Արիանա Հովսեփյան Իրական խաղաղության կարելի է հասնել միայն ուժի միջոցով. Զելենսկին՝ Շոլցին «ՀայաՔվեի» կրթաթոշակների հանձնումըԱյս իշխանությունը պայմանագրային զինծառայողների համար գրեթե ոչինչ չի անում. Ավետիք ՔերոբյանՍուրեն Պապիկյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինին․ մանրամասներ Ֆասթ Բանկը 25 միլիոն դրամ է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամինՖաստեքսի և ԵՊՀ-ի համատեղ դասընթացների շարքի ավարտին լավագույններն ստացել են հավաստագրեր` NFT-ների տեսքով Բռնի տեղահանվածները չեն շտապում ՀՀ քաղաքացիություն ստանալ․ ՍտեփանյանԱրամ Առաջինի երախտիքի նամակը՝ Գագիկ Ծառուկյանին Քննչական կոմիտեի նախագահի կենսագրությունըՎարկը հաստատե՞լ, թե՞ ոչ. Ո՞վ է որոշում Այսօր և վաղը հնարավոր են ջերմային նոր ռեկորդներ․ Լևոն Ազիզյան Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումը․ ուղիղՔՊ-ական պատգամավորները հերթական SMS-ն են ստացել․ Նիկոլ Փաշինյանը մի քանի ժամից ԱԺ կգնա Պետք է դիմադրել և չհանձնվել․ Մենուա ՍողոմոնյանԿլինեն նաև թույլ տեղումներ․ ինչ եղանակ է սպասվում