Մտահոգիչ լուրեր Արցախից
ՀասարակությունՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Հայաստանում տարեսկզբին կայացած 2023 թվականի բուհերի ընդունելության միասնական քննություններին Արցախից չի կարողացել մասնակցել 50 դիմորդ: Ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով արցախցի դիմորդները զրկվել են Հայաստանում անցկացվող ընդունելության քննություններին մասնակցելու հնարավորությունից: Հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ ԿԳՄՍՆ Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը:
«Մենք անմիջական կապի մեջ ենք Արցախի Հանրապետության Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հետ: Մենք արդեն ստացել ենք հանրակրթական ուսումնական հաստատություններից քննություններին դիմած 9-րդ դասարանցիների տվյալները: Ավարտական քննությունների հետ կապված խնդիր չենք ունենում, մենք ուղարկում ենք թեստերն Արցախ, այնտեղ տպում են ու կազմակերպում քննությունը: Խնդիր ունենք միասնական քննությունների հետ: Այժմ քննարկվում է այդ հարցը և չի բացառվում, որ Արցախի դիմորդները ևս ունենան երկու անգամ քննություն հանձնելու հնարավորություն: Չի բացառվում, որ եթե հունիսին հանձնեցին, հնարավորություն տրվի նաև հանձնել հուլիսին»,-ասաց Կարո Նասիբյանը:
Ավելին՝ այստեղ