Ալեն Սիմոնյանի նվերը՝ Մարտի 8-ին ընդառաջ
ՀասարակությունԿանանց տոնի առիթով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը 60 հազար դրամի չափով պարգեւատրել է ԱԺ կին պատգամավորներին եւ աշխատակիցներին։
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ.
1. Ազգային ժողովի կին պատգամավորներին եւ կին աշխատողներին պարգեւատրել վաթսուն հազար դրամի չափով՝ համաձայն հավելվածի:
2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ.ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը» նշված է ԱԺ նախագահի կարգադրությունում:
Տեղեկացանք, որ ընդդիմադիր կանանց ԱԺ նախագահությունն չի շրջանցել։