ԵՄ-ն կոչ է արել Արդրբեջանին կատարել Արդարադատության դատարանի որոշումը և բացել Լաչինի միջանցքը
ՔաղաքականությունՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
ԵՄ-ն նախկինի պես մտահոգված է, որ Լաչինի միջանցքով տեղաշարժման ազատության շարունակական խախտումներն ազդում են Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների, այդ թվում ՝ առողջապահության, կրթության եւ սննդի իրավունքների վրա: Այս մասին ասված է ԵՄ հայտարարության մեջ։
«ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին և բոլոր պատասխանատուներին երաշխավորել միջանցքով տեղաշարժվելու ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և պահպանել միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշումը։
ԵՄ-ն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում շարունակել մասնակցել երկխոսությանը, այդ թվում՝ առաջնորդների մակարդակով։ Մենք անհամբեր սպասում ենք Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի աջակցությամբ խաղաղ գործընթացի շարունակմանը»,- ասված է հայտարարության մեջ։