Լեռնային Ղարաբաղում իրադրությունը սրված է. Փաշինյան
ՔաղաքականությունՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Լեռնային Ղարաբաղում իրադրությունը սրված է, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Նախորդ կիրակի Ադրբեջանի ԶՈՒ-ն դարանակալել ու հարձակվել է Ստեփանակերտից «ՈՒԱԶ» մակնիշի մարդատար մեքենայով ծառայողական նպատակներով Հին շեն ու Մեծ շեն գյուղեր ուղևորվող ոստիկանների վրա, ոստիկաններից երեքը զոհվել են, մեկը՝ վիրավորվել: Ցավակցություն հայտնելով զոհված ոստիկանների հարազատներին ու ծառայակիցներին՝ ուզում եմ ընդգծել, որ նրանք երեքն էլ ծնվել են Լեռնային Ղարաբաղում: Այս հանգամանքը հատուկ կարևորություն է ստանում 2023 թվականի փետրվարի 18-ին Մյունխենի անվտանգության համաժողովում Ադրբեջանի նախագահի արած մի հայտարարության ֆոնին. նա Մյունխենում ընդունել էր, որ գոյություն ունի միջազգային պայմանավորվածություն, համաձայն որի՝ իրենք պետք է ԼՂ հայության ներկայացուցիչների հետ քննարկեն վերջիններիս իրավունքների ու անվտանգության հարցը։ Ադրբեջանի նախագահը, սակայն, ընդգծել էր, թե այդ քննարկումները իրենք պատրաստվում են ունենալ ԼՂ-ում ծնված ու ապրած մարդկանց հետ», — ասաց Փաշինյանը:
Ավելին՝ այստեղ