Լրահոս
Կարևոր


«Մեր տեխնոլոգիական ներուժը պետք է բազմապատկենք, նաև այս առումով շատ ենք կարևորում կրթությունը». «ԴիջիԹեք 2022»–ին 120-ից ավելի կազմակերպություն է մասնակցում

Հասարակություն

Մարտի 10-12-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվելու է  «ԴիջիԹեք 2022» տեխնոլոգիական ցուցահանդեսը և «DigiTec Summit 2022» միջազգային համաժողովը: Ցուցահանդեսի նպատակն է մեկ տանիքի տակ ներկայացնել հայկական տեխնոլոգիական ներուժն ու հնարավորությունները, ստեղծել ներքին և արտաքին երկխոսության ու գործնական քննարկումների հարթակ, բացահայտել ոլորտում իրականացվող փոփոխությունները։

«ԴիջիԹեք 2022» տեխնոլոգիական ցուցահանդեսի ընթացքում Team-ը հանդես է գալիս ընկերությունների խմբով՝ ներկայացնելով իր արտադրանքը, ծառայությունները և նոր տեխնոլոգիաները: «Թիմ» ընկերությունների խմբի համահիմնադիր, ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը ճեպազրույցի ընթացքում հիշեցնում է՝ ծավալներով այս տարվա «ԴիջիԹեքն» իր պատմության մեջ ամենամեծն է: «120-ից ավելի ընկերություններ, տաղավարներ են ցուցադրված, կոնֆերանսի 2000-ից ավելի մասնակից ունենք, 30-ից ավելի խոսնակներ, որոնք ժամանել են տարբեր երկրներից, իհարկե, ներկա են նաև մեր հայաստանյան գործընկերները: Ունենալու ենք շատ հետաքրքիր քննարկումներ՝ բազմազան ու հետաքրքիր թեմաներով: Քննարկելու ենք խնդիրներն ու հնարավորությունները: Մեր ամբիցիաները, որպես երկիր ու որպես միություն, նկատի ունեմ ԱՏՁՄ-ն, շատ մեծ են: Կարծում ենք, որ մեր տեխնոլոգիական ներուժը պետք է բազմապատկենք: Նաև այս առումով շատ ենք կարևորում կրթությունը: Տաղավարներով շրջելիս կարելի է ծանոթանալ մեր երկրում գործող կրթական ծրագրերին՝ այստեղ են «Արմաթը», «Թումոն», սկսնակ ընկերություններ, որոնք ցուցադրում են իրենց լուծումները: Մենք միշտ շեշտում ենք, որ կրթությունը մեր ապագան է: Ուրախ ենք, որ այս տարի նման ակտիվություն կա: «ԴիջիԹեքն» այն հարթակն է, որտեղ մեր ընկերությունները կարողանում են իրենց ստեղծածը ցուցադրել ամբողջ աշխարհին: Փորձելու ենք նաև այս մասին իրազեկել համաշխարհային մեդիայի միջոցով, որպեսզի մյուս երկրները ևս տեսնեն, թե ինչ զարգացում ունի մեր IT ոլորտը»,-նշում է Եսայանը: Տեղեկացնում է՝ ցուցահանդեսին մասնակցում են ընկերություններ նաև ԱՄՆ-ից, Եվրոպայից:

«ԴիջիԹեքի» ծավալներն այս տարի ավելացել են մոտ 20 տոկոսով, և, Եսայանի պնդմամբ, առհասարակ, ամեն տարի ավելանում է մասնակիցների թիվը, տաղավարների քանակը: «Եթե հարցնեք, թե գոհ ենք նրանից, ինչ ունենք Հայաստանում, մասնավորաբար IT ոլորտում, կարձագանքեմ՝ մեր ամբիցիաները պետք է ավելի բարձր լինեն: Որոշակի լավ արդյունքներ արդեն իսկ արձանագրել ենք: 3 մլն բնակչություն ունեցող երկիրն ունի մի քանի հայկական ընկերություն, որոնց արժեքը գերազանցում է 1 մլրդ դոլարը: Բայց պետք է ավելիին ձգտենք, դրա համար ԱՏՁՄ-ն շատ է կարևորում է կրթությունը»,-նշում է նա:

Արդեն երրորդ տարին է՝ ցուցահանդեսին զուգահեռ նաև կոնֆերանս է անցկացվում: «Կարծում եմ՝ այն նույնպես սկսում է կայանալ: Այն մեզ համար շատ կարևոր է, սա պլատֆորմ է, որտեղ ելույթ են ունենում խոսնակներ նաև արտասահմանից, իսկ սա ենթադրում է հայկական և արտասահմանյան ընկերությունների շփում: Կոնֆերանսների անցկացումը լինելու է մեր հիմնական ուղղվածություններից մեկը, այն հստակորեն էլ ավելի պետք է զարգացնենք»,-եզրափակում է «Թիմ» ընկերությունների համահիմնադիրը:

Լուսինե Առաքելյան

 

 
Ադրբեջանը կոշտացնում է հռետորաբանությունը Նոր նախարարները կադրային ջարդ են սկսել Սիրիայում հայ համայնքին իրական վտանգ է սպառնում, իսկ ՀՀ իշխանությունը լուռ է «Քաղաքացիական պայմանագրի» հանդիպումն անարդյունք է անցել Երեկ «ՀայաՔվե»-ն իրականացրեց «Հանուն Հայրենիքի նահատակների» հիշատակի կրթաթոշակների հանձնման առաջին հանդիսավոր արարողությունը. Ավետիք Չալաբյան Ստեղծվել են գերթեթև արևային մարտկոցներ՝ մեկ քառակուսի մետրի համար 700 գ-ից պակաս քաշով Փաշինյանը զոհաբերում է իր թիմի մի մասը` իշխանության մնալու համար. ՀայաՔվե Եթե ​​մեզ համար թանկ է Հայաստանի ինքնիշխանությունը, պետք է հստակ կանգնենք Ռուսաստանի կողքին. Մհեր Ավետիսյան «Բնագիտական ուղղությունները դուրս են մղվելու մեր կրթական համակարգից, առաջիկա 1-2 տարում պետք է քայլեր ձեռնարկել իրավիճակը շտկելու համար». «Փաստ» COP29-ի տապալումն ու Ադրբեջանի ագրեսիվ օրակարգը. «Փաստ» Հարկային տեռորի սեղմվող օղակը. «Փաստ» «Այս իշխանությունների բոլոր ծրագրերը տապալված են». «Փաստ» Առարկայական վտանգ. ի՞նչ է սպասվում դեղատներին. «Փաստ» Երկրաքանդների «ոդիսականը». «Փաստ» Պետք է օգնել Ռուսաստանին Հայաստանի անվտանգության ճարտարապետությունը կայացնելու հարցում. Մհեր Ավետիսյան Արևմուտքն իր «հակառուսական դեսանտով» ի՞նչ հեռահար նպատակներ ունի Հայաստանում. «Փաստ» ՆԳՆ-ից կադրային «արտագաղթը» շարունակական կլինի. «Փաստ» Ի՞նչ նպատակի համար է ծախսվելու 120 մլն դրամը. «Փաստ» Ի՞նչ է թափանցիկ ակնարկում ՌԴ հետախուզությունը. «Փաստ» TikTok-ը 18 տարեկանից ցածր օգտատերերին կարգելի «գեղեցկության ֆիլտրներ» օգտագործել Էրդողանի ելույթի ժամանակ արտակարգ դեպք է տեղի ունեցել Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Չինացի միլիարդատերը կերել է աճուրդում 6,2 միլիոն դոլարով գնած բանանը (տեսանյութ) Գերմանիան Լեհաստան կուղարկի Patriot ՀՕՊ համակարգեր Փարիզի Աստվածամոր տաճարում նորոգումից հետո առաջինը շրջել է ՄակրոնըՊրեմիերա. Ավրաամ Ռուսո- «Жизнь Отдам» Ապօրինի ծառահատման դեպքերը՝ թվերով (տեսանյութ)Երևանում մայր ու որդի փորձել են թմրամիջոց վաճառել Ընթացքի մեջ են Փարպիի Ծիրանավոր եկեղեցու և Ամբերդ ամրոցի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները Շնորհակալ եմ Աստծուն ինձ այստեղ բերելու համար․ Մեսսին՝ «Բարսելոնայի» մասին Եթե իմ հետ ինչ-որ բան պատահի, առաջին պատասխանատուն Քննչական կոմիտեն է. Արիանա Հովսեփյան Իրական խաղաղության կարելի է հասնել միայն ուժի միջոցով. Զելենսկին՝ Շոլցին «ՀայաՔվեի» կրթաթոշակների հանձնումըԱյս իշխանությունը պայմանագրային զինծառայողների համար գրեթե ոչինչ չի անում. Ավետիք ՔերոբյանՍուրեն Պապիկյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինին․ մանրամասներ Ֆասթ Բանկը 25 միլիոն դրամ է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամինՖաստեքսի և ԵՊՀ-ի համատեղ դասընթացների շարքի ավարտին լավագույններն ստացել են հավաստագրեր` NFT-ների տեսքով Բռնի տեղահանվածները չեն շտապում ՀՀ քաղաքացիություն ստանալ․ ՍտեփանյանԱրամ Առաջինի երախտիքի նամակը՝ Գագիկ Ծառուկյանին Քննչական կոմիտեի նախագահի կենսագրությունըՎարկը հաստատե՞լ, թե՞ ոչ. Ո՞վ է որոշում Այսօր և վաղը հնարավոր են ջերմային նոր ռեկորդներ․ Լևոն Ազիզյան Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումը․ ուղիղՔՊ-ական պատգամավորները հերթական SMS-ն են ստացել․ Նիկոլ Փաշինյանը մի քանի ժամից ԱԺ կգնա Պետք է դիմադրել և չհանձնվել․ Մենուա ՍողոմոնյանԿլինեն նաև թույլ տեղումներ․ ինչ եղանակ է սպասվում AMIO Mobile հավելվածի ակտիվ օգտատերերը վայելեցին ուղղաթիռով անմոռանալի ուղևորությունը Անելանելի վիճակ՝ Լարսի անցակետում․ հարյուրավոր մարդիկ չեն կարողանում Հայաստան հասնել 2025թ. բյուջեն վտանգավոր է, այն խոստանում է աղքատացում, գնաճ և բնակչի պարտավորությունների ավելացում. Նաիրի ՍարգսյանՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել