Լրահոս
Կարևոր


Բարի գալուստ ID տաղավար․ Idram-ն ու գործընկերները՝ DigiTec էքսպոյում

Հասարակություն

«Բարի գալուստ ID տաղավար, որտեղ կենտրոնում դու ես»․ այս կարգախոսով է DigiTec ամենամյա էքսպոյում ներկայանում Իդրամ ընկերությունն իր գործընկերների հետ։

DigiTec-ի ընթացքում ID տաղավարում են լինելու Իդրամը, IDBank-ը, idplus լոյալության համակարգը, Idram Junior ֆինանսական հավելվածն ու IDBusiness հարթակը։ Ընկերությունները համախմբվել են՝ հաճախորդներին տալու ֆինանսական ոլորտի ամենանորարար և ամբողջական լուծումները։ Այսպիսով, ընկերությունները հանդես են գալիս մեկ ընդհանուր էկոհամակարգի ներքո, որի ներսում յուրաքանչյուր ծառայություն, յուրաքանչյուր առաջարկ մշակված է բացառապես հաճախորդների հարմարավետության համար և նրանց կարիքների շուրջ։

Իդրամ ընկերության մարքեթինգային նախագծերի ղեկավար Սևակ Շիրաչյանի խոսքով՝ Իդրամը որպես Հայաստանի առաջատար ֆինտեխ համակարգ ամեն օր նոր նշաձողեր է սահմանում․ «Իդրամը բոլորի համար է․ ի ապացույց այս կարգախոսի վերջերս առաջարկեցինք երեխաների համար նախատեսված առաջին ֆինանսական հավելվածը՝ Idram Junior-ը, որի շնորհիվ մեր երեխաները կսովորեն անհպում վճարումներ կատարել, կառավարել ֆինանսներն ու լինել անկախ՝ միաժամանակ լինելով ծնողների վերահսկողության ներքո։ Իսկ մեր գործընկերների հետ մշտապես առաջարկում ենք նոր հնարավորություններ բիզնեսի և հաճախորդների համար»։

 Այս պահին Idram&IDBank հավելվածով կարելի է․

  • անհպում և անկանխիկ QR վճարումներ կատարել ավելի քան 15․000 վաճառակետերում և 900+ առցանց խանութներում,
  • Վճարել Իդրամ QR-ով և ստանալ/կուտակել բոնուսներ idplus թվային լոյալության հավելվածում ավելի քան 1100 վաճառակետերից, որոնց թիվը արագ աճում է,
  • օգտվել հավելվածում առկա 500+ ծառայություններից՝ կատարելով փոխանցումներ, վճարելով կոմունալներ, կրթավճարներ և պետական տուրքեր,  վարկեր, լիցքավորել բջջային հաշիվը, գնել տոմսեր անմիջապես հավելվածում և դեռ շատ ավելին,
  • ցանկացած վճարում կատարել Rocket line թվային ապառիկի միջոցով վայրկյանների ընթացքում, իսկ 5000 կետերում դա անել առանց տոկոսի հետվճարի,
  • դառնալ առցանց IDBank-ի հաճախորդ և օգտվել ամբողջական թվային բանկինգի հնարավորություններից։

Իդրամի առավելություններն անսահման են ոչ միայն հաճախորդների, այլև Իդրամի գործընկեր դարձած բիզնեսների համար։ Եվ այսպես, դառնալով Իդրամի գործընկեր՝ ․ Դուք հնարավորություն ունեք 

  • Ունենալ ներկայացուցչություն շուկայի առաջատար մանրածախ հարթակում,
  • Առանց ներդրումների միանալ անհպում և առցանց QR վճարումների համակարգին վաճառակետերի, ինչպես նաև առցանց խանութների համար (այդ թվում․ web և mobile checkout),
  • Ստանալ լուծումներ ցանկացած առևտրային ծրագրի համար,
  • Ստանալ վաճառքների գումարը շատ արագ, 
  • Միանալ Rocket line 0% թվային ապառիկի հարթակին՝ ներգրավելով նոր հաճախորդներ, ավելացնելով հաճախորդների լոյալությունը, վաճառքների ծավալը,
  • Առանց ներդրումների ստանալ սեփական թվային լոյալության հարմար համակարգ idplus հարթակում, որով կարող եք Ձեր հաճախորդների համար մշակել և կառավարել ամենատարբեր ակցիաներ, բոնուսներ ձեզ մոտ գնումների դիմաց՝ ընդհուպ մինչև ընտրելով ակցիայի օրը, ժամը, ապրանքի տեսակը, բոնուսի չափերը ըստ ապրանքատեսակի և այլն։

Իդրամի SMM թիմի ղեկավար Լիա Սարգսյանի խոսքով ՝ DigiTec էքսպոն լավագույն առիթն է մեր նոր հաճախորդներին ծանոթացնելու մեր բոլոր գործընկերների հետ, իսկ մշտական հաճախորդներին ևս մեկ անգամ հիշեցնել, որ իրենց ֆինանսական բոլոր խնդիրները լուծելի են մեկ էկոհամակարգում։ «Սոցցանցերում մենք մշտապես ակտիվ ենք, պատմում ենք մեր թվային ծառայությունների մասին, այս տարի էլ որոշել ենք օգտագործել DigiTec հարթակը և խրախուսել մեր օգտատերերին՝ կազմակերպելով հերթական խաղարկությունը, որի մրցանակն է ուղևորություն դեպի Դուբայ երկու անձի համար», - ասում է Լիա Սարգսյանը։

DigiTec էքսպոյին կարող եք մասնակցել մինչև մարտի 12-ը ներառյալ՝ մոտենալով ID տաղավար և բացահայտելով ամենանորարար ու ժամանակակից լուծումները ֆինանսական ոլորտում։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Հռոմի պապն ընդունել է Իտալիայի նորընծա չեմպիոն «Ինտեր»-ի ֆուտբոլիստներին և մարզչական կազմինՈՒՂԻՂ. «Լուսավոր Հայաստանը» այսօր քարոզարշավը մեկնարկում է Ատոմակայանից Ի պատասխան Բայրամովի՝ ռևանշիզմի մասին հայտարարությանՍտեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է ժամերով թռչել արևային էներգիայովԵվրոպան իսկապես ցանկանում է ՆԱՏՕ-ն կենդանի պահել. Ֆրիդրիխ Մերց Արդյո՞ք հայ հասարակությունը պատրաստ է այս պահին ստանձնել այդ պատասխանատվությունը, և արդյո՞ք կա ձևավորված այնպիսի այլընտրանքային ուժ, որը կկարողանա առաջնորդել ժողովրդին այս «պարտադրված» ընտրության ժամանակ․ Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե իրականում ինչ նոր կորուստներ և աղետներ են ընտրում նրանք, որոնք խաբվելով կեղծ խոստումներով, պատրաստ են իրենց թանկ ձայնը տալ երկրի համար մեկ խաբեբային․ Ավետիք Չալաբյան«Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ Գեղամասարում են Պարտությունը դատավճիռ չէ և մենք պետք է այնպիսի պետություն ստեղծենք, որը ունակ կլինի հաղթանակների․ Էդմոն Մարուքյան Ընդդիմադիր դաշտը մի խնդիր ունի լուծելու՝ ստիպել, որ Նիկոլի կողքին կանգնողները, ծափ տվողները քարոզարշավի ժամանակ իրականում լսեն Նիկոլի ասածները․ Վահե Հովհաննիսյան Թող վերջին զանգը դառնա մեր ազգային վերածննդի ու նոր հաղթանակների առաջին զանգը. Գագիկ ԾառուկյանԳորիս-Լծեն ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել Եվրոպան ցանկանում է աշխատել ՆԱՏՕ-ի պահպանման ուղղությամբ՝ չնայած Իրանի հարցում առկա տարաձայնություններին. Մերց«Համահայկական ճակատ»-ի անդամ, զինված ուժերի պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյանը հանրային դիմել է Սուրեն ՊապիկյանինԱյսօր Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 8 վագոն դիզելային վառելիք Ուժեղ ֆոտոշարք ՍիսիանիցTikTok-ի շքեղության դարաշրջանը. Ինչու են բոլորը հանկարծակի գնում Birkin Հիմա էլ սահմանն անվտանգ չէ, խաղաղությունը սրտիկ անելով չի հաստատվում. ՄիքայելյանԱրամ Վարդևանյանի «Ուժեղ պարը» սիսիանցիների հետԱյ հատ-հատ բերել ու վերադարձնել ժողովրդին կտենաք ոնց ա լինում․ Արսեն ՎարդանյանՊետեր Մադյարն ընտրվել է Հունգարիայի վարչապետ Կոտայքի մարզում «Opel Zafira»-ն բшխվել է բաժանարար գոտու ծառերին, ապա երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվելԿոշիկի կրունկից էլ փոքր պայուսակ. Քիմ Քարդաշյանը ցուցադրել է 100,000 դոլար արժողությամբ հազվագյուտ Hermes-ըՄեծ հաղթանակը և հայ ժողովրդի մեծ սխրանքը. Արման Վարդանյան Շառից, փորձանքից, Նիկոլից հեռու մնացեք, ժողովուրդ ջան. մարդուն պրոբլեմի մասին խոսելու համար հեռացրին աշխատանքից. Էդմոն ՄարուքյանՎեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿՍիսիանցիները նկարվում են Նարեկ Կարապետյանի հետԵրևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին բшխվել են «Toyota Camry»-ն, «Mercedes-ը և «ՎԱԶ 2102»-ը, քիչ հետո՝ «Toyota Alphard»-ը և «Opel Zafira»-ն«Ռեալը» բանակցություններ է սկսել Ժոզե Մոուրինյուի հետ՝ նրան վերադարձնելու նպատակովՆարեկ Կարապետյանը թիմակիցների հետ Սիսիանում է․ ուղիղՔարոզարշավ օր 1-ին. գյուղ Տափերական․ Նարեկ Կարապետյան«Պատերազմում պարտվելը չի նշանակում, որ մենք սխալ էինք։ Մենք ունեցել ենք հաղթանակներ, դա նշանակում է, որ չի կարելի հաղթանակած ժողովրդին դեմոտիվացնել». Էդմոն ՄարուքյանԽորենացի և Զաքյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Volkwagen ID4»-ը և «BMW»-ն «Մեր պապերը հաղթել են Մեծ հայրենականում, հայրերը՝ Արցախում, իսկ մեր սերունդը պետք է պահպանի Հայաստանի սուվերեն պետականությունը»․ Մհեր ԱվետիսյանԻշխանական քարոզչամեքենան ստում է․ երեկ հանրահավաքի վայրից որևիցե անձ բերման չի ենթարկվելՊենտագոնը հրապարակել է տասնյակ չբացահայտված թռչող օբյեկտների մասին ֆայլեր Ժողովուրդ, դու հեռատես ես, պտուղը ծառից հեռու չի ընկնում․ Արշակ ԿարապետյանTCL-ը՝ սպորտի առանցքային գործընկերՇնորհակալ եմ ձեզ իմ ու մեր կուսակցության կողքին լինելու համար․ Սամվել Կարապետյանի խոսքը՝ աջակիցներին ՀՃԿ և ԴՕԿ կուսակցությունները` ԵռաբլուրումՀաղթանակի օրով ենք սկսում քարոզարշավի մեկնարկը. Նառա ԳևորգյանԲՀԿ նախընտրական ցուցակի անդամ՝ Անդրանիկ Թևանյանի ասուլիսը Փաշինյանը կարող է հաղթել միայն ընտրողների ցածր մասնակցության դեպքում Փաշինյանը համառորեն խմբագրում է պատմությունը ՌԴ ԱԳՆ-ն սրում է հռետորաբանությունը, բայց առայժմ զերծ են մնում կոշտ քայլերից Մյուս տարի ավելի լիաթոք ու լիարժեք շնորհավորենք մեր տոնացույցի այս կարևոագույն տոներից մեկը. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» անդամներն այցելեցին «Եռաբլուր» պանթեոն և գլուխ խոնարհեցին արցախյան ազատամարտերի զոհերի հիշատակինԹշնամական ցնդաբանության հեղինակն ի՞նչ էր անում ժամանակին Ստեփանակերտի եղբայրական գերեզմանում. Դավիթ ՍարգսյանԻ դեպ, երեկ աշխատանքային օր էր, հետևաբար Նիկոլ Փաշինյանը վարչապետի գործառույթների շրջանակում պիտի իրականացնելիս լիներ իր աշխատանքային պարտականությունները. Ա. ԿոստանյանԳյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` Տափերականում