Լրահոս
Կարևոր


Ուսումնական հաստատությունների վերաբացման մասին

Հասարակություն

Առաջիկա օրերին պարետատունը ներկայացնելու է ուսումնական հաստատությունների բացման սցենարների մանրամասները։ Հասկանալի է, որ բոլորն ուզում են գնալ դպրոց ու համալսարան, քանի որ դեմ առ դեմ ուսուցումը կրթության կազմակերպման լավագույն ձևն է։ Բայց ուսումնական հաստատությունների վերաբացումը մեծ ռիսկեր ունի։ Տարբեր երկրների փորձը ցույց տվեց, որ կորոնավիրուսը ժամանակավոր է նահանջում։ Գրեթե բոլոր երկրներում արձանագրվել են վիրուսի երկրորդ, երրորդ ալիքներ։ Հոնկոնգը որոշեց սեպտեմբերին դասերն անցկացնել հեռավար, քանի որ երկրում կորոնավիրուսի 3-րդ ալիքն է սկսվել։ Հետաքրքիր է Չեռնոգորիայի օրինակը։ Այս երկրում ուղիղ 45 օր կորոնավիրուսի ոչ մի դեպք չէր արձանագրվում։ Բայց հետո շատ մեծ բռնկում եղավ։ Հետևաբար, եթե սեպտեմբերի 1-ի նախօրեին Հայաստանում լինեն մի քանի տասնյակ դեպքեր, դա դեռևս չի ապահովագրում նոր բռնկումներից։

Կարելի է դիտարկել մի քանի տարբերակ։

Առաջին տարբերակն այն է, որ բոլոր ուսումնական հաստատությունները բացվում են։ Այս տարբերակը լավագույնն է, բայց այն շատ ռիսկային է։ Համալսարանները և քոլեջները բացելու դեպքում գլխավոր խնդիրը լինելու է տրանսպորտի հարցը։ Բոլորս էլ գիտենք, թե ինչ է կատարվում Երևանում սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։ Ավտոբուսները լեփ-լեցուն են, կանգառներում հարյուրավոր մարդիկ սպասում են տրանսպորտի։ Եթե այդ իրավիճակը  լինի այս տարի, ապա մեկ շաբաթում վարակի դեպքերի սրընթաց աճ կլինի։ Հետևաբար՝ համալսարանները բացելու պարագայում Երևանի, Գյումրու, Վանաձորի ավտոբուսների թիվը պետք է կրկնապատկել, որպեսզի հնարավոր լինի ավտոբուսներում հեռավորություն պահպանել։ Բայց պարզ է, որ քաղաքապետարանները պարզապես չունեն այդքան տրանսպորտային միջոցներ և ռեսուրսներ։ Հետևաբար՝ համալսարանների պարագայում կարող է դիտարկվել միայն 2 տարբերակ։ Առաջին, դասի են գնում միայն առաջին կուրսեցիները, մյուսները սովորում են հեռավար։ Երկրորդ, բոլորը շաբաթական 2 օր դասի են գնում, մնացած օրերին սովորում են հեռավար։ Բայց այս դեպքում էլ համալսարաններում կարող է լսարանների խնդիր առաջանալ։ Ինչպե՞ս են առանձին կուրսերում ապահովելու հեռավորություն դասի ժամին։ Այսպիսով, համալսարանների տոտալ բացումն իրատեսական չէ։ Կարելի է դիտարկել արվեստի բուհերի, փոքր քաղաքների համալսարանների մասնակի բացման հարցը։

Դպրոցների պարագայում տրանսպորտի հարցը սուր չէ այն առումով, որ երեխաների մեծ մասը հաճախում են իրենց տանը մոտ գտնվող դպրոց, կամ ծնողներն իրենց ավտոմեքենաներով են երեխաներին տանում դպրոց։ Այդուհանդերձ, հատկապես ավագ դպրոցների և քոլեջների պարագայում շատ են հանրային տրանսպորտով երթևեկող աշակերտները։ Հետևաբար՝ մեծ քաղաքներում նորից կարող է տրանսպորտի խնդիր առաջանալ։

Տրանսպորտի խնդիրն ավելի թեթև է կրտսեր և միջին դպրոցների պարագաներում։ Այստեղ տրանսպորտով երթևեկող աշակերտների թիվը նույնիսկ Երևանում մեծ չէ։ Այսպիսով, նախարարությունը կարող է դիտարկել հիմնական դպրոցների և գյուղական դպրոցների բացման խնդիրը, քանի որ այս պարագայում տրանսպորտի խնդիրը շատ թեթև է։ Բայց այստեղ էլ հարցեր են առաջանում դպրոցի ներսում։ Ունենք դպրոցներ, որոնցում կան 30-35 հոգանոց դասարաններ։ Պարզ է, որ այդքան երեխա մեկ սենյակում նստեցնելը, այդքան երեխայի դպրոցում գտնվելու ընթացքը կառավարելը ռիսկային է։ Նույնիսկ, եթե դպրոցն ունենա ազատ դասարաններ, պատրաստ լինի կիսել դասարանները կամ պատրաստ լինի աշխատել երկհերթ, ո՞վ է վճարելու լրացուցիչ պարապող ուսուցիչներին։ Դա ահռելի մեծ գումար է լինելու։ Բոլորս էլ գիտենք, որ Հայաստանի դպրոցականները շատ աշխույժ են, իրարից հեռավորություն պահելու սովորություն չունեն, ինչպե՞ս են ուսուցիչները կառավարելու այս երեխաներին՝ հատկապես դասամիջոցների ժամանակ, կամ դասերից հետո։

Միակ իրատեսական տարբերակը հետևյալն է։ Բացել 1-4-րդ դասարանները, ինչպես նաև 10-րդ դասարանը, քանի որ վերջինս նոր ձևավորվող դասարան է՝ առանձնացված ավագ դպրոցներում։ Ամեն օր դպրոց հաճախելու պայմանը կիրառել միայն առաջին դասարանցիների համար։ 2-4-րդ, ավագ դպրոցի 10-րդ դասարանները կարող են դպրոց գնալ շաբաթական 2-3 օր՝ հերթականությամբ, որպեսզի դպրոցում մեծ թվով աշակերտներ չլինեն։ Ներկայումս աշխարհի առողջապահական ոլորտի մասնագետները շրջանում բանավեճ կա մինչև 10 տարեկան երեխաների կողմից  վարակը տարածելու շուրջ։ Որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ 10 տարեկան երեխաները վարակի տարածող չեն համարվում։ Կան նաև ավելի զգուշավոր տեսակետներ։ Սա է պատճառը, որ աշխարհի շատ երկրներում նախընտրում են բացել կրտսեր դասարանները։ Բացի այդ, ակնհայտ է, որ շատ դժվար է փոքր երեխաների հետ հեռավար աշխատելը։ Աշխատող ծնողների համար էլ կարևոր է, որ երեխան գնա դպրոց։

Ամեն դեպքում մեծ դասարանները պետք է կիսվեն։ Եվ այստեղ կարելի է դասաժամի տևողությունը կրճատելու միջոցով ապահովել, որ ուսուցիչները կարողանան աշխատել կիսված դասարանների հետ։ Կարևոր է նաև դասամիջոցները տարբեր ժամերի անել, որ աշակերտները միջանցքում կարողանան հեռավորություն պահել միմյանցից։ Խիստ պետք է սահմանափակվի նաև դպրոցում գտնվող ուսուցիչների թիվը։ Ուսուցիչները պետք է դպրոցում պարապեն իրենց աշակերտների հետ և խուսափեն միմյանց հետ սերտ շփումներից։

Մինչև 100 աշակերտ ունեցող գյուղական դպրոցները կարող են գործել ամենօրյա ռեժիմով, եթե գյուղում չկան համավարակի բռնկումներ։ Ռուսաստանում մարտ-մայիս ամիսներին մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցները շարունակում էին գործել։

Շատ բան կախված է այն բանից, թե ինչ իրավիճակ կլինի Հայաստանում օգոստոսի վերջին տասնօրյակում։ Բայց պետք է հաշվի առնենք, որ մեր երեխաները տարածություն պահելու, դիմակներ կրելու հարցում լինելու են նույնքան անկարգապահ, որքան մեծերը։ Այս ամենը պետք է նախօրոք նկատի ունենանք, որպեսզի հետո աշակերտներին ու ուսուցիչներին չկարգենք իրավիճակի պատասխանատու։

Շարունակություն...

«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա ԿոստանյանՄեր պայքարը արդարության վերականգնման համար է. Արսեն ԳրիգորյանԻնձ դատում են խոսքի համար․ այսօր վճռվում է իմ քաղաքական և մարդկային ճակատագիրը․ Էդգար ՂազարյանԱղքատության մակարդակն աճում է. ամեն 3-րդը աղքա՞տ է ապրելու․ Հրայր Կամենդատյան Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը «Ուժեղ Հայաստանը» պայքարում է հայկական ազգային ինքնության և Հայոց եկեղեցու ինստիտուցիոնալ պաշտպանության համարԱյն մասին, թե ով սադրելով հնարավորություն տվեց թշնամուն սանձազերծել 44-օրյա պատերազմը, և ինչ նպատակով․ Ավետիք ՉալաբյանԳնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորումՇարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ» Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ» «Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ» Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ» Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ» Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ» Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութ«Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարություն Սոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան