Լրահոս
Կարևոր


«Գլուխը մտածում է, ձեռքներն իրականություն դարձնում, իսկ սիրտը թռչում է». «ԴիջիԹեք» համաժողովը համախմբում է բարձր տեխնոլոգիական ոլորտի լավագույն ներկայացուցիչներին ամբողջ աշխարհից

Հասարակություն

2005 թ.-ից սկսած Digitec Expo-ն տարածաշրջանում ամենամյա տեխնոլոգիական իրադարձություն է, ընկերությունները ներկայացնում են իրենց արտադրանքն ու ծառայությունները: Այս տարի «ԴիջիԹեք» ցուցահանդեսն ամենամեծն է լինելու պատմության մեջ: Մի կողմից տաղավարներում հնարավոր է ծանոթանալ տեխնոլոգիական նորամուծություններին, բայց կազմակերպիչները կարևորում են նաև համաժողովի ու պանելային քննարկումների անցկացումը, քանի որ դրանք հարթակ են հայաստանյան ընկերությունների համար միջազգային գործընկերների հետ շփման տեսանկյունից:

«ԴիջիԹեք» համաժողովի բացումը տեղի ունեցավ մարտի 10-ին` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Այս տարի համաժողովի խորագիրն է «Ամբիցիոզ թեք. Բաց տնտեսությունների դիմակայունությունն աշխարհի աճող անկայունության պայմաններում»: Համաժողովը կենտրոնանում է առողջ թեք ոլորտի, աճի և ապահով հարթակի փոխկապակցվածության վրա, որն ուղղված է ժողովրդավարական զարգացմանը։ Հայաստանը, Բուլղարիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Իսրայելը, Նիդերլանդները, Սինգապուրը, ԱՄՆ-ն և այլ երկրները ներկայացնող խոսնակները խորագիրը քննարկելու են տարբեր դիտանկյուններից։ Բացման արարողության ժամանակ ելույթներով հանդես եկան ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը, Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում Գերմանիայի դեսպան Վիկտոր Րիխտերը, «ԴիջիԹեք» համաժողովի նախագահ Րաֆֆի Քասարջյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը:

ԱՏՁՄ նախագահը ողջունեց հյուրերին հետևյալ կերպ. «Բարի գալուստ Հայաստան, որտեղ շատ սովորական մարդիկ անսովոր և հրաշալի աշխատանք են կատարում»: Նա նշում է` հասկանում ենք, որ փոփոխությունների կարիք ունենք, կարիք ունենք վերամիավորվել մեր հավաքական ինքնության հետ: «Հավակնելով լինել աշխարհում տեխնիկական գլոբալ կենտրոններից մեկը, չենք կարող միայն ինժեներներ «արտադրել»: Կարիք ունենք այլ տեսակի ինժեներների և ոչ միայն: Կարիք ունենք մասնագետների, որոնք իրենք ձեռքերը, սրտերը և գլուխները կօգտագործեն լայնածավալ փոփոխություններ իրականացնելով բոլորիս համար: Մեր միությունը Կառավարության հետ համատեղ բավականին բարդ աշխատանք է տանում` ինժեներական կրթությունը մեր երկրում զարգացնելու համար, այս պարագայում «Արմաթի» օգնությամբ: Մենք պետք է կրթված ու պատրաստված լինենք: Այո, սա բարդ ճանապարհորդություն է, բայց ժամանակն է: Միացեք մեզ, այդ դեպքում որևէ մեկը չի կանգնեցնի մեզ»,-ասաց Եսայանը:

ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանն ընդգծում է` նախորդ տարիներին մեծ աճ է գրանցվել բարձր տեխնոլոգիաների ոլորտում: «Հույս ունենք, որ այդ աճը կշարունակվի նաև հաջորդիվ: Նախարարությունը ոլորտի ներկայացուցիչների հետ տարբեր ծրագրեր է մշակում: Վերջին շրջանում աջակցման մի քանի ծրագիր ենք ընդունել, որոնք ուղղված են սպասվելիք դժվարությունները և հետագա մարտահրավերները թեկուզ մի փոքր մեղմելուն: Այդ աջակցությունը շարունակական է լինելու: Այս տարի նախարարության աջակցությամբ փորձել ենք ստարտափ ընկերություններին նույնպես ներգրավել ցուցահանդեսում, ինչպես նաև Վրաստանից, մեր գործընկերների օգնությամբ, ևս ստարտափեր ենք հրավիրել»,-ընդգծեց Խաչատրյանը:

Համաժողովի շրջանակում կստորագրվի Համագործակցության հուշագիր ՀՀ Էկոնոմիկայի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների և պրոֆեսիոնալ ծառայությունների համաշխարհային առաջատար SADA-ի միջև: Հուշագրով ՀՀ պետական մարմինները և Google Cloud-ի առաջատար գործընկեր SADA-ն համատեղում են ջանքերը՝ ՀՀ ամբողջ տարածքում կրթության հավասար հնարավորությունների, կրթական համակարգի թվայնացման զարգացման համար Google Workspace for Education Fundamentals ծառայությունների և գործիքակազմի ներդրման ուղղությամբ: Փաստաթուղթը կստորագրեն մի կողմից նախարարներ Վահան Քերոբյանը, Ժաննա Անդրեասյանը, Ռոբերտ Խաչատրյանը և մյուս կողմից՝ SADA ընկերության նախագահ, գործադիր տնօրեն Թոնի Սաֆոյանը:

Լուսինե Առաքելյան

 
Խոսքերից բացի քայլեր կան, թե՞ կառավարությունը ստում և մոլորեցնում է հանրությանը. «Հայաստանը ես եմ» Ադրբեջանը կոշտացնում է հռետորաբանությունը Նոր նախարարները կադրային ջարդ են սկսել Սիրիայում հայ համայնքին իրական վտանգ է սպառնում, իսկ ՀՀ իշխանությունը լուռ է «Քաղաքացիական պայմանագրի» հանդիպումն անարդյունք է անցել Երեկ «ՀայաՔվե»-ն իրականացրեց «Հանուն Հայրենիքի նահատակների» հիշատակի կրթաթոշակների հանձնման առաջին հանդիսավոր արարողությունը. Ավետիք Չալաբյան Ստեղծվել են գերթեթև արևային մարտկոցներ՝ մեկ քառակուսի մետրի համար 700 գ-ից պակաս քաշով Փաշինյանը զոհաբերում է իր թիմի մի մասը` իշխանության մնալու համար. ՀայաՔվե Եթե ​​մեզ համար թանկ է Հայաստանի ինքնիշխանությունը, պետք է հստակ կանգնենք Ռուսաստանի կողքին. Մհեր Ավետիսյան «Բնագիտական ուղղությունները դուրս են մղվելու մեր կրթական համակարգից, առաջիկա 1-2 տարում պետք է քայլեր ձեռնարկել իրավիճակը շտկելու համար». «Փաստ» COP29-ի տապալումն ու Ադրբեջանի ագրեսիվ օրակարգը. «Փաստ» Հարկային տեռորի սեղմվող օղակը. «Փաստ» «Այս իշխանությունների բոլոր ծրագրերը տապալված են». «Փաստ» Առարկայական վտանգ. ի՞նչ է սպասվում դեղատներին. «Փաստ» Երկրաքանդների «ոդիսականը». «Փաստ» Պետք է օգնել Ռուսաստանին Հայաստանի անվտանգության ճարտարապետությունը կայացնելու հարցում. Մհեր Ավետիսյան Արևմուտքն իր «հակառուսական դեսանտով» ի՞նչ հեռահար նպատակներ ունի Հայաստանում. «Փաստ» ՆԳՆ-ից կադրային «արտագաղթը» շարունակական կլինի. «Փաստ» Ի՞նչ նպատակի համար է ծախսվելու 120 մլն դրամը. «Փաստ» Ի՞նչ է թափանցիկ ակնարկում ՌԴ հետախուզությունը. «Փաստ» TikTok-ը 18 տարեկանից ցածր օգտատերերին կարգելի «գեղեցկության ֆիլտրներ» օգտագործել Էրդողանի ելույթի ժամանակ արտակարգ դեպք է տեղի ունեցել Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Չինացի միլիարդատերը կերել է աճուրդում 6,2 միլիոն դոլարով գնած բանանը (տեսանյութ) Գերմանիան Լեհաստան կուղարկի Patriot ՀՕՊ համակարգեր Փարիզի Աստվածամոր տաճարում նորոգումից հետո առաջինը շրջել է ՄակրոնըՊրեմիերա. Ավրաամ Ռուսո- «Жизнь Отдам» Ապօրինի ծառահատման դեպքերը՝ թվերով (տեսանյութ)Երևանում մայր ու որդի փորձել են թմրամիջոց վաճառել Ընթացքի մեջ են Փարպիի Ծիրանավոր եկեղեցու և Ամբերդ ամրոցի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները Շնորհակալ եմ Աստծուն ինձ այստեղ բերելու համար․ Մեսսին՝ «Բարսելոնայի» մասին Եթե իմ հետ ինչ-որ բան պատահի, առաջին պատասխանատուն Քննչական կոմիտեն է. Արիանա Հովսեփյան Իրական խաղաղության կարելի է հասնել միայն ուժի միջոցով. Զելենսկին՝ Շոլցին «ՀայաՔվեի» կրթաթոշակների հանձնումըԱյս իշխանությունը պայմանագրային զինծառայողների համար գրեթե ոչինչ չի անում. Ավետիք ՔերոբյանՍուրեն Պապիկյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինին․ մանրամասներ Ֆասթ Բանկը 25 միլիոն դրամ է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամինՖաստեքսի և ԵՊՀ-ի համատեղ դասընթացների շարքի ավարտին լավագույններն ստացել են հավաստագրեր` NFT-ների տեսքով Բռնի տեղահանվածները չեն շտապում ՀՀ քաղաքացիություն ստանալ․ ՍտեփանյանԱրամ Առաջինի երախտիքի նամակը՝ Գագիկ Ծառուկյանին Քննչական կոմիտեի նախագահի կենսագրությունըՎարկը հաստատե՞լ, թե՞ ոչ. Ո՞վ է որոշում Այսօր և վաղը հնարավոր են ջերմային նոր ռեկորդներ․ Լևոն Ազիզյան Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումը․ ուղիղՔՊ-ական պատգամավորները հերթական SMS-ն են ստացել․ Նիկոլ Փաշինյանը մի քանի ժամից ԱԺ կգնա Պետք է դիմադրել և չհանձնվել․ Մենուա ՍողոմոնյանԿլինեն նաև թույլ տեղումներ․ ինչ եղանակ է սպասվում AMIO Mobile հավելվածի ակտիվ օգտատերերը վայելեցին ուղղաթիռով անմոռանալի ուղևորությունը Անելանելի վիճակ՝ Լարսի անցակետում․ հարյուրավոր մարդիկ չեն կարողանում Հայաստան հասնել 2025թ. բյուջեն վտանգավոր է, այն խոստանում է աղքատացում, գնաճ և բնակչի պարտավորությունների ավելացում. Նաիրի Սարգսյան